Երեկ Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանի փակ նիստում մեղադրող կողմը 4 տարվա ազատազրկում է պահանջել՝ «Ժողովրդավարական Հայրենիք» կուսակցության առաջնորդ Պետրոս Մակեյանի, 3 տարվա ազատազրկում` ազատամարտիկ Աշոտ Զաքարյանի, եւ 2,5 տարվա ազատազրկում` Շոթա Սաղաթելյանի համար: Հիշեցնենք, որ նրանք բոլորն էլ մեղադրվում են նախագահական ընտրությունների օրն «ընտրական հանձնաժողովի աշխատանքը խանգարելու մեջ»:
կարդալ ավելինՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի որոշմամբ՝ Վաչե Տերտերյանը նշանակվել է ՀՀ տարածքային կառավարման նախարարի առաջին տեղակալ` նախարարի տեղակալի պաշտոնից: Վարչապետի մեկ այլ որոշմամբ՝ Բագրատ Սարգսյանն ազատվել է ՀՀ տարածքային կառավարման նախարարի տեղակալի պաշտոնից:
կարդալ ավելին«Ես ասել եմ, որ ես հրաժարական չեմ տալու: ԱԺ նախագահի հրաժարականը դա լուրջ իրադարձություն է ցանկացած երկրում…, սա խանութպանի պաշտոն չի, որ երբ ինչ ուզենաս՝ անես» Դա կա՛մ երկրի հիմնական, սկզբունքային հարցերի վերաբերյալ տարաձայնությունների արդյունք կարող է լինել, կա՛մ ինչ-որ քաղաքական իրավիճակի փոփոխության արդյունք»,- երեկ հայտարարել է ԱԺ նախագահ Տիգրան Թորոսյանը` պատասխանելով լրագրողների այն հարցին, …
կարդալ ավելինՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը երեկ հրամանագրեր է ստորագրել Քրիստիան Տեր-Ստեփանյանին՝ ԵԽ-ում ՀՀ մշտական ներկայացուցչի պարտականություններից, Ջիվան Թաբիբյանին՝ Եվրոպայի Անվտանգության եւ համագործակցության կազմակերպությունում ՀՀ առաքելության ղեկավարի պարտականություններից, Զոհրաբ Մնացականյանին՝ Շվեյցարիայի Համադաշնությունում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպանի ու Ժնեւի ՄԱԿ-ի գրասենյակում եւ այլ միջազգային կազմակերպություններում ՀՀ մշտական ներկայացուցչի պարտականություններից ազատելու մասին։ Երեկ այլ հրամանագրերով՝ Ս. Սարգսյանը Զ. …
կարդալ ավելինՆախորդ շաբաթվա վերջին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը ԿԲ նախագահի պաշտոնի համար խորհրդարանին է ներկայացրել Արթուր Ջավադյանի թեկնածությունը: 44-ամյա Արթուր Ջավադյանը 2003թ. ԿԲ նախագահի տեղակալն է: «ԿԲ-ն շարունակելու է կոշտ դրամավարկային քաղաքականությունը եւ գնաճի դեմ պայքարը: ԿԲ-ն շարունակելու է ազատ լողացող փոխարժեքի եւ ֆինանսական կայունության քաղաքականությունը»,- երեկ «Ազատություն» ռադիոկայանին ասել է ԿԲ նախագահի թեկնածուն: ԱԺ-ն այս …
կարդալ ավելինԵրեկ ՀՀ նախագահական նստավայրում մի խումբ մտավորականների ու հասարակական գործիչների հետ հանդիպման ընթացքում, Սերժ Սարգսյանը` անդրադառնալով Հանրային խորհրդի ձեւավորման գործընթացին, նախ ընդգծել է, որ Հանրային խորհրդի ստեղծումը թելադրված չէ իրավիճակով, եւ դրա անհրաժեշտության մասին ինքը խոսում է արդեն երկար ժամանակ, այնուհետեւ նկատել է. «Ես բազմիցս ասել եմ, եւ հիմա էլ այն համոզմունքին եմ, որ մենք …
կարդալ ավելինՀՀ Հատուկ քննչական ծառայության վարույթում քննվող «Մարտի 1»-ի գործի շրջանակներում, հունիսի 9-ի դրությամբ նախնական կալանքի տակ է 38 մեղադրյալ, եւս 35 մեղադրյալի նկատմամբ ընտրվել է կալանքի հետ կապ չունեցող այլ խափանման միջոց: Ըստ Գլխավոր դատախազության մամուլի ծառայության՝ երեկվա դրությամբ՝ դատարան է ուղարկվել 67 քր.գործ՝ 73 անձի վերաբերյալ, որոնցից 29 քր. գործով 31 անձի վերաբերյալ դատաքննությունն …
կարդալ ավելինՄինչ ԱԺ օրակարգային հարցերի քննարկումը, երեկ ԱԺ նախագահ Տիգրան Թորոսյանն անդրադարձել է ՀՀԿ-ական պատգամավոր Հենրիկ Աբրահամյանի լիազորությունների դադարեցման հարցին: Ըստ նրա` Հ. Աբրահամյանը փաստաթուղթ էր ներկայացրել Արտաշատի գինու գործարանի տնօրենի պաշտոնում նշանակվելու մասին, ինչը հակասում է ՀՀ Սահմանադրության պահանջին, եւ նման դեպքում չի կիրառվում հրաժարականի դիմումի պարագայում գործող 15-օրյա ժամկետը:
կարդալ ավելինՕրերս ՀՀ ոստիկանապետ Ալիկ Սարգսյանի հրամանով աշխատանքից ազատվել է Կազմակերպված հանցավորության դեմ պայքարի (ԿՀԴՊ) Գլխավոր վարչության պետ, գեներալ-մայոր Աշոտ Գիզիրյանը (ըստ որոշ տեղեկությունների` նա ինքն է ազատվելու դիմում ներկայացրել)։ ԿՀԴՊ Գլխավոր վարչության պետ է նշանակվել գնդապետ Հունան Պողոսյանը` ազատվելով Արարատի մարզի ոստիկանապետի պաշտոնից։ Գնդապետ Մարգար Օհանյանն ազատվել է Արագածոտնի մարզի ոստիկանապետի պաշտոնից` նշանակվելով Ճանապարհային ոստիկանության …
կարդալ ավելինԺիրայր Սէֆիլյանի ազատ արձակման առթիվ նախկին ազատամարտիկ Արշավիր Բոզինյանը երեկ դադարեցրել է Հրազդանի Վանատուր թաղամասում 3 օր առաջ սկսած հացադուլը: «Բոլորս էլ ոգեւորված ենք Սէֆիլյանի ազատման պահով»,- «Ազատությանն» ասել է Ա. Բոզինյանը: «Բոլորս էլ պիտի տոնենք, բոլորս էլ պիտի շնորհավորենք: Մեր առաջին հաղթանակը արդեն կատարեցինք: Սրանից հետո, վստահ եմ, շուտ-շուտ արդեն կուրախանանք բոլոր մեր քաղբանտարկյալների …
կարդալ ավելինԵրեկ լրացավ Շուշիի առանձնակի գումարտակի հրամանատար Ժիրայր Սէֆիլյանի ազատազրկման ժամկետը` 1.5 տարին: Առավոտյան նա ազատ է արձակվել «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկից: «Շնորհակալություն եմ հայտնում առաջին հերթին լրագրողներին, որոնք այս մեկուկես տարվա ընթացքում, ի հեճուկս իշխանությունների, մեր խոսքը հասցրին ժողովրդին»,- իրեն ողջունելու եկած մի քանի տասնյակ մարդկանց դիմելով` ասել է Ժ. Սէֆիլյանը: Նրան հարցրել են, թե ինչով …
կարդալ ավելինԱԺ գարնանային վերջին քառօրյայի օրակարգում ընդգրկվել են երեք օրինագծեր, որոնք առաջին հայացքից վերաբերում են ԵԽ ԽՎ 1609 բանաձեւի պահանջների կատարմանը: Եվ չնայած այդ օրինագծերի քննարկումն ու ընդունումը ներկայացվելու է որպես ԵԽ ԽՎ բանաձեւի պահանջների կատարում, իրականում դրանց բովանդակությունը հեռու է բանաձեւի պահանջներից: Դրանցից առաջինը՝ «Ժողովներ, հանրահավաքներ, երթեր եւ ցույցեր անցկացնելու մասին» օրենքում փոփոխություններ կատարելու նախագիծը, …
կարդալ ավելին«Այդ տխրահռչակ հոդվածը` «Պատերազմ, թե խաղաղություն», ամփոփիչ ներկայացումն էր իր ամբողջ յոթ տարվա քաղաքականության: Պետք է ցավով ասել, որ 1990-ականների սկզբին ժողովուրդը ձայնը տվել է այն նախագահին, ով գործընթացը տանում էր դեպի տապալում: 10 տարվա ընթացքում մենք պահպանել ենք ամենակարեւոր սկզբունքը` Արցախի ժողովրդի իրականացրած՝ իրեն անբաժանելիորեն պատկանող ինքնորոշման իրավունքը: Դա հաշվի չառնել հնարավոր չէ: 10 …
կարդալ ավելինՍանկտ Պետերբուրգ աշխատանքային այցի վերջին օրը` հունիսի 7-ին, ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը մասնակցել է Պետերբուրգյան միջազգային 12-րդ տնտեսական ֆորումի աշխատանքներին: Այնտեղ քննարկվել են նաեւ սննդամթերքի եւ վառելիքաէներգետիկ ռեսուրսների միջազգային շուկայում գների բարձրացմանը, մարդկային կապիտալում ներդրումներին, ԱՊՀ տարածաշրջանում տնտեսական համագործակցության եւ զարգացման հեռանկարներին, պետական ինստիտուտների թափանցիկության եւ արդյունավետության բարձրացմանը վերաբերող հարցեր:
կարդալ ավելին«Հետընտրական շրջանում մարդկանց մեծ մասը կալանավորվել է քաղաքական դրդապատճառներով»,- «Երեւան Կենտրոն» քրեակատարողական հիմնարկում «Ազատություն» ռ/կ-ին տված հարցազրույցում հայտարարել է Հայոց Համազգային Շարժման (ՀՀՇ) վարչության նախագահ Արարատ Զուրաբյանը: Վերջինս ասել է, որ հետընտրական շրջանում ձերբակալված գործիչների հետ կապված իրավական խնդիրներ քննարկելը շեղում է «բուն քաղաքական թեմայից»: «Այստեղ մարդիկ են, որոնք մեկուսացվել են միայն իրենց քաղաքական հայացքների, …
կարդալ ավելին– Դավի՛թ, տպավորությունը, թե իշխանությունների ողջ էներգիան ուղղված է միջիշխանական խնդիրների լուծմանը, եւ դա է պատճառը, որ հասարակությունն այդպես էլ չի տեսնում ներքաղաքական ճգնաժամի հաղթահարմանն ուղղված ջանքերը, ըստ Ձեզ, օբյեկտի՞վ է: – Չէի շտապի եզրակացնել, թե ողջ էներգիան գնում է ներքին պայքարին: Չեմ կարծում, որ իշխանությունները ցանկանում են բարեփոխումներ անել եւ լուծել քաղաքական ճգնաժամը: Դրա …
կարդալ ավելինԿենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանը, քննելով քրեական գործը, ՀՀ ԱԱԾ նախկին աշխատակիցներ Տիգրան Մելքոնյանին եւ Լեւոն Խաչատրյանին այսօր մեղավոր է ճանաչել ՀՀ Քրեական օրենսգրքի 306-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցագործություն կատարելու մեջ («Պետական գաղտնիք հրապարակելը») եւ դատապարտել նրանցից յուրաքանչյուրին 2 տարի ժամկետով ազատազրկման: Ըստ ՀՀ վճռաբեկ դատարանի մամուլի ծառայության` դատարանը նրանց զրկել է …
կարդալ ավելինՀՀ ԱԳ նախարար Էդուարդ Նալբանդյանը հանդիպել է Վրաստանի արտաքին գործերի նախարար Եկա Տկեշելաշվիլիին: Ինչպես տեղեկացրել են ԱԳՆ Մամուլի եւ տեղեկատվության վարչությունից, նախարարները հանդիպել են Սանկտ Պետերբուրգում, որտեղ անցած շաբաթ անցկացվում էր ԱՊՀ երկրների ղեկավարների ոչ պաշտոնական գագաթաժողովը: Ըստ պաշտոնական հաղորդագրության, արտգործնախարարները քննարկել են տարածաշրջանային եւ միջազգային հարցեր, մանրամասն անդրադարձ է կատարվել երկկողմ հարաբերություններին:
կարդալ ավելինԵրեկ առավոտյան «Վարդաշեն» քկհ-ից ազատ արձակված Ժիրայր Սէֆիլյանին «Հանրապետություն» կուսակցության քաղխորհրդի անդամ Սուրեն Սուրենյանցը երեկ դեռ չէր հանդիպել: Ս. Սուրենյանցը երեկվա ասուլիսում հույս հայտնեց, որ շուտով իրենց բոլոր ընկերները կլինեն ազատության մեջ՝ միաժամանակ նշելով, որ իրենց ընկերների՝ դեռեւս ձերբակալված լինելու հանգամանքը ոչ մի կերպ չի անդրադառնա ընդդիմության՝ հունիսի 20-ին կայանալիք հանրահավաքի վրա: «Մեր ընկերները պատանդ …
կարդալ ավելին«Երկխոսություն՝ չի նշանակում, որ Լեւոն Տեր-Պետրոսյանը պետք է երկխոսի Հայաստանի նախագահի կամ վարչապետի հետ: Դա երկխոսություն չի կարելի համարել, ինչպես կարծում են շատերը»,- երեկվա ասուլիսում հայտարարել է Միավորված կոմկուսի նախագահ Յուրի Մանուկյանը` հավելելով, թե «այդպիսի մարդու հետ երկխոսության գնալ՝ նշանակում է՝ պետականությունը վտանգի տակ դնել»: Անդրադառնալով ԵԽ ԽՎ-ի կողմից առաջադրված բանաձեւի պահանջներին, ՄԿԿ նախագահն ասել …
կարդալ ավելին