Շատ կարեւոր է

04/06/2008

ԵԱՀԿ Մինսկի խմբի ֆրանսիացի համանախագահ Բեռնար Ֆասիեն «շատ կարեւոր» է որակել Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների` շաբաթավերջին Սանկտ Պետերբուրգում կայանալիք հանդիպումը: «Դա երկու նախագահների առաջին ճանաչողական հանդիպումն է»,- APA գործակալությանն ասել է նա: Ըստ Ֆասիեի` նախագահների հանդիպումից հետո Մինսկի խմբի համանախագահները եւ երկու երկրների ԱԳ նախարարները կշարունակեն բանակցային գործընթացը: Ֆրանսիացի համանախագահը հույս է հայտնել, որ հանդիպումը դրական արդյունքներ կունենա: Մինչ նախագահների հանդիպումը, միջնորդները Մոսկվայում հունիսի 5-ին հանդիպելու են Ռուսաստանի փոխարտգործնախարար Գրիգորի Կարասինի հետ, իսկ նախագահների հանդիպումից հետո, հունիսի 9-ին, համանախագահները հանդիպում են ունենալու ԵԱՀԿ նախագահողի հետ։