Մայիսի 9-ի հաղթանակների տոնի առիթով երեկ ժամը 19-ին «Հիմա» երիտասարդական նախաձեռնությունը Հյուսիսային պողոտայում կազմակերպել էր «Բանտի պուտյովկա»» անունով ռոք համերգ, որը ունկնդրելու համար հավաքվել էր մի քանի հարյուր մարդ։ Սակայն ժամը 7-ն անց 20-ին երիտասարդ երաժիշտներին է մոտեցել Երեւանի Ոստիկանության ՊՊԾ վարչության պետի տեղակալ, հայտնի Վալերի Օսիպյանը` ասելով, որ «համերգը արտոնված չէ», եւ պահանջել է հեռանալ պողոտայից։ Երիտասարդները պատասխանել են, որ եւս 3 երգ կատարելուց հետո ավարտելու են համերգը։ Քիչ անց, սակայն, Օսիպյանն ինքն է հեռացել, եւ համերգը շարունակվել է: Ռոք երգերից հետո հնչել են նաեւ հայրենասիրական երգեր: