Հայաստանի Ազգային ժողովի նախագահ Տիգրան Թորոսյանը երեկ հերքել է լուրերը, թե առաջիկայում ինքը հրաժարական է տալու այդ պաշտոնից: «Ես ասել եմ դեռ մինչեւ մայիսի 12-ի խորհրդարանական ընտրությունները եւ հիմա էլ կրկնում եմ, որ մտադիր չեմ աշխատել այլ տեղում, բացի խորհրդարանից: Իմ հրաժարականի մասին լուրերը իրականությանը չեն համապատասխանում»,- հայտարարել է նա: Նշենք, որ վերջին օրերին շրջանառվող …
կարդալ ավելին«Քաղաքական դաշտում այսօր կա լուրջ առճակատում` իշխանության եւ գերակայող, դոմինանտ ընդդիմության` Լեւոն Տեր-Պետրոսյանի շուրջ համախմբված ուժերի միջեւ»,- երեկ հրավիրված ասուլիսում նման հայտարարություն է արել Ալբերտ Բազեյանը: Նրա կարծիքով, մեր երկրում քաղաքական դաշտում քաղաքական ուժերի միջեւ սահմանազատումը գաղափարական, ծրագրային տարբերությունների հիմքի վրա չէ: Իրականում, սահմանազատման հիմնական պատճառը, ըստ նրա, իշխանության հանդեպ քաղաքական ուժերի վերաբերմունքն է: «Այսինքն՝ …
կարդալ ավելինԱԺ նախկին փոխնախագահ, նախագահի նախկին թեկնածու Վահան Հովհաննիսյանը դարձել է ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար, իսկ «Օրինաց երկիր» խմբակցության քարտուղար Հեղինե Բիշարյանը գլխավորելու է խմբակցությունը: Այդ մասին երեկ մեկնարկած հերթական քառօրյա նիստում հայտնել է ԱԺ նախագահ Տիգրան Թորոսյանը: Հ. Բիշարյանը խմբակցության ղեկավար է դարձել այն բանից հետո, երբ ՕԵԿ առաջնորդ Արթուր Բաղդասարյանը նշանակվել է ԱԽ քարտուղար: …
կարդալ ավելին«Հայաստանում տիրող լարված ու պայթյունավտանգ իրավիճակը նախագահական ընտրություններում կազմակերպված զանգվածային կեղծիքների ու դրան հաջորդած, մարտի 1-ին իշխանությունների կողմից կազմակերպված ջարդի հետեւանքն է»,- երեկ հրավիրած մամուլի ասուլիսում նման կարծիք հայտնեց նախագահի նախկին թեկնածու Լեւոն Տեր-Պետրոսյանի մամուլի խոսնակ Արման Մուսինյանը: Ըստ նրա, իշխանություններն այս ամիսների ընթացքում ոչ միայն հետեւություններ չեն արել ու չեն փոխել իրենց վարքագիծը, այլեւ …
կարդալ ավելին– Պարոն Խզմալյան, ընդունված է հասարակությունը բաժանել երկու մասերի` Լեւոն Տեր-Պետրոսյանի եւ Սերժ Սարգսյանի համակիրների: Դուք եւս հակված եք կարծել, որ այլ համակրություններ ունեցող մարդիկ հասարակությունում չկա՞ն: – Մենք միաբջիջ մարդիկ չենք, որ բաժանվենք երկու մասի: Ես ինքս չեմ պատկանում ո՛չ մեկ, ո՛չ մյուս ճամբարին: Բայց վերջին ամիսներին պարբերաբար կրկնել եմ` եթե ինչ-որ մեկը հավակնություն …
կարդալ ավելինՀՀ-ում սահմանադրական կարգի վերականգնման, ժողովրդավարության, մարդու իրավունքների եւ հիմնարար ազատությունների հաստատման եւ ի կատարումն ԵԽ ԽՎ «Ժողովրդավարական հաստատությունների գործունեությունը Հայաստանում» թիվ 1609 բանաձեւում ամրագրված դրույթների վերաբերյալ «Ժառանգություն» կուսակցության առաջարկները: Համաձայն ՀՀ սահմանադրության երրորդ հոդվածի` «Մարդը, նրա արժանապատվությունը, հիմնական իրավունքները եւ ազատությունները բարձրագույն արժեքներ են: Պետությունն ապահովում է մարդու եւ քաղաքացու հիմնական իրավունքների ու ազատությունների պաշտպանությունը` …
կարդալ ավելինՈստիկանության աշխատակիցները երեկ բերման են ենթարկել վաղ առավոտից Մասիսի հրապարակում՝ ի պաշտպանություն մարտի 1-ի դեպքերի առնչությամբ 3 տարի ազատազրկման դատապարտված Հուսիկ Բաղդասարյանի, հացադուլ սկսած Սամվել Գեւորգյանին եւ Կորյուն Թադեւոսյանին: Դեռեւս մինչեւ բերման ենթարկվելն «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում Սամվել Գեւորգյանն ասել է, որ իրենք պահանջում են «արդարություն» եւ «ազատություն բոլոր քաղբանտարկյալներին ու Հուսիկ Բաղդասարյանին»: Մասիսի ոստիկանության …
կարդալ ավելինԵրեկ նախագահ Սերժ Սարգսյանը հրավիրել է խորհրդակցություն, որին մասնակցել են ԵԽ ԽՎ «Հայաստանում ժողովրդավարական հաստատությունների գործունեության վերաբերյալ» 1609 բանաձեւում ամփոփված առաջարկությունների իրագործման համակարգման նպատակով ստեղծված աշխատանքային խմբի անդամները: Դրա մասին ծավալուն հաղորդագրություն է ներկայացրել նախագահի մամուլի ծառայությունը: Ըստ հաղորդագրության, աշխատանքային խմբի անդամները Ս. Սարգսյանին են ներկայացրել բանաձեւում ամրագրված դրույթների իրականացման ուղղությամբ առաջարկվող գործողությունները եւ դրանց …
կարդալ ավելինՀունիսի 9-ին լրանում է «Ազատագրված տարածքների պաշտպանություն» հասարակական նախաձեռնության եւ «Հայ կամավորականների համախմբման» համակարգող, Շուշիի առանձնակի գումարտակի նախկին հրամանատար Ժիրայր Սէֆիլյանի բանտարկության վերջնաժամկետը: Նրա ընկերներն ակնկալում էին, որ գոնե այդ օրը Ժիրայրը կազատվի: Սակայն, ինչպես նշված է Ժիրայր Սէֆիլյանի եւ Վարդան Մալխասյանի զորակցության կոմիտեի` երեկ տարածած հաղորդագրության մեջ, «ստացվել են խիստ անհանգստացնող եւ ուղղակիորեն Ժիրայր …
կարդալ ավելինԵրեկ ՀՀ ԱԺ-ի առջեւ բողոքի ակցիա էին կազմակերպել մարտի 1-ի իրադարձություններից հետո անձեռնմխելիությունից զրկված 4 պատգամավորների մի խումբ ընտրողներ, որոնք նամակով դիմել են ԱԺ նախագահ Տիգրան Թորոսյանին: Նամակում մասնավորապես ասված է. «Այսօր կալանավորված են մեր կողմից ընտրված պատգամավորներ Սասուն Միքայելյանը, Մյասնիկ Մալխասյանը եւ Հակոբ Հակոբյանը, իսկ Խաչատուր Սուքիասյանը ստիպված է թաքնվել: Արդյունքում մենք զրկված ենք …
կարդալ ավելինԵրեկ Եվրախորհրդի գլխավոր քարտուղարի տեղակալ Մոդ դե Բյոր-Բուքիքիոն հանդիպել է Հայաստանի Ազգային ժողովի նախագահ Տիգրան Թորոսյանի հետ: Այսօր Եվրախորհրդի գլխավոր քարտուղարի տեղակալը կմասնակցի Հայաստանի Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության կողմից կազմակերպվող` ներընտանեկան բռնության հարցերով համաժողովին:
կարդալ ավելինՆախագահ Սերժ Սարգսյանի մայիսի 15-ի կարգադրությամբ՝ Արմեն Աբելյանը եւ Սեւակ Լալայանը նշանակվել են Հայաստանի Հանրապետության Նախագահի օգնական: Նույն օրվա այլ կարգադրությամբ Արամ Անանյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության Նախագահի ռեֆերենտ: Այս մասին հայտնում են Նախագահի մամուլի ծառայությունից:
կարդալ ավելինՆախօրեին ՆԺԿ նախագահ Արամ Կարապետյանը «Երեւան» ք/կ-ից տեղափոխվել էր «Էրեբունի» բ/կ` սրտի հետ կապված խնդիրների պատճառով: Մինչ այդ «Էրեբունի» բ/կ-ի բժիշկ, սրտաբան Արմեն Գասպարյանը Ա. Կարապետյանին այցելելուց հետո հայտարարել էր, որ նրան անհապաղ պետք է մեկուսարանից տեղափոխեն հիվանդանոց: Երեկ ամբողջ օրվա ընթացքում այս պատմության շուրջ տեղի են ունեցել բազմաթիվ իրադարձություններ ու միջադեպեր: Նախ՝ առավոտյան «Էրեբունի» …
կարդալ ավելինԱրդեն ավելի քան երկու ամիս Հայաստանում գրեթե բոլորը երկխոսում են «երկխոսության» մասին: Իրական երկխոսություն, այդպես էլ, իհարկե, չի կայանում, սակայն դրա մասին խոսակցությունները շարունակվում են: Երեկ «Հայելի» ակումբում այդ թեմայով կազմակերպված հերթական բանավեճին մասնակցում էին Ազգային ժողովի ՀՀԿ-ական պատգամավոր Կարեն Ավագյանն ու «Հանրապետություն» կուսակցության քաղխորհրդի անդամ Սուրեն Սուրենյանցը: Վերջինիս հավաստմամբ` ընդդիմության պահանջները համընկնում են ԵԽ …
կարդալ ավելինԻշխանությունները դեռեւս չեն կատարում ԵԽ ԽՎ ընդունած բանաձեւի պահանջները: Երեկ հրավիրված ասուլիսում հայտարարեց ՀԺԿ նախագահ Ստեփան Դեմիրճյանը, ըստ որի՝ ընդդիմությունն ու հասարակությունը պետք է հետամուտ լինեն բանաձեւում առկա կետերի իրականացմանը: «Պետք է օրինական միջոցներով հասնել նրան, որպեսզի մեր երկրում արդարություն հաստատվի, քաղբանտարկյալներն ազատվեն»,- ասաց նա` վստահեցնելով, որ ընդդիմությունը շարունակելու է պայքարել բոլոր օրինական միջոցներով: Նա …
կարդալ ավելին«Ես ցավում եմ եւ ափսոսանքով պետք է նշեմ, որ 1995-96 թվականներից սկսած՝ Հայաստանում ընտրական գործընթացները հասարակության մոտ վստահություն չեն ներշնչել: Մեզ մոտ ընտրությունները միշտ կեղծվել են, եւ միշտ իշխանությունների ընտրված լինելու օրինականությունը կասկածի տակ է դրվել: Նման սուր երեւույթները հիմնականում նախագահական ընտրությունների ժամանակ են եղել, որովհետեւ մեր ժողովրդի ընկալմամբ` նախագահն է դիտարկվում որպես իշխանություն: Իմ …
կարդալ ավելինՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը երեկ ընդունել է ԱՄՆ Պետքարտուղարության Եվրոպայի եւ Եվրասիայի երկրներին ԱՄՆ աջակցության համակարգող Թոմ Ադամսին: Ըստ ՀՀ նախագահի մամլո գրասենյակի տարածած հաղորդագրության` կողմերը խոսել են ՀՀ-ում հետընտրական շրջանում առաջացած իրավիճակի եւ դրանից բխող խնդիրների վերաբերյալ: Անդրադարձել են «Հազարամյակի մարտահրավերներ» հիմնադրամի հետագա գործունեությանը, ինչի առնչությամբ` Ադամսն ասել է, որ իրենք որոշակի մտահոգություններ ունեն` …
կարդալ ավելին«ԱՄՆ-ը կոչ է անում ՌԴ-ին հրաժարվել Վրաստանի նկատմամբ սադրիչ քայլերից եւ Աբխազիայի խնդրի կարգավորման գործում համատեղ աշխատել Վաշինգտոնի հետ»,- հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարի տեղակալի օգնական Մեթյու Բրայզան: Հիշեցնենք, որ ՌԴ-ն ապրիլին հայտարարել էր, թե գործնական օգնություն կցուցաբերի չճանաչված այդ հանրապետության բնակչությանը: Բացի այդ, օրերս ՌԴ-ն ավելացրել է իր խաղաղապահ զորակազմի քանակը վրաց-աբխազական հակամարտության գոտում՝ այն …
կարդալ ավելինՀՀ կառավարությունում եւ նախագահի աշխատակազմում կատարված նոր նշանակումները եւ դրան հաջորդած ժամանակաշրջանը դեռեւս հստակ պատասխաններ չեն տալիս այն հարցերին, թե երկրում այսօր ում ձեռքին է իրական իշխանությունը, եւ ինչպես է գործնականում աշխատելու «խայտաբղետ» կոալիցիոն պետական համակարգը: Փաստն այն է, որ այս կամ այն չափով իշխանական նոր կոնֆիգուրացիաներում «տեղավորված» են կամ ապագայում իրենց տեղը կգտնեն միաժամանակ …
կարդալ ավելին«Պառլամենտ» հասկացությունն ի հայտ է եկել որպես ետճաշյա զրույց, երբ թագավորները ճաշից հետո սովորաբար զրուցել են իրենց խորհրդականների հետ: Այս մասին երեկ հիշեցրեց Հայաստանի խորհրդարանի նախկին փոխնախագահ Արա Սահակյանը՝ Մամուլի ազգային ակումբում, ԱՄՆ միջազգային գործերի ազգային ժողովրդավարության ինստիտուտի աջակցությամբ կազմակերպված քննարկման ժամանակ, որը նվիրված էր Հայաստանում պառլամենտարիզմի վիճակին։ Ա. Սահակյանը պատմական այս էքսկուրսը կատարեց՝ համեմատելով …
կարդալ ավելին