Երեկ նախագահ Սերժ Սարգսյանը հրամանագիր է ստորագրել Հանրային խորհուրդ ստեղծելու մասին: Ըստ այդմ, Հանրային խորհրդի կազմավորման աշխատանքները համակարգող հանձնախմբում ընդգրկվել են Կոմպոզիտորների միության նախագահ Ռոբերտ Ամիրխանյանը, Մեսրոպ քահանա Արամյանը, ԳԱԱ ակադեմիկոսներ Էմիլ Գաբրիելյանը, Սերգեյ Համբարձումյանը, Յուրի Սարգսյանը, ԱԺ պատգամավոր Վիկտոր Դալլաքյանը, «Բանանց» ֆուտբոլային ակումբի փոխնախագահ Հովհաննես Զանազանյանը, Գրողների միության նախագահության անդամ Պերճ Զեյթունցյանը, ՀՔԴՄ նախագահ Խոսրով Հարությունյանը, ՀՀ վաստակավոր արտիստ Թովմաս Պողոսյանը, ԱԺԴ նախագահ Արշակ Սադոյանը, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Սոս Սարգսյանը, ԱԺԿ նախագահ Շավարշ Քոչարյանը: Այս մասին տեղեկացնում են նախագահի մամուլի գրասենյակից: