ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի երեկվա հրամանագրով Արարատ Մահտեսյանն ազատվել է ՀՀ կառավարությանն առընթեր ՀՀ Ոստիկանության պետի առաջին տեղակալի պաշտոնից: Ս. Սարգսյանի նույն օրվա մեկ այլ հրամանագրով Արմեն Երիցյանը նշանակվել է ՀՀ կառավարությանն առընթեր ՀՀ Ոստիկանության պետի առաջին տեղակալ՝ ազատվելով ՀՀ կառավարությանն առընթեր ՀՀ Ոստիկանության պետի տեղակալի պաշտոնից: Ըստ տեղեկությունների, առաջիկա օրերին եւս Ոստիկանության համակարգում մի շարք պաշտոնյաների փոփոխություններ կլինեն: