Երեկ ԱԺ ճեպազրույցների ժամանակ լրագրողներից մեկը ԲՀԿ-ական պատգամավոր Նաիրա Զոհրաբյանից հետաքրքրվել է, թե ինչպե՞ս են ԲՀԿ-ում վերաբերվում կոալիցիոն գործընկեր ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանի այն գնահատականին, թե նախագահական ընտրությունները եղել են «ոչ մաքուր»: Ի պատասխան, Ն. Զոհրաբյանն ասել է. «Եթե Դաշնակցությունը նման կարծիք ուներ, ոչ ոք նրան չէր ստիպում դառնալ կոալիցիայի մաս»: