քաղաքականություն

Ընդունել է Էռնեկյանին

06.06.2008

Երեկ նախագահ Սերժ Սարգսյանն ընդունել է արգենտինահայ հայտնի գործարար, «American International Airports» ընկերության նախագահ Էդուարդո Էռնեկյանին: Ըստ նախագահի մամլո գրասենյակի տարածած հաղորդագրության, Էդուարդո Էռնեկյանը համառոտակի ներկայացրել է տարբեր ոլորտներում իրենց կողմից իրականացվող ներդրումային ծրագրերը: Նա հատկապես կարեւորել եւ հեռանկարային է համարել գյուղատնտեսության բնագավառը, որտեղ իրենք մեծ ջանքեր ու միջոցներ են ներդնում: Գործարարը նաեւ տեղեկացրել է, …

կարդալ ավելին

Մահտեսյանը գնաց

06.06.2008

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի երեկվա հրամանագրով Արարատ Մահտեսյանն ազատվել է ՀՀ կառավարությանն առընթեր ՀՀ Ոստիկանության պետի առաջին տեղակալի պաշտոնից: Ս. Սարգսյանի նույն օրվա մեկ այլ հրամանագրով Արմեն Երիցյանը նշանակվել է ՀՀ կառավարությանն առընթեր ՀՀ Ոստիկանության պետի առաջին տեղակալ՝ ազատվելով ՀՀ կառավարությանն առընթեր ՀՀ Ոստիկանության պետի տեղակալի պաշտոնից: Ըստ տեղեկությունների, առաջիկա օրերին եւս Ոստիկանության համակարգում մի …

կարդալ ավելին

Հասնել եւ անցնել Օսկանյանին

06.06.2008

Ուրբաթ օրը Սանկտ Պետերբուրգում կայանալու է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի եւ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի առաջին հանդիպումը: Մինչ այդ, երեկ հրավիրված իր առաջին ասուլիսում ՀՀ արտգործնախարար Էդուարդ Նալբանդյանը տեղեկացրել է, որ ԼՂ հակամարտության կարգավորման բանակցությունների շրջանակներում կա առաջարկների կոնկրետ փաստաթուղթ, որը գրանցված է ԵԱՀԿ-ում եւ 2007թ. ԵԱՀԿ Մադրիդի վեհաժողովի ժամանակ ներկայացվել է կողմերին։ Մինչդեռ ԵԱՀԿ …

կարդալ ավելին

Դոննային հետաքրքրել է

06.06.2008

ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը երեկ ընդունել է ՀԲ-ի տարածաշրջանային տնօրեն Դոննա Դաուսեթ-Կոիրոլոյին: Անդրադառնալով Հայաստանում 2008-2012թթ. զարգացման քաղաքականության տարբերակների ընտրության վերաբերյալ ՀԲ զեկույցին, Տ. Սարգսյանը նշել է, թե այդ փաստաթղթում կան չափազանց հետաքրքիր առաջարկություններ, որոնք կարող են որոշակիորեն օգտակար լինել եւ թարմություն մտցնել կառավարության ծրագրերում: Իսկ Դաուսեթ-Կոիրոլոն վերահաստատել է Հայաստանի հետ ՀԲ-ի համագործակցության պատրաստակամությունը, ընդգծելով, որ …

կարդալ ավելին

Դեմ են

06.06.2008

Ադրբեջանում ՌԴ դեսպան Վասիլի Իստրատովը հայտարարել է, որ ԼՂՀ հակամարտությունը ռազմական լուծում չունի: «Ինչ վերաբերում է այս կամ այն տարածքից այս կամ այն զինված կազմավորումների դուրսբերմանը, ապա դա երկկողմ հարաբերությունների հարց է»,- ասել է նա՝ մեկնաբանելով Ադրբեջանի ԱԳՆ մամուլի քարտուղարի այն հայտարարությունը, թե՝ Մոսկվան պետք է Երեւանից պահանջի հայկական զորքերը դուրս բերել գրավյալ ադրբեջանական տարածքներից:

կարդալ ավելին

«Ընդդիմությո՞ւն եմ, թե՞ իշխանություն»

06.06.2008

«Հասարակությունը երբեք իր ակնկալիքներին համարժեք պատասխան չի ստանում իշխանություններից»,- երեկ հրավիրած մամուլի ասուլիսում հայտարարեց ՀՅԴ պատգամավոր Ալվարդ Պետրոսյանը` նշելով, որ դա դրական երեւույթ է, քանի որ հենց հասարակությունը զգա, որ իր ակնկալիքները բավարարված են, թե՛ երկրի, թե՛ այդ հասարակության զարգացումը կանգ կառնի: Ըստ նրա` սակայն, սխալ է, երբ նայում ու ոչինչ չեն տեսնում: «Դժգոհ լինելը …

կարդալ ավելին

Առաջին անգամ առաջինի մասին

06.06.2008

ՀՀ Արտաքին գործերի նորանշանակ նախարար Էդուարդ Նալբանդյանը երեկ իր առաջին հանդիպումն է ունեցել լրագրողների հետ։ Հանդիպումը նա սկսել է բոլոր լրագրողներին առանձին-առանձին ձեռքով բարեւելով։ Իսկ հետո անցել է բուն նյութին, որը պայմանականորեն կարելի է բաժանել 2 մասի՝ արտաքին եւ ներքին։ Արտաքին քաղաքականության մասով, բնականաբար, ուշադրության կենտրոնում եղել է ԼՂՀ հակամարտությունը։ Ինչպես գիտեք, ուրբաթ օրը Սանկտ …

կարդալ ավելին

«Սեւանի» նոր պետը

06.06.2008

Արդարադատության նախարարի հրամանով, երեկ Արամ Խաչատրյանն ազատվել է «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի պետի տեղակալի պաշտոնից եւ նշանակվել «Սեւան» քրեակատարողական հիմնարկի պետ: Այդ մասին երեկ հաղորդել է Արդարադատության նախարարության Քրեակատարողական վարչության մամուլի քարտուղար Արսեն Բաբայանը: Հիշեցնենք, որ «Սեւան» քրեակատարողական հիմնարկի նախկին պետ Գագիկ Հովհաննիսյանը պաշտոնից ազատվել էր այս շաբաթվա սկզբին` ծառայողական պարտականությունները անհարգելի պատճառով չկատարելու, ծառայողական դիրքն …

կարդալ ավելին

Վտանգավոր իրավիճակ

06.06.2008

«Ղարաբաղյան գործընթացում ստատուս-քվոյի իրավիճակը վտանգավոր է»,- Day.az պարբերականին տված հարցազրույցում ասել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Մեթյու Բրայզան: «Դա ակնհայտ է, երբ փոխհրաձգություն է, եւ մարդիկ են զոհվում: Երկու կողմն էլ տուժել են, եւ նրանք պետք է ընդհանուր լեզու գտնեն եւ բանակցությունները հասցնեն համաձայնությունների մակարդակի, իսկ դա նշանակում է՝ փոխզիջման որոնում»,- հայտարարել է Բրայզան: …

կարդալ ավելին

Ինչո՞ւ է ԱԺ-ն հիշել ԶԼՄ-ներին

06.06.2008

Նախ որոշվեց մասամբ «ետողորմյա» անել հանրահավաքների մասին օրենքում կատարված փոփոխությունները, հետո, իբրեւ թե ընդդիմության դերը բարձրացնելու համար, ստեղծվեցին եւս երեք մշտական հանձնաժողովներ, որոնք տրվեցին «Օրինաց երկրին»: Երեկ էլ ԱԺ-ում քննարկվում էր «Հեռուստատեսության եւ Ռադիոյի մասին» օրենքի փոփոխությունների հայեցակարգը: Հիշեցնենք` թե՛ միջազգային դիտորդները, թե՛ Հայաստանի օմբուդսմեն Արմեն Հարությունյանը փաստում էին, որ Հ1-ը նախագահի բոլոր թեկնածուների քարոզարշավն …

կարդալ ավելին

Կադրային բանկա

06.06.2008

Քաղաքակիրթ աշխարհում նախարարի պաշտոնը քաղաքական պաշտոն է: Այս առումով մենք հետ չենք մնում քաղաքակիրթ աշխարհից: Բայց սա՝ միայն առաջին հայացքից: Որովհետեւ ողջ աշխարհում քաղաքական համակարգը վաղուց արդեն կայացած ինստիտուտ է, իսկ մեզ մոտ «քաղաքական դաշտ» ասվածն ընդամենը գեղեցիկ ֆրազ է: Եվ սա է նաեւ պատճառը, որ հայաստանյան կոալիցիոն եւ ոչ կոալիցիոն կառավարություններում հաճախ հայտնվում են …

կարդալ ավելին

Արդարությունն՝ անգլիական հանդերձանքով

06.06.2008

Ոչինչ այնպես չի խոցում մարդկային արժանապատվությունը, որքան անարդարությունը, եւ ամենամեծ մեղքը մարդու հանդեպ, թերեւս, անարդարությունն է, այն, ինչի տիրապետությունն ամեն օր, ամեն վայրկյան զգում ենք մեր մաշկի վրա։ Մենք սկսել ենք արտերկրներից ներմուծել ամեն ինչ, ներառյալ՝ բարոյական արժեքները։ Արդարությունը, օրինակ, այնպիսի կատեգորիա է, որ կրթության ցենզն (արտոնակարգը) ստուգելու համար հավաստի ու արժանահավատ է միայն այն …

կարդալ ավելին

Երես առած երեսփոխաններ

06.06.2008

Քաղաքացիական անկատար հասարակությունը, կամ, եթե կուզեք, դրա բացակայությունն ահագին լայն հնարավորություններ է ընձեռում իշխանություններին: Մաքուր հայերենով ասած` նրանք կարգին երես են առնում: Ազգային ժողովում շրջանառության մեջ է դրված պետական բարձրագույն չինովնիկների ու հենց իրենց` պատգամավորների աշխատավարձերի բարձրացման հարցը: Մի քանի օր առաջ խորհրդարանը պատրաստվում էր մի քանի լրացուցիչ հանձնաժողով ձեւավորել: Նրանց ամենեւին չի հետաքրքրում, թե …

կարդալ ավելին

Լուրջ քայլեր է ակնկալում

06.06.2008

Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիբ Էրդողանը երեկ Նախիջեւանում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հետ կայացած հանդիպումից հետո հայտարարել է, որ պաշտոնական Անկարան ԵԱՀԿ Մինսկի խմբից լուրջ քայլեր է ակնկալում ղարաբաղյան հակամարտության լուծման հարցում: «Պաշտոնական Անկարան պաշտպանում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը եւ հանդես է գալիս երկրում եւ ամբողջ տարածաշրջանում մշտական խաղաղության վերականգնման օգտին»,- ասել է Էրդողանը:

կարդալ ավելին

«Պաշտպանական բարեփոխումները մեզ համար անհրաժեշտություն են»

06.06.2008

Այն, ինչ կատարվեց մայիսի 30-ին Հայաստանի Պաշտպանության նախարարության կոլեգիայի նիստում, կարելի է անվանել փոքր հեղափոխություն: Կոլեգիայի նիստում պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի ելույթը վկայում է, որ Հայաստանում պաշտպանական բարեփոխումներն արդեն առասպելական գործընթաց չեն, այլ գրեթե իրականություն: Ռազմական գերատեսչության ղեկավարի խոսքերը վկայում են այն մասին, որ ինքը լի է վճռականությամբ այդ բարեփոխումներն իրականացնելու համար` ամեմամեծ տպավորությունը ելույթից …

կարդալ ավելին

Երկու մոտեցում

06.06.2008

Ադրբեջանի Պաշտպանության նախարարության մամուլի ծառայության պետ Էլդար Սաբիրօղլուն երեկ հայտարարել է, թե 2008թ. ապրիլին կալանված չորս հայ «տղամարդիկ փորձում էին թափանցել երկրի խորքը` դիվերսիոն գործողություններ իրականացնելու համար»: Նա հայտնել է, որ հայ գերիները «խոստովանական ցուցմունքներ» են տալիս: Խոսելով ադրբեջանցի այն զինծառայողների մասին, ովքեր գերի են ընկնում կամ անցնում են հայկական կողմը, նա ասել է. «Մենք …

կարդալ ավելին

Մեդալները կհանձնեն

06.06.2008

Երեկ Ժիրայր Սէֆիլյանի եւ Վարդան Մալխասյանի զորակցության կոմիտեն տարածել է հաղորդագրություն, որում մասնավորապես ասվում է. «Այն բանից հետո, երբ հայտնի դարձավ, որ Ոստիկանությունը վարչական դատարանին է դիմել` Ժիրայր Սէֆիլյանին արտաքսելու հայցապահանջով, Արցախյան պատերազմի բազմաթիվ մասնակիցներ պատրաստվում են բողոքի եւ կանխարգելիչ զանազան գործողություններ իրականացնել վարչախմբի այդ անօրինական քայլի դեմ եւ շարունակել իրենց պայքարը մինչեւ Ժիրայր Սէֆիլյանին …

կարդալ ավելին

Քաղաքական ասպեկտներ կան

06.06.2008

ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Մեթյու Բրայզան երեկ Բաքվում ելույթ ունենալով «Կասպից ծովի նավթը, գազը, նավթավերամշակումն ու նավթաքիմիան» միջազգային խորհրդաժողովում, նշել է, որ այս տարին Ադրբեջանի համար կարեւոր է ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման բանակցությունների շարունակման տեսանկյունից: Ըստ նրա` Սանկտ Պետերբուրգում Իլհամ Ալիեւի եւ Սերժ Սարգսյանի միջեւ նախատեսված հանդիպման նպատակն Ադրբեջանի եւ Հայաստանի նախագահների ծանոթանալուն եւ …

կարդալ ավելին

Շատ կարեւոր է

04.06.2008

ԵԱՀԿ Մինսկի խմբի ֆրանսիացի համանախագահ Բեռնար Ֆասիեն «շատ կարեւոր» է որակել Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների` շաբաթավերջին Սանկտ Պետերբուրգում կայանալիք հանդիպումը: «Դա երկու նախագահների առաջին ճանաչողական հանդիպումն է»,- APA գործակալությանն ասել է նա: Ըստ Ֆասիեի` նախագահների հանդիպումից հետո Մինսկի խմբի համանախագահները եւ երկու երկրների ԱԳ նախարարները կշարունակեն բանակցային գործընթացը: Ֆրանսիացի համանախագահը հույս է հայտնել, որ հանդիպումը …

կարդալ ավելին

«Ռոտացիոն» հացադուլ

04.06.2008

ՀՀՇ գրասենյակի մոտ հացադուլ հայտարարած ՀՀՇ-ականները որոշել են ռոտացիոն սկզբունքով շարունակել հացադուլը մինչեւ հունիսի 19-ը: Օրինակ՝ ուրբաթ օրը հացադուլ հայտարարած երեք ՀՀՇ-ականներին երեկ փոխարինել են կուսակցության չորս այլ անդամներ: Նրանցից մեկը՝ Բագրատ Անդրեասյանը «Ազատություն» ռադիոկայանին փոխանցել է, որ այսուհետ բողոքի ակցիայի ընթացքում կուսակցության անդամները միմյանց փոխարինելու են երեք օրը մեկ:

կարդալ ավելին