քաղաքականություն

Սադոյանի հայտնությունը

25.05.2008

«Լեւոն Տեր-Պետրոսյանը պայքարի իմիտացիայով նպատակ էր հետապնդում ոչ թե իրական իշխանափոխության, այլ, գոնե, ընդդիմության դաշտ գալով` քաղաքականություն վերադառնալ»: Երեկ նման հայտարարություն է արել ԱԺԴ նախագահ Արշակ Սադոյանը: Ըստ նրա` Լ. Տեր-Պետրոսյանի «ոչ թե խաբված, այլ իրական կողմնակիցները» ձգտում էին վերադառնալ քաղաքական դաշտ եւ «ընդդիմադիրի կեցվածք որդեգրելով՝ մաքրվել անցյալի կեղտերից»: «Քաղաքական այդ թիմը հաջողությամբ լուծեց իր …

կարդալ ավելին

Որոշել են արտաքսել

25.05.2008

ՀՀ Ոստիկանությունն այս շաբաթ որոշում է կայացրել «Ազատագրված տարածքների պաշտպանություն» հասարակական նախաձեռնության համակարգող, Շուշիի առանձնակի գումարտակի հրամանատար Ժիրայր Սէֆիլյանին արտաքսելու գործընթացը սկսելու վերաբերյալ: Այդ մասին երեկ «Ազատությանը» հայտնել է Ժ. Սէֆիլյանի շահերի պաշտպան Վահե Գրիգորյանը: «Որպես որոշման հիմնավորում՝ ներկայացվել է, որ այս տարվա հունիսի 9-ին Սէֆիլյանի ազատազրկման ժամկետը լրանալուց հետո՝ նա ՀՀ-ում կմնա առանց բնակության …

կարդալ ավելին

Պետք է «կոծկե՞լ» մարտի 1-ը

25.05.2008

«Մարտի 1-ին այստեղ կատարվածը ողբերգություն է: Մեր սիրած մայրաքաղաքում արյուն թափվեց, ու դրա մեջ մենք բոլորս ենք մեղավոր»,- երեկ հրավիրված մամուլի ասուլիսում հայտարարել է Կալիֆոռնիայի համալսարանի պրոֆեսոր, պատմաբան Ռիչարդ Հովհաննիսյանը` «Ժառանգություն» կուսակցության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանի հայրը: «Պետք է հանդուրժենք միմյանց եւ չպատժենք: Հիմա չպետք է համերաշխ ձեւով հասնենք խնդիրների լուծման: Ներողության ճանապարհով պետք է կոծկենք …

կարդալ ավելին

Ինչո՞ւ բանտում չէ Հեղինե Բիշարյանը

25.05.2008

Ինչպե՞ս պատահեց, որ այսօր մեկուսարաններում են մարդիկ, ովքեր նախընտրական քարոզարշավի ընթացքում ավելի քիչ ագրեսիվ են եղել, քան ՕԵԿ ներկայացուցիչները, հատկապես՝ Հեղինե Բիշարյանը, ով նույնիսկ հակաիշխանական հայտարարություն էր կարդացել Լեւոն Տեր-Պետրոսյանի աջակիցների կազմակերպած հանրահավաքի ժամանակ: Երեկ ԱԺ ճեպազրույցների ժամանակ լրագրողներից մեկի այս հարցին ի պատասխան՝ Հ.Բիշարյանն ասաց: «Նախ՝ ես ագրեսիվ չեմ եղել: Եթե դուք հետեւել եք, …

կարդալ ավելին

Հերթական իմիտացիան

25.05.2008

ԱԺ մի խումբ պատգամավորներ երեկ ստորագրահավաք են նախաձեռնել` պահանջելով երկուշաբթի կեսօրին արտահերթ նիստ գումարել եւ քննարկել ԱԺ ղեկավար պաշտոններում ընդդիմությանն ավելի մեծ դեր վերապահելու հարցը: Երեկ երեկոյան արդեն ԱԺ փոխնախագահ Արեւիկ Պետրոսյանը (Տիգրան Թորոսյանը Հայաստանում չէ) որոշում է ստորագրել երկուշաբթի օրը` մայիսի 26-ին ԱԺ արտահերթ նիստ գումարելու վերաբերյալ: Վերջինիս օրակարգում ընդգրկված է նաեւ վերը նշված …

կարդալ ավելին

Մարտի 1-ը` հակաքրիստոնեական ոճիր

25.05.2008

«Այն, ինչ տեղի ունեցավ մարտի 1-ին, մենք որակում ենք որպես հակաքրիստոնեական ոճիր»,- երեկ նման հայտարարություն է արել ՀՌԱԿ ատենապետ Հարություն Առաքելյանը` «Ժողովրդական կուսակցության» նախագահ Տիգրան Կարապետյանի հետ հրավիրված մամուլի ասուլիսում: Իսկ լրագրողների հարցին` ի՞նչ նկատի ունի՝ «ոճիր» ասելով, Հ. Առաքելյանը պատասխանել է: «Ոճիր ասելով՝ մենք նկատի ունենք բոլոր մեղավորներին, որոնք դեռ առայժմ քննության ընթացքում են»: …

կարդալ ավելին

Ռուսաստանին պետք է բոլոր հայերի աջակցությունը

25.05.2008

Լրատվամիջոցների կովկասյան ինստիտուտի կազմակերպած «Կովկաս 2007» միջազգային կոնֆերանսի երկրորդ օրվա նստաշրջանը վարում էր ԼԿՄ-ի տնօրեն, քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը։ Նա անկեղծանալով ասաց, թե կոնֆերանսների երկրորդ օրերը շատ է սիրում, երբ ԶԼՄ-ներն արդեն արել են իրենց նկարահանումները, դրել իրենց ստանդարտ վերնագրերն, իսկ մասնակիցները մնացել են «յուրայիններով»։ Սակայն երկրորդ օրը հետաքրքիր էր նաեւ նրանով, որ ելույթ էր ունենալու …

կարդալ ավելին

Բռնություն` դատարանի դահլիճում

25.05.2008

Երեկ ՀՀ Վերաքննիչ քրեական դատարանն անփոփոխ է թողել Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի 2008 թվականի ապրիլի 11-ի դատավճիռը, որով փետրվարի 19-ի նախագահական ընտրություններից հետո ձերբակալված Սիմոն Հենրիկի Ամիրխանյանը եւ Սամվել Սարգսի Կարապետյանը մեղավոր էին ճանաչվել ՀՀ Քրեական օրենսգրքի 38-150-րդ հոդվածով նախատեսված հանցանք կատարելու մեջ (դրդչություն) եւ դատապարտվել ազատազրկման՝ 3 տարի ժամկետով: Այդ մասին տեղեկացնում է …

կարդալ ավելին

Այց

25.05.2008

Երեկ աշխատանքային այցով Գեղարքունիքի մարզ էր մեկնել ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանը: Նրան ուղեկցում էին ՀՀ բնապահպանության, քաղաքաշինության, առողջապահության նախարարներ Արամ Հարությունյանը, Վարդան Վարդանյանը, Հարություն Քուշկյանը, տարածքային կառավարման նախարարի տեղակալ Ստեփան Բարսեղյանը եւ Գեղարքունիքի մարզպետ Նվեր Պողոսյանը: Գեղարքունիքում մարզպետի, փոխմարզպետների, մարզպետարանի ստորաբաժանումների ղեկավարների, մարզի քաղաքային համայնքների ղեկավարների եւ պաշտոնական այլ անձանց մասնակցությամբ քննարկվել …

կարդալ ավելին

ՀՅԴ-ն մնաց մենակ

25.05.2008

Մայիսի 21-ին ՀՅԴ 30-րդ ընդհանուր ժողովում կուսակցության Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանն իր երկար ելույթում հայտարարել էր, թե մարտի 1-ը ձեռնտու չէր ո՛չ երկրին, ո՛չ ժողովրդին, ո՛չ էլ իշխանությանը: «Ձեռնտու էր միայն նրան, ու ցավոք նա ստացավ»,- հայտարարել էր Հ.Մարգարյանը` նկատի ունենալով ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանին: Շատ ավելի վաղ ՀՀ առաջին նախագահը Համազգային շարժման երկրորդ …

կարդալ ավելին

Հստակ հաշվարկված քայլերի «ալգորիթմով»

25.05.2008

Համաժողովրդական ընդդիմադիր շարժման 2-րդ կոնգրեսի ժամանակ Լեւոն Տեր-Պետրոսյանի ելույթում տեղ գտած որոշ գնահատականները եւ հայտարարությունները, եթե դատելու լինենք ելույթին հաջորդած մեկնաբանություններից, շատերի համար բավական անսպասելի էին` հատկապես իշխանական թեւը ներկայացնող քաղաքական ուժերի համար: Նրանց ակնհայտորեն զարմացրել եւ անակնկալի էր բերել արմատական ընդդիմության առաջնորդի արտահայտած գնահատականների որոշակի «փափկությունը», իսկ որոշ հարցերի շուրջ նաեւ շեշտադրումների փոփոխությունները: Ընդհանուր …

կարդալ ավելին

Պրիմիտիվությունը միայնակ չի գալիս

25.05.2008

Գուցե վիճակագիրները չեն էլ հասցրել արձանագրել, որ մեր աչքի առաջ մարտի 1-ից հետո հայաստանցու կյանքի միջին տեւողությունը դառնում է 40-50 տարեկանը: Ինֆարկտները եւ նախաինֆարկտային վիճակները, համաձայն մեր սրտաբաններից մեկի պնդման, աճում են երկրաչափական պրոգրեսիայով: Սակայն կյանքի անցողիկությունը մեր քաղաքական գործիչների համար այն «արժեքը» չէ, որը կարող է դրդել, ասենք, այնպիսի վիճակի, որպիսին լրջությունն է: Մեր …

կարդալ ավելին

Ոչ ոք չի ստիպել

25.05.2008

Երեկ ԱԺ ճեպազրույցների ժամանակ լրագրողներից մեկը ԲՀԿ-ական պատգամավոր Նաիրա Զոհրաբյանից հետաքրքրվել է, թե ինչպե՞ս են ԲՀԿ-ում վերաբերվում կոալիցիոն գործընկեր ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանի այն գնահատականին, թե նախագահական ընտրությունները եղել են «ոչ մաքուր»: Ի պատասխան, Ն. Զոհրաբյանն ասել է. «Եթե Դաշնակցությունը նման կարծիք ուներ, ոչ ոք նրան չէր ստիպում դառնալ կոալիցիայի մաս»:

կարդալ ավելին

Հիմա էլ Լոնդոնում

25.05.2008

Հունիսին Լոնդոնում տեղի կունենա Ադրբեջանի, Հայաստանի եւ Վրաստանի խորհրդարանականների հերթական հանդիպումը: Այդ մասին երեկ Բաքվում հայտարարել է բրիտանական «Լինքս» ոչ կառավարական կազմակերպությանն առընթեր Հարավկովկասյան խորհրդարանական նախաձեռնության ղեկավար Դենիս Սամուտը: Հիշեցնենք, որ Հարավկովկասյան խորհրդարանական նախաձեռնությունը ստեղծվել է երեք երկրների խորհրդարանների կողմից 2003թ. ստորագրված փոխըմբռնման հուշագրի հիման վրա, որի նպատակն Ադրբեջանի, Հայաստանի եւ Վրաստանի խորհրդարանականների միջեւ կարծիքների …

կարդալ ավելին

Ինքնադատաստա՞ն

25.05.2008

ԱԺ նախագահ Տիգրան Թորոսյանը Ստրասբուրգում հանդիպել է Լեհաստանի Սեյմի մարշալ Բոգդան Բորուսեւիչի հետ: Անդրադառնալով մարտի 1-ի իրադարձություններին՝ Բ. Բորուսեւիչը հույս է հայտնել, որ կվերացվեն հանրահավաքների, երթերի, ցույցերի սահմանափակումները, եւ այն կալանավորված անձինք, ովքեր ծանր հանցանք չեն գործել, ազատ կարձակվեն: Ի պատասխան, Տ. Թորոսյանը նշել է, թե պետք է միմյանցից տարանջատել նախագահական ընտրությունները եւ մարտի 1-2-ի …

կարդալ ավելին

Մեղավորը բոլորս ենք

25.05.2008

Կալիֆոռնիայի համալսարանի պրոֆեսոր, պատմաբան Ռիչարդ Հովհաննիսյանի կարծիքով, Հայաստանում առկա ներքաղաքական լարված իրավիճակից դուրս գալու համար պետք է եւ՛ իշխանության, եւ՛ ընդդիմության ներկայացուցիչները ներողամիտ լինեն: Նրա գնահատմամբ` մարտի 1-ի ողբերգական իրադարձությունների համար մեղավոր են բոլորը: «Պետք է դադարել մեղադրել մեկը մյուսին, մարտի 1-ի դեպքերը ողբերգություն են, եւ կատարվածի համար մեղավորը բոլորս ենք, մենք թույլ տվեցինք, որ …

կարդալ ավելին

Հանդիպել է Գուրգենիձեին

25.05.2008

ԱՊՀ անդամ պետությունների կառավարությունների ղեկավարների խորհրդի նիստին մասնակցելու նպատակով նախօրեին Մինսկ է ժամանել ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի գլխավորած պատվիրակությունը: Ինչպես տեղեկացնում են ՀՀ կառավարության Տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից, մինչ նիստը Տ. Սարգսյանը հանդիպում է ունեցել Վրաստանի վարչապետ Լադո Գուրգենիձեի հետ: Հանդիպման սկզբում Տիգրան Սարգսյանը նախ շնորհավորել է Լադո Գուրգենիձեին` Վրաստանում անցկացված խորհրդարանական ընտրությունների …

կարդալ ավելին

Սարդարապատից` հրապարակ

25.05.2008

Համաժողովրդական շարժման կոմիտեն հաղորդագրություն է տարածել կապված մայիսի 28-ի տոնակատարության հետ: «Մեզնից յուրաքանչյուրը տոնական այդ օրը համակված է լինելու հակասական զգացումներով։ Մի կողմից՝ գնում ես հարգելու ազատության համար ընկած հերոսների հիշատակը, տոնելու նրանց տարած կարեւոր հաղթանակի տարեդարձը, մյուս կողմից՝ 90 տարի անց, ոչ թե օտար նվաճողի, այլ սեփական հայանուն բռնապետների կողմից բռնադատված են քո իրավունքներն …

կարդալ ավելին

Պարզաբանել է

23.05.2008

Երեկ ԱԺ-ում, լրագրողների հետ զրույցում ՀՀ Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը պարզաբանել է, թե ինչու նախագահական ընտրություններին հաջորդող ժամանակաշրջանում դուրս եկավ «Երկրապահ» կամավորականների միությունից: «Ես ԵԿՄ-ից դուրս չեմ եկել: Մենք ժամանակավոր դադարեցրել ենք մեր մասնակցությունը վարչությունում: Երեւի բանակում ծառայող սպայական կազմի, ղեկավար կազմի մեջ չկան ավելի շատ երկրապահների, մեր կռվող ազատամարտիկների մասին մտածող մարդիկ, քան այսօրվա …

կարդալ ավելին

Ձերբակալել են

23.05.2008

Մարտի 1-ին Երեւանում զանգվածային անկարգություններ կազմակերպելու եւ հրահրելու, այն է` զանգվածային անկարգությունների մասնակիցներին շշալցված դյուրավառ հեղուկ, մասնավորապես՝ բենզին բաժանելու կասկածանքով ձերբակալվել է ՀՀ քաղաքացի Գնել Թովմասյանը: Գլխավոր դատախազության հաղորդագրության համաձայն` շշալցված բենզինն օգտագործվել է Երեւանի քաղաքապետարանին հարող տարածքում ավտոմեքենաներ հրկիզելու, անկարգություններ կատարելու, ինչպես նաեւ՝ Ոստիկանության զորքերի ներկայացուցիչներին տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ պատճառելու համար:

կարդալ ավելին