ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը երեկ հրամանագրեր է ստորագրել Աղվան Վարդանյանին՝ ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարի պաշտոնից, Լեւոն Մկրտչյանին՝ ՀՀ կրթության եւ գիտության նախարարի պաշտոնից, Դավիթ Լոքյանին ՀՀ գյուղատնտեսության նախարարի պաշտոնից ազատելու մասին։ Մեկ այլ հրամանագրով Սպարտակ Սեյրանյանը նշանակվել է ՀՀ կրթության եւ գիտության նախարար, Արսեն Համբարձումյանը` ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար, իսկ Արամայիս …
կարդալ ավելինՀՀ նախագահի նախկին թեկնածու Արման Մելիքյանը երեկ հայտարարություն է տարածել` նշելով, որ մայիսի 30-ին ՀՀ Նախագահի խորհրդական Գառնիկ Իսագուլյանի հայտարարությունը, թե ինքն անձամբ դիմել է մի շարք քաղաքական ուժերի եւ գործիչների, այդ թվում` նախագահի նախկին բոլոր թեկնածուներին՝ Հանրային պալատի աշխատանքներին մասնակցելու առաջարկով, իրականությանը չի համապատասխանում: «Այս տեղեկատվությունը որոշակի հարցեր է առաջացրել իմ ընտրողների եւ համախոհների …
կարդալ ավելինՄեր տեղեկություններով, ՀՀ նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանը առաջիկայում պատրաստվում է կուսակցություն ստեղծել, որի կազմում ներգրավվելու են ոչ միայն Հայաստանի, այլեւ Լեռնային Ղարաբաղի ու Սփյուռքի մի շարք քաղաքական գործիչներ: Կուսակցության ստեղծման նպատակները դեռեւս հայտնի չեն, սակայն ակնհայտ է, որ Վ. Օսկանյանի կուսակցությունը, մեղմ ասած, չի կարող ընդդիմադիր լինել: Հայտնի չէ նաեւ կուսակցության անվանումը, թեեւ որոշ դիտորդներ …
կարդալ ավելինԿոալիցիոն կուսակցությունները ներկայացնող մի քանի պատգամավորներ ԱԺ-ում շրջանառության մեջ են դրել մի օրինագիծ, որով նախատեսվում է կրկնապատկել օրենսդիր, գործադիր եւ դատական իշխանության մարմինների ղեկավարների աշխատավարձերը: Փոփոխությունների ընդունվելու դեպքում ՀՀ նախագահն ամսական ներկայիս 400.000 դրամի փոխարեն կստանա 800.000 դրամ աշխատավարձ, ԱԺ նախագահը, ՀՀ վարչապետը, ՍԴ նախագահը` 340.000-ի փոխարեն՝ 720.000 դրամ, ԱԺ նախագահի տեղակալները` 310.000-ի փոխարեն` 620.000 …
կարդալ ավելինՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը շաբաթ օրը հրամանագիր է ստորագրել Սերգո Երիցյանին ՀՀ նախագահի խորհրդականի պաշտոնից ազատելու մասին: Նույն օրը մեկ այլ հրամանագրով ՀՀ նախագահի խորհրդական է նշանակվել Վարդան Խաչատրյանը:
կարդալ ավելինՀՀ ԱԳ նախարար Էդուարդ Նալբանդյանը Մոսկվա կատարած այցի շրջանակներում հանդիպել է ռուսաստանյան «Տրոյկա Դիալոգ» ընկերությունների խմբի Տնօրենների խորհրդի նախագահ, «Հայաստան 2020» նախաձեռնության համանախագահ Ռուբեն Վարդանյանի հետ: ՀՀ ԱԳՆ Մամուլի եւ տեղեկատվության վարչության փոխանցմամբ` հանդիպման ժամանակ քննարկվել են Հայաստանի տնտեսական զարգացման հեռանկարները, նաեւ առանձին անդրադարձ է կատարվել «Հայաստան 2020» նախաձեռնության հետագա ծրագրերին: Է. Նալբանդյանը հանդիպել է …
կարդալ ավելինՀՀ Գլխավոր դատախազության մամուլի քարտուղար Սոնա Տռուզյանը «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցում մեկ անգամ եւս հերքել է հետընտրական իրադարձությունների առնչությամբ կալանավորվածների եւ նրանց փաստաբաններից շատերի պնդումները, թե ներկայումս ընթացող դատավարությունները «քաղաքական պատվեր են»: Կալանավորվածներից մի մասի մեղադրանքն էլ արդեն հաստատված է, սակայն նրանց մեծ մասը պնդում է, թե իրենց մեղադրանքները շինծու են, եւ իրենց նկատմամբ քրեական …
կարդալ ավելինԱյսօր «քաղբանտարկյալ» բառը շփոթում են «հերոս» բառի հետ, այնինչ «քաղբանտարկյալն» ավելի լայն կատեգորիա է, քան` «հերոսը»: Երեկ հրավիրված ասուլիսում նման եզրաբանական բացահայտում է արել ՀՀԿ փոխնախագահ, ԱԺ պատգամավոր Գալուստ Սահակյանը: Վերջինս նման «պարզաբանում» է ներկայացրել՝ ի պատասխան լրագրողների այն հարցի, թե ինչու իշխանությունները համաներում չեն շնորհում մարտի 1-ի դեպքերից հետո կալանավորվածների նկատմամբ: Ըստ նրա` համաներում …
կարդալ ավելինՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով երեկ նախարարների պաշտոններում նշանակված դաշնակցականների թեկնածությունը ՀՅԴ Գերագույն մարմինը (ԳՄ) Սերժ Սարգսյանին էր ներկայացրել դեռեւս նախորդ շաբաթվա վերջին: Իսկ մինչ այդ հասարակության շրջանում եւ քաղաքական դաշտում քննարկվում էր (թերեւս կշարունակվի քննարկվել նաեւ առաջիկայում) ՀՅԴ-ի` հին նախարարներին նորերով փոխարինելու քայլը: Հիշեցնենք, որ ՀՅԴ-ն նախարարների փոփոխությունը հիմնավորել է նրանով, որ երկու շաբաթ …
կարդալ ավելինՎերջին շրջանում հատկապես իշխանության ներկայացուցիչները շատ են խոսում նախագահին կից Հանրային խորհուրդ ստեղծելու մասին: Որքանո՞վ այդ կառույցն արդյունավետ կլինի, արդյոք իմաստ ունի՞ դրա ստեղծումը, դա ձեւական քա՞յլ է իշխանությունների կողմից, թե՞ վերջիններս իսկապես կարեւորում են հանրության կարծիքը: Երեկ այս թեմայով բանավիճում էին Քրիստոնեադեմոկրատական կուսակցության նախագահ Խոսրով Հարությունյանը եւ Գերագույն խորհրդի նախկին փոխխոսնակ Կարապետ Ռուբինյանը: Ըստ …
կարդալ ավելինԱդրբեջանի ԱԳ նախարարության մամուլի քարտուղար Խազար Իբրահիմը հայտարարել է, որ «եթե Հայաստանը չփոխի իր դիրքորոշումը ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցի նկատմամբ, ապա բանակցությունները ոչ մի իմաստ չեն ունենա»: Նա նաեւ նշել է, որ «Ադրբեջանը շարունակում է Հայաստանի հետ բանակցություններ վարել Ղարաբաղի շուրջ, եւ մոտ ժամանակներս ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման Պրահայի բանակցային գործընթացի շրջանակներում Սանկտ Պետերբուրգում կկայանա …
կարդալ ավելինԵրեկ Երեւանի Քրեական դատարանը, արագացված դատաքննության կարգով քննելով քրեական գործը, Նվեր Ստեփանյանին մեղավոր է ճանաչել ՀՀ Քրեական օրենսգրքի 225-րդ հոդվածի 2-րդ մասով («Զանգվածային անկարգությունները») նախատեսված հանցագործություն կատարելու մեջ եւ նրան դատապարտել ազատազրկման՝ 3 տարի ժամկետով: Հիշեցնենք, որ Ն. Ստեփանյանը մեղադրվում էր այն բանի համար, որ նա, իբր, մասնակցելով զանգվածային անկարգություններին, մարտի 1-ին՝ ժամը 22:30-ի սահմաններում, …
կարդալ ավելինԵրեկ տեղի է ունեցել «Ժառանգություն» կուսակցության խորհրդի ընդլայնված նիստ, որի ընթացքում, ըստ կուսակցության տարածած հաղորդագրության, ի թիվս այլ հարցերի՝ քննարկվել են Ժիրայր Սէֆիլյանին ՀՀ քաղաքացիություն շնորհելու ու նրա արտաքսումը կանխելու հետ կապված խնդիրներ, ինչպես նաեւ՝ ՏԻՄ առաջիկա ընտրություններին «Ժառանգության» մասնակցության ձեւաչափը հստակեցնելու հետ կապված հարցեր: «Ժառանգությունն» իր զորակցությունն է հայտնել Ժ.Սէֆիլյանին ՀՀ քաղաքացիություն շնորհելու խնդրանքով …
կարդալ ավելինԱԺ Եվրաինտեգրման հարցերի ու Իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում երեկ որոշում է կայացվել հունիսի 5-ին ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի` փետրվարի 19-ի նախագահական ընտրությունների եւ հետընտրական զարգացումների վերաբերյալ արտահերթ հրապարակային զեկույցի հարցով լսումներ անցկացնելու մասին: Հիմնական զեկուցողներն են լինելու մարդու իրավունքների պաշտպան Արմեն Հարությունյանը, գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը եւ արդարադատության նախարար Գեւորգ …
կարդալ ավելինԱդրբեջանի պաշտպանության նախարար Սաֆար Աբիեւը հինգշաբթի օրը հայտարարել է, որ իր երկիրը «ոչ մի զիջման չի գնա իր տարածքային ամբողջականության ապահովման հարցում»: «Եթե Հայաստանը շարունակի ձգձգել խաղաղ ճանապարհով հիմնախնդրի լուծումը, Ադրբեջանը կտրականապես դրան չի համաձայնի եւ ամեն գնով կազատի հողերը: Հայաստանը պետք է դա մեկընդմիշտ հասկանա»,- ասել է Աբիեւը Էստոնիայի պաշտպանական ուժերի հրամանատար Անտս Լաանեոտսի …
կարդալ ավելին«Ընտրությունների ժամանակ ու դրանից հետո տեղի ունեցածը հեղափոխության չհաջողված փորձ էր, իսկ հիմա այդ հեղափոխության ընդմիջված ժամանակահատվածն է»,- երեկ ներքաղաքական մարտահրավերներին նվիրված քննարկման ժամանակ հայտարարել է ՀՀԿ խմբակցության քարտուղար Սամվել Նիկոյանը` հավելելով, թե ինքը դեռեւս ընտրություններից առաջ էր ասել, որ «կա թեկնածու եւ քաղաքական ուժ, որը պատրաստվում է ոչ թե փետրվարի 19-ի ընտրություններին, այլ հետընտրական …
կարդալ ավելինԵրեկ հրապարակվել է ԵԱՀԿ Ժողովրդավարական հաստատությունների եւ մարդու իրավունքների գրասենյակի (ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ) կողմից փետրվարի 19-ի ընտրությունների վերաբերյալ վերջնական զեկույցը: Ըստ զեկույցի` Հայաստանում նախագահական ընտրությունների նախընտրական եւ քվեարկության փուլերն ընթացել են հիմնականում ԵԱՀԿ պարտավորություններին համապատասխան, սակայն խնդիրներ են ծագել` հիմնականում քվեարկությունից հետո: «Թեեւ 2008թ. նախագահական ընտրությունները հիմնականում համապատասխանել էին ԵԱՀԿ պարտավորություններին եւ միջազգային չափանիշներին նախընտրական եւ քվեարկության …
կարդալ ավելինՀայաստանում Հանրային խորհրդի ձեւավորման գաղափարը եղել է դեռեւս 2 տարի առաջ, երբ մշակվում էր Ազգային անվտանգության հայեցակարգը: Երեկ նման հայտարարություն արեց նախագահի խորհրդական, «Ազգային անվտանգություն» կուսակցության նախագահ Գառնիկ Իսագուլյանը: Վերջինիս խոսքերով` ինքը նման հայտարարություն անում է այն պատճառով, որ վերջերս տարբեր քաղաքական գործիչներ քննարկում են, թե Հանրային խորհրդի ստեղծման գաղափարն ո՞վ է առաջինը շրջանառության մեջ …
կարդալ ավելին«Սկզբունքային անհամաձայնություններ ունեմ կուսակցության կողմից վերջին մեկ տարվա ընթացքում վարվող քաղաքականության վերաբերյալ»,- «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցում հայտարարել է օրերս ՀՅԴ-ից հեռացված Ռուբեն Հակոբյանը: «Դա վերաբերում է եւ՛ նախագահական ընտրություններին մասնակցության ձեւին եւ բովանդակությանը, եւ՛ նախագահական ընտրություններից հետո ծավալվող գործունեությանը: Դեմ եմ անսկզբունքայնությանը: Որեւէ քաղաքական կուսակցության անսկզբունքայնությունն ինձ համար անհասկանալի է»,- հայտարարել է Ռ. Հակոբյանը: Հարցին, …
կարդալ ավելին– ՀՀ Գլխավոր դատախազությունն ու Արդարադատության նախարարությունը գրեթե միաժամանակ ներկայացրին իրենց առարկությունները ՀՀ Մարդու իրավունքների (ՄԻ) պաշտպանի «2008թ. փետրվարի 19-ի նախագահական ընտրությունների եւ հետընտրական զարգացումների վերաբերյալ» արտահերթ զեկույցի վերաբերյալ: Եվ դրանց հիմնական իմաստն այն էր, որ պաշտպանը գերազանցել է իր լիազորությունների շրջանակները եւ գնահատականներ ու ցուցումներ է տալիս: Դուք` որպես նախկին պաշտպան, համաձա՞յն եք այդ …
կարդալ ավելին