քաղաքականություն

Վերսկսելու են

08.06.2008

Երեկ Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանը բավարարել է 2007թ. մայիսի 12-ին ՀՀ Ոստիկանության շենքում մահացած Լեւոն Գուլյանի իրավահաջորդի շահերի ներկայացուցիչներ Հրայր Ղուկասյանի եւ Արամ Կարախանյանի բողոքը, ինչը նշանակում է, որ ՀՀ Հատուկ քննչական ծառայությունը կվերսկսի Լ. Գուլյանի մահվան առթիվ հարուցված քրեական գործի քննությունը:

կարդալ ավելին

Առաջ` ցուցակից

08.06.2008

Գյուղատնտեսության նախարարի պաշտոնում ԱԺ արդեն նախկին պատգամավոր Արամայիս Գրիգորյանի նշանակումից՝ պատգամավոր է դարձել համամասնական ընտրակարգով ՀՅԴ կուսակցության ընտրական ցուցակում ընդգրկված Բագրատ Սարգսյանը, որին երեկ ԿԸՀ-ն հանձնել է պատգամավորական մանդատը:

կարդալ ավելին

Դեռ չգիտի

08.06.2008

«Եթե Հայաստան ներմուծվող էներգակիրների սակագները չփոփոխվեն, հանրապետությունում էլեկտրաէներգիայի սակագների փոփոխություն չի լինի, քանի որ դրանք իրար հետ անմիջական կապ ունեն»,- երեկ հայտարարել է ՀՀ էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանը` հավելելով, թե այսօր հնարավոր չէ վերջնականապես ասել` ՀՀ ներմուծվող էներգակիրների սակագների փոփոխություն կլինի՞, թե՞ ոչ: «Պետք է սպասել մինչեւ տարեվերջ»,- ասել է Ա. Մովսիսյանը:

կարդալ ավելին

Արտահերթ ընտրություններ

08.06.2008

ԱԺ այլեւս նախկին պատգամավոր Հենրիկ Աբրահամյանը, ով մանդատից հրաժարվելու մասին հայտարարություն էր արել, նշանակվել է Արտաշատի գինու գործարանի տնօրեն: Ըստ «Ազատության»` ԱԺ նախագահ Տիգրան Թորոսյանը երեկ ողջունել է պատգամավորի քայլը եւ կարծիք հայտնել, թե «լավ կլիներ, որ այլ աշխատանքի անցնող բոլոր պատգամավորները հրաժարվեին մանդատից»: ԿԸՀ երեկ կայացած նիստում որոշվել է Արարատի մարզի Արտաշատի տարածաշրջանն ընդգրկող …

կարդալ ավելին

Քաղաքական ապաստան է խնդրել

08.06.2008

Վրաստանի Լեյբորիստական կուսակցության առաջնորդ Շալվա Նաթելաշվիլին Եվրամիության արտաքին քաղաքականության եւ անվտանգության հարցերով գերագույն հանձնակատար Խավիեր Սոլանայի հետ հանդիպման ժամանակ խնդրել է քաղաքական ապաստան տրամադրել իր ընտանիքին: «Երկիրը բռնակալության ճիրաններում է, Հատուկ ծառայությունները կառավարում են գործընթացները, եւ այս երկրում ժողովրդավարության մասին երազել անգամ չի կարելի»,- հայտարարել է նա` ընդգծելով, որ խոսքն իր ընտանիքի եւ իր զինակիցների …

կարդալ ավելին

Երեւան-Մոսկվա-Բաքու

08.06.2008

Երեկ Սանկտ Պետերբուրգում կայացած հանդիպման ժամանակ ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդեւը ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին հրավիրել է Մոսկվա: «Երբ ձեզ հարմար լինի, ուրախ կլինենք ձեզ տեսնելու Մոսկվայում, վարելու լիարժեք բանակցություններ եւ շարունակելու այն համագործակցությունը, որն այսօր զարգանում է մեր երկրների միջեւ»,- նշել է ՌԴ նախագահը: Իսկ հուլիսի սկզբին Դ. Մեդվեդեւն այցելելու է Ադրբեջան: Այդ մասին հայտարարել …

կարդալ ավելին

Չավարտված իրականություն

08.06.2008

Սա այն իրականությունն է, որում, ըստ քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանի, մենք այժմ ապրում ենք։ Այս գնահատականը նա տվեց երեկ տեղի ունեցած հանդիպման ժամանակ։ Ըստ նրա, դեռեւս չի ավարտվել այն իրականությունը կամ ժամանակաշրջանը, որը սկսվել է փետրվարի 19-ին կամ մարտի 1-ին, կամ անգամ՝ 2007թ. սեպտեմբերի 21-ին։ Սակայն Ա. Իսկանդարյանի կարծիքով, այդ ժամանակաշրջանը կավարտվի կամ կընդհատվի ամռանը, քանի …

կարդալ ավելին

Բոլորը գոհ են եւ երջանիկ

08.06.2008

Երեկ Սանկտ Պետերբուրգի «Բալթիկայի աստղ» հյուրանոցում կայացել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հանդիպումն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հետ: Նշենք, որ ՀՀ նախագահի պաշտոնը ստանձնելուց հետո սա Ս. Սարգսյանի առաջին հանդիպումն էր Ադրբեջանի նախագահի հետ: Հանդիպումը սկսվել է ԱԳ նախարարներ Էդուարդ Նալբանդյանի եւ Էլմար Մամեդյարովի, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Յուրի Մերզլյակովի, Մեթյու Բրայզայի եւ Բեռնար Ֆասիեի, …

կարդալ ավելին

«Դատախազն ակնհայտորեն ստում է»,- ասում է ԱԺ «Ժառանգություն» խմբակցության քարտուղար Ստեփան Սաֆարյանը

08.06.2008

«Մեր երկիրը դեռեւս գտնվում է հետմարտիմեկյան ճգնաժամում, ու դրանից բացի` այսօր մեկ այլ գործոն է ավելացել, որն էապես ազդում է մեր երկրի քաղաքական կյանքի վրա, դա հարցի տեղափոխումն էր միջազգային ատյաններ»,- երեկ լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց ԱԺ «Ժառանգություն» խմբակցության քարտուղար Ստեփան Սաֆարյանը: Նրա խոսքերով` ԵԽ ԽՎ բանաձեւի վերաբերյալ իշխանության տարբեր ներկայացուցիչներ իրարից տարբերվող մոտեցումներ …

կարդալ ավելին

Նշանակել հատուկ զեկուցող

08.06.2008

Հայաստանի, Ադրբեջանի եւ Վրաստանի իրավապաշտպանները դիմել են Եվրախորհրդի Խորհրդարանական վեհաժողովին (ԵԽ ԽՎ)՝ 3 երկրներում քաղբանտարկյալների հարցերով հատուկ զեկուցող նշանակելու խնդրանքով: Այդ մասին «Ազատություն» ռ/կ-ին տեղեկացրել է Հելսինկյան ընկերակցության նախագահ Միքայել Դանիելյանը. «Այս նախաձեռնությունը բխում է ԵԽ ԽՎ-ում դեռ 2001-ին ընդունված բանաձեւից, որում ամրագրված էր, որ Հարավկովկասյան 3 երկրներում քաղբանտարկյալների առկայության շուրջ զեկույց պետք է պատրաստվի: …

կարդալ ավելին

Միացել են

08.06.2008

Հրազդանի Վանատուր թաղամասում երեկ 3 ազատամարտիկներ եւ նրանց 2 մերձավորներ հացադուլ են հայտարարել` պահանջելով ազատ արձակել հետընտրական փուլում կալանավորվածներին: Այդ մասին «Ազատությանն» ասել է հացադուլ հայտարարած հաշմանդամ ազատամարտիկ Արշավիր Բոզինյանը: Վերջինը նշել է նաեւ, որ ազատամարտիկները նախապես որոշել են հացադուլը շարունակել 5 օր: Նշենք, որ Եռաբլուրում եւ ՀՀՇ կենտրոնական գրասենյակի առջեւ հացադուլը եւս շարունակվում է:

կարդալ ավելին

«Մարտի մեկը՝ սիմվոլ»

08.06.2008

«Բաքվի ջարդերից հետո արդյոք կարո՞ղ էիք ենթադրել, թե 18 տարի անց անկախ Հայաստանի մայրաքաղաքում տեղի կունենա զարհուրելի ու եղբայրասպան եղեռնագործություն: Արդյոք կարո՞ղ էինք մտածել, թե անկախ Հայաստանում կբռնաբարվի ապրելու իրավունքը: Քանի դեռ մենք չենք մաքրել այդ խարանը մեր պետության ճակատից, մարտի 1-ի դեպքերը մեր դեմ, մեր երկրի դեմ կաշխատեն: Այդ դեպքերի հետ կապված մենք կարող …

կարդալ ավելին

Ամենավտանգավորը բարեփոխումների իմիտացիան է

08.06.2008

Վերջին օրերին ներքաղաքական կյանքում քննարկվող հիմնական հարցը վերաբերում է ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի հայտնի զեկույցին Գլխավոր դատախազության եւ Արդարադատության նախարարության՝ միաժամանակ ընդունված «առարկություններին», ինչի շուրջ նախօրեին տեղի ունեցան նաեւ լսումներ ԱԺ-ում: Ստորեւ ներկայացնում ենք ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արմեն Հարությունյանի հետ հարցազրույցը, որը կայացել է այս շաբաթվա սկզբին` մինչեւ ԱԺ լսումները: – Կարծիք կա, թե …

կարդալ ավելին

Ցուցմունքներ չեն տվել

08.06.2008

ՀՀ Վճռաբեկ դատարանը երեկ հաղորդագրություն է տարածել լրատվամիջոցներում մայիսի 30-ին Երեւանի քրեական դատարանում թիվ 0222-01 քրեական գործով տեղի ունեցած դատավարության մասին հրապարակումների կապակցությամբ: «2008թ. մայիսի 30-ին Երեւանի քրեական դատարանում քննվեց քրեական գործն ըստ մեղադրանքի Հովհաննես Գեղամի Մնացականյանի, Արմեն Պետիկի Գրիգորյանի եւ Յուրիկ Աշոտի Ղուկասյանի ՀՀ Քրեական օրենսգրքի 225-րդ հոդվածի 2-րդ մասով («Զանգվածային անկարգությունները») եւ 176-րդ …

կարդալ ավելին

Դաշնակցական «գամբի՞տ», թե՞ «փոխատեղում»

08.06.2008

Իշխանության եւ արմատական ընդդիմության միջեւ վերջին երկու ամիսներին ընթացող` հիմնականում «դիրքային» պայքարը հնարավորություն տվեց ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին զուգահեռաբար փորձել լուծումներ տալ նաեւ ներիշխանական «քրոնիկ բնույթի» խնդիրներին: Ասվածը նախ եւ առաջ վերաբերում է ներկոալիցիոն հարաբերությունների հստակեցմանը, ինչպես նաեւ՝ նոր քաղաքական իրավիճակում իշխանական համակարգում ներգրավված ուժերի քիչ թե շատ բալանսավորված ներկայացվածության ապահովմանը: Գոնե կոալիցիոն կառավարության ձեւավորման …

կարդալ ավելին

Վերջիններ, ովքեր համառորեն առաջիններ են դառնում

08.06.2008

Հայաստանում մի տարօրինակ իրավիճակ է. նրանք, ովքեր պետք է լինեին ազատության մեջ, մեկուսարաններում են, իսկ շատ-շատերը, ովքեր վաղուց պետք է սեւ խավիարի կամ խորոված թառափի փոխարեն՝ բանտային շիլայով սնվեին, ոչ միայն մեկուսացված չեն հասարակությունից, այլեւ մագլցում են պետական նորանոր պաշտոններն ի վեր: Փետրվարի 19-ից եւ հատկապես մարտի 1-ից հետո ՀՀ-ի մեկուսարաններ է տեղափոխվել մեր երկրի …

կարդալ ավելին

Քաղաքական հալածանք

08.06.2008

«Ես առաջին օրվանից հայտարարել եմ, որ սա շինծու մեղադրանք է եւ քաղաքական պատվեր է հանդիսանում: Իշխանության կողմից սա քաղաքական հալածանք է իմ հայացքների համար, ուստի հրաժարվում եմ որեւէ ցուցմունք տալուց եւ որեւէ գործողության մասնակցելուց»,- «Երեւան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկում «Ազատություն» ռադիոկայանի հետ հարցազրույցում հայտարարել է ՀՀ նախկին արտգործնախարար, փետրվարի 19-ի նախագահական ընտրություններում Լեւոն Տեր-Պետրոսյանի նախընտրական շտաբի ղեկավար …

կարդալ ավելին

Օմբուդսմենն ու ակումբը

08.06.2008

Սահմանադրության մեջ ոսկե տառերով ամրագրված է, որ իշխանությունը ՀՀ-ում պատկանում է ժողովրդին, այսինքն` քաղաքացիներին: Սակայն մարտի 1-ի իրադարձություններից հետո երկրում սկսված ձերբակալությունների հիմնական մասի պարագայում ձերբակալվողներին առաջադրվել է «իշխանության ներկայացուցչի հանդեպ կիրառված բռնություն» մեղադրանքը: Այստեղ տրամաբանական կազուս կա. եթե իշխանությունը պատկանում է քաղաքացուն, ապա, ըստ տրամաբանության, իշխանության ներկայացուցիչը հենց քաղաքացին է: Իրավաբանների համար այս թեզը …

կարդալ ավելին

Նոր նշանակում

06.06.2008

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը երեկ հրամանագիր է ստորագրել Գագիկ Խաչատրյանին ՀՀ կառավարությանն առընթեր Մաքսային պետական կոմիտեի նախագահ նշանակելու մասին: Հիշեցնենք, որ Գ. Խաչատրյանը Մաքսային պետական կոմիտեի նախագահի ժամանակավոր պաշտոնակատարն էր:

կարդալ ավելին

Հրավեր Մեդվեդեւից

06.06.2008

ՀՀ-ում Ռուսաստանի Դաշնության արտակարգ եւ լիազոր դեսպան Նիկոլայ Պավլովը երեկ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հետ հանդիպման ժամանակ փոխանցել է հունիսի երկրորդ կեսին պաշտոնական այցով ՌԴ մեկնելու՝ նախագահ Դմիտրի Մեդվեդեւի հրավերը: Պավլովը Ս. Սարգսյանին է փոխանցել նաեւ Դմիտրի Մեդվեդեւի շնորհակալագիրը` նախագահի պաշտոնը ստանձնելու առթիվ նրան ուղղված շնորհավորանքին ի պատասխան: Ի դեպ, հունիսի 5-7-ն աշխատանքային այցով Սանկտ …

կարդալ ավելին