Նոր ղեկավարներ

22/05/2008

ԱԺ նախկին փոխնախագահ, նախագահի նախկին թեկնածու Վահան Հովհաննիսյանը դարձել է ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար, իսկ «Օրինաց երկիր» խմբակցության քարտուղար Հեղինե Բիշարյանը գլխավորելու է խմբակցությունը: Այդ մասին երեկ մեկնարկած հերթական քառօրյա նիստում հայտնել է ԱԺ նախագահ Տիգրան Թորոսյանը: Հ. Բիշարյանը խմբակցության ղեկավար է դարձել այն բանից հետո, երբ ՕԵԿ առաջնորդ Արթուր Բաղդասարյանը նշանակվել է ԱԽ քարտուղար: ՕԵԿ խմբակցության քարտուղար է դարձել Խաչիկ Հարությունյանը: Իսկ ՀՅԴ խմբակցության նախկին ղեկավար Հրայր Կարապետյանը, ամենայն հավանականությամբ, կառաջադրվի որպես ԱԺ փոխխոսնակի թեկնածու: