Քաղաքական ապաստան է խնդրել

08/06/2008

Վրաստանի Լեյբորիստական կուսակցության առաջնորդ Շալվա Նաթելաշվիլին Եվրամիության արտաքին քաղաքականության եւ անվտանգության հարցերով գերագույն հանձնակատար Խավիեր Սոլանայի հետ հանդիպման ժամանակ խնդրել է քաղաքական ապաստան տրամադրել իր ընտանիքին: «Երկիրը բռնակալության ճիրաններում է, Հատուկ ծառայությունները կառավարում են գործընթացները, եւ այս երկրում ժողովրդավարության մասին երազել անգամ չի կարելի»,- հայտարարել է նա` ընդգծելով, որ խոսքն իր ընտանիքի եւ իր զինակիցների ընտանիքների համար ապաստանի մասին է: Իսկ ինքն ու իր համախոհները, ըստ Նաթելաշվիլիի` մտադիր չեն լքել երկիրը, եւ շարունակելու են պայքարը: