Երեկ ժամը 12-ի մոտակայքում Վերնիսաժի հարեւանությամբ հարձակվել են «Սկսել ա» երիտասարդական շարժման ղեկավար Արսեն Խառատյանի վրա: Նրան հարվածել են թիկունքից, ծանր առարկայով`գլխին: Այժմ Արսեն Խառատյանը ծանր վնասվածքներով գտնվում է Նոր Նորքի «Գրիգոր Լուսավորիչ» հիվանդանոցի վերակենդանացման բաժանմունքում: