Գլխավոր դատախազության տարածած հաղորդագրության համաձայն` Արմավիրի մարզի բնակիչներ Հովհաննես Սիմոնյանը, Կարեն Մարտիրոսյանը, Գրիգոր Հաբաշյանը եւ Խաչիկ Ստեփանյանը, մասնակցելով Ազատության հրապարակում «օրենքով սահմանված կարգի խախտմամբ» անցկացված հանրահավաքներին, փետրվարի 23-29-ն ընկած ժամանակահատվածում հանրահավաքի մասնակիցներից ձեռք են բերել կանաբիս խմբին պատկանող թմրամիջոց եւ տեղում գործածել` առանց բժշկի թույլտվության: Ըստ հաղորդագրության` նախաքննությամբ պարզվել է նաեւ, որ «Հ. Սիմոնյանը հանրահավաքներին …
կարդալ ավելինՍերժ Սարգսյանը երեկ կառավարությանն առընթեր Ոստիկանության ղեկավար կազմին է ներկայացրել Ոստիկանության նորանշանակ պետ Ալիկ Սարգսյանին: Այլեւս նախկին նախարար Հայկ Հարությունյանին Ս. Սարգսյանը շնորհակալություն է հայտնել երկարատեւ ինը տարիների «բարեխիղճ աշխատանքի համար»: «Բոլորդ հասկանում եք, որ որեւէ պաշտոն, որեւէ պետական ծառայություն հավերժ չէ, եւ փոփոխություններն անհրաժեշտ են»,- ասել է Ս. Սարգսյանը: Ներկայացնելով նորանշանակ ոստիկանապետ Ալիկ Սարգսյանին, …
կարդալ ավելինՄայիսի 29-ին նախագահ Սերժ Սարգսյանը հանդիպում էր կազմակերպել երկրի առավել կայացած գործարարների եւ տնտեսությանն առնչվող պետական գերատեսչությունների ղեկավարների հետ: Հանդիպման ընթացքում, նախագահը, անդրադառնալով արդեն ավանդույթի վերածված` հարկային գերավճարների խնդրին, նշեց, թե այդ հարցի առնչությամբ Հարկայինի պետն ասում է, որ գերավճարների խնդիր այլեւս չկա, իսկ գործարարները հակառակն են պնդում: Սերժ Սարգսյանն այնուհետեւ փաստացի ակնարկեց, որ լիարժեք …
կարդալ ավելինՎերջին անգամ ապրիլի 9-ին, Սերժ Սարգսյանի պաշտոնամուտի արարողությանը ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին տեսած հասարակությունն ապրիլի 24-ին նրան երկար փնտրեց, սակայն այդպես էլ որեւէ կերպ չնկատեց Ծիծեռնակաբերդի հուշահամալիրի մատույցներում: Նրան տեսնել չհաջողվեց նաեւ Մայիսի 9-ին, Հայրենական պատերազմում տարած հաղթանակի եւ Շուշիի ազատագրման տոների կապակցությամբ: Հետեւաբար, Մայիսի 28-ին, Սարդարապատի հերոսամարտի տոնակատարություններին ու շքերթին Ռոբերտ Քոչարյանի ներկայությունը …
կարդալ ավելինՄարդու իրավունքների պաշտպան Արմեն Հարությունյանը դեռեւս չի արձագանքել իր` «2008թ. փետրվարի 19-ի նախագահական ընտրությունների եւ հետընտրական զարգացումների վերաբերյալ» արտահերթ հրապարակային զեկույցի առիթով ՀՀ Գլխավոր դատախազության առարկություններին: Ինչպես «Ա1+»-ին հայտնել է պաշտպանի աշխատակազմի ղեկավար, Արդարադատության նախկին նախարար Վահե Ստեփանյանը՝ ներկայումս Արմեն Հարությունյանը Հայաստանում չէ եւ վերադառնալուց անպայման կանդրադառնա վերոհիշյալ հայտարարություններին: «Մենք պատրաստում ենք մեր պատասխանը Դատախազության …
կարդալ ավելինՎերջին տարիներին մի հետաքրքիր օրինաչափություն է նկատվում. հետխորհրդային երկրներում գործող իշխանությունների դեմ ընդդիմության նախաձեռնած կազմակերպված եւ հետեւողական բնույթ կրող ցանկացած գործընթաց դիտարկվում եւ ներկայացվում է կա՛մ «գունավոր հեղափոխության», կա՛մ «պետական հեղաշրջման» փորձի պրիզմայով: Սովորաբար «գունավոր» սցենարների մասին իշխանությունները սկսում են խոսել նախընտրական գործընթացների այն փուլից սկսած, երբ հանկարծ պարզվում է, որ սպասվածին հակառակ՝ ընտրությունների վերջնական …
կարդալ ավելինԵրեկ Երեւանի Քրեական դատարանում կայացավ մարտի 7-ին ձերբակալված Կոտայքի մարզի Հրազդան քաղաքի ՀՀՇ կուսակցության տարածքային մասնաճյուղի ղեկավար, նախագահի նախկին թեկնածու Լեւոն Տեր-Պետրոսյանի` Հրազդան քաղաքի նախընտրական շտաբի պետ Արամ Բարեղամյանի դատավարությունը: Ինչպես եւ հետընտրական շրջանում գրեթե բոլոր ձերբալակվածների դատավարությունների ժամանակ, Ա. Բարեղամյանի պաշտպանական կողմի` խափանման միջոցը փոխելու միջնորդությունը եւս մերժվեց դատարանի կողմից: Ա. Բարեղամյանը մեղադրվում է …
կարդալ ավելինՕԵԿ երիտասարդական կառույցի ղեկավար Արմեն Հարությունյանը երեկվա ասուլիսում հայտարարել է, թե ՀՀ-ում ձեւավորված հետընտրական իրավիճակի լուծման միակ միջոցն իշխանության եւ ընդդիմության միջեւ երկխոսությունն է: Նա գտնում է, որ նման հնարավորություն ընձեռում է նաեւ ՀՀ նախագահի կողմից ստեղծվելիք Հանրային խորհուրդը: «Ցավոք, ընդդիմությունը մինչ այժմ հրաժարվել է գնալ երկխոսության՝ ոչ մի կերպ չպատասխանելով նախագահ Սերժ Սարգսյանի երկխոսության …
կարդալ ավելինԵրեկ ժամը 12-ի մոտակայքում Վերնիսաժի հարեւանությամբ հարձակվել են «Սկսել ա» երիտասարդական շարժման ղեկավար Արսեն Խառատյանի վրա: Նրան հարվածել են թիկունքից, ծանր առարկայով`գլխին: Այժմ Արսեն Խառատյանը ծանր վնասվածքներով գտնվում է Նոր Նորքի «Գրիգոր Լուսավորիչ» հիվանդանոցի վերակենդանացման բաժանմունքում:
կարդալ ավելինԵրեկ ԱՄՆ Պետքարտուղարությունը հրապարակել է ազատության եւ ժողովրդավարության խորացման մասին 2008թ. տարեկան զեկույցը, որում բավական կոշտ գնահատականներ են տրված ՀՀ-ում ժողովրդավարության վիճակի վերաբերյալ: Մասնավորապես ԱՄՆ Պետքարտուղարությունն անդրադարձել է փետրվարի 19-ի նախագահական ընտրություններին եւ դրանից հետո ստեղծված իրավիճակին, ինչպես նաեւ՝ մարտի 1-ի իրադարձություններին: «Մարտի 1-ին կառավարությունն արտակարգ դրություն մտցրեց եւ ուժ կիրառեց` ցրելու համար ցուցարարների մեծ …
կարդալ ավելինԵրեկ ՀՀ ԱԳ եւ պաշտպանության նախարարները Բրյուսելում մասնակցել են «Հայաստան-ՆԱՏՕ 26+1» ձեւաչափով Հյուսիսատլանտյան խորհրդի նիստին: Նիստում քննարկվել է Հայաստան-ՆԱՏՕ անհատական գործընկերության գործողությունների ծրագրի (ԱԳԳԾ) իրականացման գնահատման փաստաթուղթը: ՀՀ պատվիրակությունը հանդիպել է նաեւ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ Կլաոդիո Բիզոնիերոյի հետ: Այսօր ԱԳ նախարար Էդուարդ Նալբանդյանը ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հրավերով երկօրյա այցով կմեկնի Մոսկվա:
կարդալ ավելին«Amnesty International» միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը երեկ հրապարակված 2007 թվականի զեկույցում փաստելով, որ նախորդ տարի Հայաստանում սահմանափակվել է խոսքի եւ հավաքների ազատությունը` ներկայացրել է կոնկրետ փաստեր: «2007 թ. հոկտեմբերին թերթերի խմբագիրներ Նիկոլ Փաշինյանը եւ Շողեր Մաթեւոսյանը ձերբակալվեցին նախկին նախագահ, ընդդիմադիր Lեւոն Տեր-Պետրոսյանի կողմնակիցների երթին մասնակցելուց հետո: Դեկտեմբերի 13-ին «Չորրորդ իշխանություն» թերթի խմբագրատան մոտ պայթյուն եղավ: Նույն …
կարդալ ավելինԿոալիցիայի անդամ 4 կուսակցությունները շրջանառության մեջ են դրել ԱԺ կանոնակարգ-օրենքում նոր փոփոխությունների նախագիծ, որն ուղղված է խորհրդարանական ընդդիմության դերակատարության մեծացմանը: Ըստ օրինագծի, մասնավորապես կառավարության հետ հարց ու պատասխանի օրերին ընդդիմադիր խմբակցությունների պատգամավորները ստանում են կառավարությանը հարցերով դիմելու առաջնահերթության իրավունք, մեկ այլ կետով ընդդիմադիր խմբակցությանը հնարավորություն է տրվում հերթական նստաշրջանի յուրաքանչյուր երկրորդ քառօրյայի ժամանակ քննարկման դնել …
կարդալ ավելին«Գրեթե մեկ դար անց, այդպես էլ չկիսելով Ղարաբաղը, Հայաստանը եւ Ադրբեջանը նշում են Անկախության օրը։ Հանգամանքների զարմանալի բերումով՝ ոխերիմ թշնամիներն այս նշանավոր ամսաթիվը նշում են նույն օրը։ Նրանց հարաբերություններն ուր որ է կսրվեն, իսկ Կոսովոյի նախադեպը կրակի վրա միայն յուղ է լցնում։ Կունենա՞ն արդյոք քաղաքական գործիչները բավականաչափ իմաստություն, որպեսզի թույլ չտան պատերազմ»,- երեկ հրապարակված հոդվածում …
կարդալ ավելին«Մարդու իրավունքների ապահովման բնագավառում Հայաստանի կառավարության գործունեությունը մնում է անբավարար»,- նման գնահատական է պարունակվում ԱՄՆ Պետքարտուղարության` ազատության եւ ժողովրդավարության խորացման մասին 2008թ. զեկույցում, որը հրապարակվել է երեկ: «2008թ. փետրվարին անցկացված նախագահական ընտրությունները էականորեն խախտված էին»,- ընդգծել է ԱՄՆ Պետքարտուղարությունը` մատնանշելով, մասնավորապես, կառավարության թեկնածուի շահեկան դիրքը, քվեատուփերի լցոնման, ընտրակաշառքի, բազմակի քվեարկության, ընտրողների ահաբեկման, ընտրական հանձնաժողովների ընդդիմադիր …
կարդալ ավելինԵԽ մամուլի ծառայության փոխանցմամբ` ԵԽ ԽՎ մոնիտորինգի հանձնաժողովը մայիսի 26-27-ը Կիեւում կայացած նիստում ողջունել է Հայաստանի իշխանությունների կողմից ձեռնարկված քայլերը` ԵԽ ԽՎ 1609 բանաձեւի պահանջները կատարելու ուղղությամբ: Սակայն միաժամանակ ընդգծել է նաեւ, որ այդ քայլերը դեռեւս բավարար չեն` բանաձեւում նշված պահանջների կատարումն ապահովելու համար: Մասնավորապես ԵԽ ԽՎ-ն հույս է հայտնել, որ առաջին ընթերցմամբ ընդունված «Ժողովներ, …
կարդալ ավելինՀայաստանի Առաջին Հանրապետության հռչակման 90-ամյակի առիթով եւ ի նշան 1918թ. Սարդարապատի հերոսամարտի զոհերի հիշատակի՝ երեկ Սարդարապատի հուշահամալիր այցելեցին թե՛ ՀՀ եւ ԼՂՀ իշխանության ներկայացուցիչները, թե՛ ընդդիմության` ի դեմս ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի: Առավոտյան հուշահամալիր էին այցելել Հայաստանի իշխանության ներկայացուցիչներն ու մասնակցել էին օրվա առիթով կազմակերպած տոնակատարությանը եւ զորահանդեսին: Տոնակատարությանը ներկա էին ՀՀ եւ ԼՂՀ …
կարդալ ավելինՍարդարապատի հուշահամալիր այցելելուց հետո երեկ երեկոյան Համաժողովրդական շարժման ակտիվիստները հավաքվեցին Հյուսիսային պողոտայում: Հիշեցնենք, որ նախապես Համաժողովրդական շարժման կենտրոնը հայտարարել էր, որ երեկվա քաղաքական զբոսանքն անցկացվելու է Ազատության հրապարակում, որը երեկ կեսօրից ոստիկանները շրջափակել էին: Իսկ երեկոյան, երբ մարդիկ սկսեցին հավաքվել, ոստիկաններն ավելացան եւ Ազատության հրապարակը Հայաստանի քաղաքացիներից սկսեցին պաշտպանել արդեն երեք խիտ շարքերով: Ոստիկանների առաջին …
կարդալ ավելին«ԱԻՄ» նախագահ Պարույր Հայրիկյանը մայիսի 28-ի առթիվ լրագրողների հետ իր ավանդական հանդիպումը որոշել էր անցկացնել Հանրապետության հրապարակում: Եվ չնայած ասուլիսի վայրի փոփոխությանը՝ Պ. Հայրիկյանն այս տարի եւս ասաց այն, ինչ նախորդ գրեթե բոլոր տարիներին: Իսկ Հանրապետության հրապարակում ասուլիս հրավիրելու պատճառը, նրա խոսքերով, այն է, որ հայկական պետականության մեծ թվով խորհրդանիշներ գտնվում են հենց Հանրապետության հրապարակում` …
կարդալ ավելինՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը երեկ շնորհավորական ուղերձ է հղել Հանրապետության տոնի առթիվ, որտեղ ասված է. «90 տարի առաջ, այս օրն իրականություն դրաձավ մեր ժողովրդի դարավոր երազանքը` վերականգնվեց հայոց անկախ պետականությունը: Այն կայացավ մեր դարավոր պայքարի, մեր ազգի խիզախ զավակների մաքառման, Սարդարապատի, Բաշ-Ապարանի եւ Ղարաքիլիսայի հերոսամարտերում ցուցաբերած սխրանքի շնորհիվ: Այսօր մեզանից յուրաքանչյուրը՝ թե՛ Մայր հայրենիքում, թե՛ …
կարդալ ավելին