Ընդունել է Էռնեկյանին

06/06/2008

Երեկ նախագահ Սերժ Սարգսյանն ընդունել է արգենտինահայ հայտնի գործարար, «American International Airports» ընկերության նախագահ Էդուարդո Էռնեկյանին: Ըստ նախագահի մամլո գրասենյակի տարածած հաղորդագրության, Էդուարդո Էռնեկյանը համառոտակի ներկայացրել է տարբեր ոլորտներում իրենց կողմից իրականացվող ներդրումային ծրագրերը: Նա հատկապես կարեւորել եւ հեռանկարային է համարել գյուղատնտեսության բնագավառը, որտեղ իրենք մեծ ջանքեր ու միջոցներ են ներդնում: Գործարարը նաեւ տեղեկացրել է, որ արդեն իսկ ընթացքի մեջ է մայրաքաղաքի կենտրոնի կառուցապատման լայնածավալ ծրագիրը: