Արտահերթ ընտրություններ

08/06/2008

ԱԺ այլեւս նախկին պատգամավոր Հենրիկ Աբրահամյանը, ով մանդատից հրաժարվելու մասին հայտարարություն էր արել, նշանակվել է Արտաշատի գինու գործարանի տնօրեն: Ըստ «Ազատության»` ԱԺ նախագահ Տիգրան Թորոսյանը երեկ ողջունել է պատգամավորի քայլը եւ կարծիք հայտնել, թե «լավ կլիներ, որ այլ աշխատանքի անցնող բոլոր պատգամավորները հրաժարվեին մանդատից»: ԿԸՀ երեկ կայացած նիստում որոշվել է Արարատի մարզի Արտաշատի տարածաշրջանն ընդգրկող թիվ 17 ընտրատարածքում արտահերթ ընտրություններ անցկացնել օգոստոսի 24-ին, որտեղից ընտրվել էր Հենրիկ Աբրահամյանը: Նշենք, որ, ըստ վերջին օրերին համառորեն շրջանառվող լուրերի, այդ ընտրատարածքից պատգամավոր է դառնալու նրա եղբայրը՝ ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար Հովիկ Աբրահամյանը, ԱԺ նախագահի պաշտոնում ընտրվելու նպատակով: