«Մարտի 1-ին այստեղ կատարվածը ողբերգություն է: Մեր սիրած մայրաքաղաքում արյուն թափվեց, ու դրա մեջ մենք բոլորս ենք մեղավոր»,- երեկ հրավիրված մամուլի ասուլիսում հայտարարել է Կալիֆոռնիայի համալսարանի պրոֆեսոր, պատմաբան Ռիչարդ Հովհաննիսյանը` «Ժառանգություն» կուսակցության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանի հայրը: «Պետք է հանդուրժենք միմյանց եւ չպատժենք: Հիմա չպետք է համերաշխ ձեւով հասնենք խնդիրների լուծման: Ներողության ճանապարհով պետք է կոծկենք տեղի ունեցածը: Զոհեր եղան եւ՛ ժողովրդի, եւ՛ ոստիկանության կողմից: Եթե շարունակեն մարդկանց բանտերում պահել, ապա ցավն ու ատելությունն ավելի կմեծանա»,- ասել է Ռ. Հովհաննիսյանը: