«Այսօր ես պատրաստ չեմ ասելու՝ քաղաքապետի աշխատանքն ինձ հետաքրքի՞ր է, թե՞ ոչ: Դա կախված է բազմաթիվ գործոններից»,- երեկվա ասուլիսում հայտարարել է ԱԺ Պետաիրավական հարցերի հանձնաժողովի նախագահ Դավիթ Հարությունյանը` պատասխանելով հարցին, թե երբ քաղաքապետի պաշտոնը դառնա ընտրովի, կցանկանա՞ առաջադրել իր թեկնածությունը: «Իսկ եթե աշխատանքն ինձ հետաքրքրի, բայց կուսակցությունը համարի, որ դա նպատակահարմար չէ, չեմ առաջադրվի»,- ասել է նա՝ նշելով, որ հակառակ դեպքում տեսականորեն դա չի բացառում: