քաղաքականություն

Խորհրդարանական «հոգեխանգարմունք»

22.06.2008

ԱԺ ընդդիմադիր «Ժառանգություն» խմբակցությունը երեկ բոյկոտեց մարտի 1-2-ին Երեւանում տեղի ունեցած իրադարձություններն ուսումնասիրող ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու վերաբերյալ քվեարկությունը` պատճառաբանությամբ, որ շաբաթ օրն ԱԺ Պետաիրավական հարցերով մշտական հանձնաժողովում չեն ընդունվել իրենց կողմից ներկայացված առաջարկությունների ամենակարեւոր դրույթները: Այսպիսով` այդ հանձնաժողովն, ամենայն հավանականությամբ, կգործի առանց ընդդիմության, քանի որ, ինչպես մեզ հետ զրույցում հայտարարեց «Ժառանգության» քարտուղար Ստեփան Սաֆարյանը` անիմաստ …

կարդալ ավելին

Դիմելու է ԵԴ

20.06.2008

Երեկ Շենգավիթ համայնքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Գագիկ Պողոսյանը 1 տարվա պայմանական ազատազրկման է դատապարտել ԱԺ պատգամավոր Մյասնիկ Մալխասյանի եղբորը՝ Իսահակ Մալխասյանին: Վերջինս ազատ է արձակվել դատարանի դահլիճից: Հիշեցնենք, որ Ի. Մալխասյանը մեղադրվում է Քրօրի 316 հոդվածի 1-ին մասով՝ «բռնություն իշխանության ներկայացուցչի նկատմամբ», եւ 235 հոդվածի 4-րդ մասով՝ «ապօրինի զենք, զինամթերք պահելը»: Նրան առաջադրված մեղադրանքից …

կարդալ ավելին

Կատարվել են, չեն կատարվել

20.06.2008

ԵԽ ԽՎ Մոնիտորինգի հանձնաժողովի համազեկուցողներ Ջոն Պրեսկոտն ու Ժորժ Կոլոմբիեն երեկ ԱԺ-ում հանդիպել են ԱԺ նախագահ Տիգրան Թորոսյանի եւ ԱԺ խմբակցությունների ղեկավարների հետ: «Վեհաժողովը մտահոգված է մարտի 1-2-ի իրադարձությունների անկախ, թափանցիկ եւ վստահելի հետաքննության անցկացումով»,- Տ. Թորոսյանի հետ հանդիպման ժամանակ հայտարարել է Ժորժ Կոլոմբիեն: Իսկ Ջոն Պրեսկոտն առաջարկել է մարտի 1-2-ին տեղի ունեցած իրադարձություններն ուսումնասիրող …

կարդալ ավելին

Շարժման երկրորդ ռենեսանսը

20.06.2008

«Ազատություն» ռ/կ-ի հետ զրույցում` անդրադառնալով մարտի 1-ի դեպքերն ուսումնասիրող ԱԺ ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու վերաբերյալ հարցին, ՆԺԿ նախագահ Արամ Կարապետյանն ասել է. «Միանշանակ, ես երեք հարց կտայի. առաջինը` ի՞նչ իրավասություններ է ունենալու այդ հանձնաժողովը, երկրորդ` ինչքանո՞վ է նա անկախ, ի՞նչ իրավասություններ ունենալով, եւ, ժողովրդական խոսքով ասեմ` բանի տեղ դնելո՞ւ են այդ հանձնաժողովին, թե՞ ոչ»: Ներկայացնելով ներքաղաքական …

կարդալ ավելին

«Զգուշորեն վերցնել ծածկոցը»

20.06.2008

Մարտի մեկի իրադարձությունների ուսումնասիրման նպատակով արդեն երեկ ստեղծված ԱԺ-ի ժամանակավոր հանձնաժողովում ՀՅԴ-ն կներկայացնեն խմբակցության անդամ Արծվիկ Մինասյանն ու խմբակցության քարտուղար Արտաշես Շահբազյանը: Վերջինս այդ մասին հայտարարեց երեկ հրավիրված մամուլի ասուլիսում: Ա. Շահբազյանի խոսքերով` եթե անգամ այդ մարմինը չստեղծվեր, նախաքննական ու դատական գործընթացները պետք է ընթանային: Իսկ այս հանձնաժողովը, նրա կարծիքով` հավելյալ օգուտ պետք է բերի …

կարդալ ավելին

Գործել են Սահմանադրությա՞մբ

20.06.2008

«Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման բանակցային տարբերակն այլընտրանք չունի»,- ռուսական «Նեզավիսիմայա գազետա» թերթին տված հարցազրույցում հայտարարել է Հայաստանի արտգործնախարար Էդուարդ Նալբանդյանը, ավելացնելով, որ պատերազմը չի կարող լուծում լինել: Նա հույս է հայտնել, որ հունիսի 6-ին Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հանդիպումը, որն, ըստ հայկական կողմի՝ դրական եւ կառուցողական էր, թույլ է տալիս շարունակել բանակցությունները ԵԱՀԿ Մինսկի խմբի …

կարդալ ավելին

Միսակ Հովակիմյանն արդարացվեց

15.06.2008

Երեկ Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանն արդարացրել է նախագահի նախկին թեկնածու Լեւոն Տեր-Պետրոսյանի վստահված անձ Միսակ Հովակիմյանին, որը «մեղադրվում էր իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու մեջ»: Հիշեցնենք, որ քննչական մարմինն այդպես էլ 67-ամյա Միսակ Հովակիմյանի «մեղավորությունն» ապացուցող որեւէ հոդաբաշխ եւ տրամաբանական փաստ չկարողացավ ներկայացնել, եւ նրա գործով դատական նիստերում իրավապահներն ուղղակի ծիծաղի …

կարդալ ավելին

Առաջադրվելու է

15.06.2008

Երեկ մինչեւ ուշ գիշեր տեղի է ունեցել ՀՀԿ գործադիր մարմնի նիստ, որտեղ, ինչպես եւ սպասվում էր, որոշում է կայացվել թիվ 17 ընտրատարածքում առաջադրել ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար Հովիկ Աբրահամյանի թեկնածությունը: Սակայն, մեր տեղեկություններով, վերջին օրերին մամուլում քննարկվող սցենարը (Հ. Աբրահամյանի՝ ԱԺ նախագահ դառնալու) ՀՀԿ-ում բացառել են:

կարդալ ավելին

Պատրաստ չէ հրաժարվելու

15.06.2008

«Այսօր ես պատրաստ չեմ ասելու՝ քաղաքապետի աշխատանքն ինձ հետաքրքի՞ր է, թե՞ ոչ: Դա կախված է բազմաթիվ գործոններից»,- երեկվա ասուլիսում հայտարարել է ԱԺ Պետաիրավական հարցերի հանձնաժողովի նախագահ Դավիթ Հարությունյանը` պատասխանելով հարցին, թե երբ քաղաքապետի պաշտոնը դառնա ընտրովի, կցանկանա՞ առաջադրել իր թեկնածությունը: «Իսկ եթե աշխատանքն ինձ հետաքրքրի, բայց կուսակցությունը համարի, որ դա նպատակահարմար չէ, չեմ առաջադրվի»,- ասել …

կարդալ ավելին

Գեղամյանի ականջը կանչի

15.06.2008

Երեկ նախագահ Սերժ Սարգսյանը հրամանագիր է ստորագրել Հանրային խորհուրդ ստեղծելու մասին: Ըստ այդմ, Հանրային խորհրդի կազմավորման աշխատանքները համակարգող հանձնախմբում ընդգրկվել են Կոմպոզիտորների միության նախագահ Ռոբերտ Ամիրխանյանը, Մեսրոպ քահանա Արամյանը, ԳԱԱ ակադեմիկոսներ Էմիլ Գաբրիելյանը, Սերգեյ Համբարձումյանը, Յուրի Սարգսյանը, ԱԺ պատգամավոր Վիկտոր Դալլաքյանը, «Բանանց» ֆուտբոլային ակումբի փոխնախագահ Հովհաննես Զանազանյանը, Գրողների միության նախագահության անդամ Պերճ Զեյթունցյանը, ՀՔԴՄ նախագահ …

կարդալ ավելին

Կվերադառնա վաղը

15.06.2008

ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը դեռ չի վերադարձել Ֆրանսիայից, ուր մեկնել էր անցած կիրակի օրը: Թեեւ նախապես հայտարարվել էր, որ նա Ֆրանսիայում անցկացնելու է հինգ օր, սակայն, ինչպես տեղեկացրել է Լ.Տեր-Պետրոսյանի մամուլի խոսնակ Արման Մուսինյանը, նա Հայաստան կվերադառնա միայն վաղը: Արման Մուսինյանն այլ մանրամասներ չի հաղորդել այցի վերաբերյալ: Նա չի մեկնաբանել նաեւ այն տեղեկությունները, որոնց …

կարդալ ավելին

«Թոզ փչելու» վերջին արարը

15.06.2008

Երկուշաբթի օրը Հայաստան են ժամանելու ԵԽ ԽՎ մոնիտորինգի հանձնաժողովի համազեկուցողներ Ջոն Պրեսկոտը եւ Ժորժ Կոլոմբիեն, որոնք հանդիպումներ են ունենալու եւ՛ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի, եւ՛ քաղաքական այլ ուժերի ներկայացուցիչների, այդ թվում` ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի հետ: Այցի նպատակն է ԵԽ ԽՎ 1609 բանաձեւի պահանջների կատարման ընթացքին ծանոթանալը: Նրանց եզրակացությունից է կախված լինելու այն, թե …

կարդալ ավելին

Մարտի 1-ի պատասխանատուները պետք է պատասխան տան

15.06.2008

Ընդդիմության լիազորությունների ավելացման նպատակով «ԱԺ կանոնակարգ օրենքում» փոփոխություններն ուշացումով են կատարվել: Երեկ կայացած մամուլի ասուլիսում նման կարծիք հայտնեց ԱԺ նորընտիր փոխնախագահ, ՀՅԴ խմբակցության անդամ Հրայր Կարապետյանը: «Շատ ցավալի է, որ այս դեպքերից եւ հայտնի բանաձեւից հետո է, որ մենք նման եզրակացության եկանք: Դա պետք էր ժամանակին անել»,- ասաց նա: Հարցին, թե 1998թ. ի վեր իշխանության …

կարդալ ավելին

Իրականի եւ վիրտուալի միջեւ

15.06.2008

Մամուլի ազգային ակումբում երեկ կազմակերպված քննարկումը նվիրված էր արտախորհրդարանական ընդդիմության դերին՝ քաղաքական գործընթացներում։ Թեման, իսկապես, շատ արդիական է՝ հատկապես նախագահական ընտրություններից հետո։ Սա բոլորն են ընդունում։ Բայց մոտեցումները տարբեր են՝ իշխանությունը հարցին նայում է հեռադիտակի մի ծայրից, ընդդիմությունը՝ հակառակ։ Այս իրողությունը եւս մեկ անգամ հաստատվեց երեկ։ Եթե ընդհանուր գծերով ներկայացնենք քննարկման ընթացքում հնչած կարծիքները, ապա …

կարդալ ավելին

Առաջին նիստը

15.06.2008

Երեկ տեղի է ունեցել Ազգային անվտանգության խորհրդի անդրանիկ նիստը, որը վարել է խորհրդի նախագահ, ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը: Ինչպես տեղեկացնում է նախագահի մամուլի ծառայությունը, Ս. Սարգսյանն ընդգծել է, որ մեծ կարեւորություն է տալիս այս ինստիտուտի ակտիվ գործունեությանը` երկրի համար կարեւորագույն որոշումների ընդունման գործընթացում: Ի թիվս այլ հարցերի, ԱԽ նիստում քննարկվել է ԵԽ ԽՎ 1609 բանաձեւի …

կարդալ ավելին

Առաջադրվում են

15.06.2008

Անկուսակցական, ՀԺԿ նախկին անդամ Գրիշա Վիրաբյանը երեկ թիվ 17 ընտրատարածքային ընտրական հանձնաժողով է ներկայացրել մեծամասնական ընտրակարգով պատգամավորի թեկնածու առաջադրվելու փաստաթղթերը: Թեկնածություն առաջադրելու ժամկետն ավարտվում է այս կիրակի, իսկ ընտրությունները նշանակված են օգոստոսի 24-ին: Ի դեպ, որոշ տեղեկությունների համաձայն, հնարավոր է, որ այս ընտրատարածքում իր թեկնածությունն առաջադրի նաեւ ՍԻՄ նախագահ Հրանտ Խաչատրյանը:

կարդալ ավելին

Ծիծաղելի է

15.06.2008

«Զավեշտալի է, որ Երեւանի քաղաքապետարանն ընդդիմությանը թույլ չի տվել հունիսի 20-ին նախատեսված հանրահավաքն անցկացնել Ազատության հրապարակում` որպես հանրահավաքի վայր առաջարկելով Հրազդանի կիրճը»,- երեկ հայտարարել է Արամ Գ.Սարգսյանը: Նա նշել է, որ հասարակության մեջ լարվածություն է մտցրել այն, որ մինչ այսօր իշխանությունը մարտի 1-ի դեպքերի վերաբերյալ որեւէ հայտարարություն չի արել: Մինչդեռ հասարակությունն արդեն պետք է այդ …

կարդալ ավելին

ԵԽ ԽՎ նստաշրջանին ընդառաջ

15.06.2008

ԱԺ խմբակցությունների ներկայացուցիչները, բացառությամբ «Ժառանգության», վստահ են, որ հունիսի 23-ին մեկնարկող ԵԽ ԽՎ նստաշրջանում Հայաստանը չի զրկվելու ձայնի իրավունքից, որովհետեւ Հայաստանը կատարում է ԵԽ ԽՎ ներկայացրած պահանջները: Այդ մասին ԱԺ-ի իշխանական խմբակցությունների անդամները հայտարարում էին երեկ` ԱԺ գարնանային նստաշրջանի վերջին ճեպազրույցների ժամանակ: ՀՅԴ-ն այս հարցում առավել քան վստահ է, որովհետեւ, ինչպես նշեց ԱԺ ՀՅԴ խմբակցության …

կարդալ ավելին

Եվս մեկ շանս

15.06.2008

Երեկ Համաժողովրդական շարժման կենտրոնը տարածել է հայտարարություն` տեղեկացնելով, որ պատրաստվում է վիճարկել Երեւանի քաղաքապետարանի` նախօրեին կայացրած որոշումը Հայաստանի առաջին նախագահ, անցած ընտրություններում նախագահի թեկնածու Լեւոն Տեր-Պետրոսյանի գլխավորած Համաժողովրդական շարժման` հունիսի 20-ին Ազատության հրապարակում հանրահավաք եւ դրանից հետո քաղաքի կենտրոնական փողոցներով երթ անցկացնելու իրազեկումը մերժելու մասին: «Մենք, այնուամենայնիվ, ցանկանում ենք եւս մեկ շանս շնորհել իշխանություններին՝ հարցը …

կարդալ ավելին

Հանրահավաքից վախենում են

15.06.2008

«Ես դժվարանում եմ գնահատական տալ, թե կատարված քայլերը բավարա՞ր են, որպեսզի հարցը քննարկման առարկա չդառնա: Վստահ եմ, որ երկու համազեկուցողներն էլ ունեն մեծ քաղաքական փորձ, եւ իրենց գնահատականը կլինի անաչառ: Վստահ եմ` եթե անգամ նրանք համարեն, որ լրացուցիչ քննարկում պետք չէ, դա չի նշանակում, որ հարցը կարելի է փակված համարել»,- երեկ հրավիրված ասուլիսում անդրադառնալով ԵԽ …

կարդալ ավելին