Ադրբեջանում ՌԴ դեսպան Վասիլի Իստրատովը հայտարարել է, որ ԼՂՀ հակամարտությունը ռազմական լուծում չունի: «Ինչ վերաբերում է այս կամ այն տարածքից այս կամ այն զինված կազմավորումների դուրսբերմանը, ապա դա երկկողմ հարաբերությունների հարց է»,- ասել է նա՝ մեկնաբանելով Ադրբեջանի ԱԳՆ մամուլի քարտուղարի այն հայտարարությունը, թե՝ Մոսկվան պետք է Երեւանից պահանջի հայկական զորքերը դուրս բերել գրավյալ ադրբեջանական տարածքներից: