քաղաքականություն

«Անհնար է անօրինական գործողություններով օրինականություն սահմանել»

15.06.2008

Երեկ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը Ոստիկանությունում խորհրդակցություն է անցկացրել համակարգի ղեկավար անձնակազմի մասնակցությամբ: Ըստ ՀՀ նախագահի մամլո գրասենյակի, հանրապետության նախագահն անդրադարձել է Ոստիկանության առջեւ ծառացած խնդիրներին, մեր երկրում Ոստիկանության դերին, նշանակությանն ու անելիքներին: «Այսօր հրավիրել եմ այս խորհրդակցությունը մի շարք կարեւոր հիմնախնդիրների անդրադառնալու համար, որոնք անմիջականորեն առնչվում են ձեր գործունեությանը, վերաբերում են մեր երկրում Ոստիկանության …

կարդալ ավելին

Դու ոչ վերջինը՝ թյուրիմացաբար, 43-րդը՝ ճակատագրով

15.06.2008

Փետրվարի 19-ի նախագահական ընտրություններից հետո զարգացումների, մարտի մեկի առավոտյան եւ ուշ երեկոյան տեղի ունեցած իրադարձությունների պատասխանատվության զգալի մասը հասարակությունը եւ անգամ գործող իշխանությունները կապում են նախեւառաջ Ռոբերտ Քոչարյանի հետ` նրա վրա բարդելով դեպքերի կործանարար ընթացքը: Այն, որ վերոնշյալ դեպքերի պատասխանատուն նախեւառաջ Ռոբերտ Քոչարյանն է, ապա նոր՝ Սերժ Սարգսյանը, Համաժողովրդական շարժման 2-րդ կոնգրեսում շեշտեց նաեւ Լեւոն …

կարդալ ավելին

Նախընտրական հույս եւ հետընտրական ստերջություն

15.06.2008

Եթե Աստված ինձ Պարոնյանի, Իլյա Իլֆի կամ գոնե Պետրովի չափ գրելու շնորհ տար, ապա առանց վարանելու կգրեի. «N երկրում այնքան շատ են դատավարությունները, որ կարելի է կարծել, թե այստեղ մարդիկ ծնվում են լոկ նրա համար, որպեսզի առանձնակի դաժանությամբ հանցանք կատարեն եւ դատվեն: Առանց չափազանցելու, կարելի է կարծել, որ մեկ շնչին ընկնող դատավարությունների քանակով N երկիրն …

կարդալ ավելին

Պրագմատիկ դարձած «ռազմավարական գործընկերը»

15.06.2008

ՌԴ նախագահի պաշտոնը ստանձնելուց հետո Դմիտրի Մեդվեդեւը, իր առաջին ելույթներից մեկում անդրադառնալով ՌԴ արտաքին քաղաքական նախապատվություններին, նկատեց, որ «ամեն դեպքում այն պետք է խիստ պրագմատիկ լինի»: «Ինձ թվում է, որ մենք այնքան խոշոր եւ կարեւոր տերություն ենք` «դերժավա», որ ընդունակ ենք այսօրվա աշխարհում պրագմատիկ դիրքորոշում ունենալ»,- հայտարարեց ՌԴ նորընտիր նախագահը: Հայ-ռուսական ռազմավարական հարաբերությունների որակը, որը …

կարդալ ավելին

Այց քրեակատարողական հիմնարկ

15.06.2008

ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը երեկ այցելել է «Երեւան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկ, որտեղ ընդունել է «Սահմանադրական կարգի խախտմամբ պետական իշխանությունը յուրացնելու նպատակով Երեւան քաղաքում սպանություններով, հրկիզումներով, բռնությամբ, ջարդերով զուգորդված զանգվածային անկարգություններ հրահրելու եւ կազմակերպելու, իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու» դեպքի առթիվ հարուցված քրեական գործի շրջանակներում կալանավորված ՀՀ ԱԺ պատգամավորներ Մյասնիկ Մալխասյանին, Սասուն Միքայելյանին, Հակոբ Հակոբյանին, ինչպես …

կարդալ ավելին

Ընտրել են

15.06.2008

Երեկ ԱԺ-ն 92 «կողմ», 3 «դեմ» ձայների հարաբերակցությամբ Կենտրոնական բանկի նախագահ է ընտրել ՀՀ նախագահի առաջադրած թեկնածու, ՀՀ ԿԲ նախագահի տեղակալ Արթուր Ջավադյանին: Հիշեցնենք, որ ԿԲ նախագահն ընտրվում է 6 տարով:

կարդալ ավելին

Բողոք է ներկայացրել

15.06.2008

ԱԺ կալանավորված պատգամավորներ Հակոբ Հակոբյանի եւ Մյասնիկ Մալխասյանի շահերի պաշտպան Մելանյա Առուստամյանը երեկ «Ազատություն» ռ/կ-ին փոխանցել է, որ իր պաշտպանյալների կալանքի ժամկետը երկարացնելու դեմ բողոք է ներկայացրել Վճռաբեկ դատարան: Պաշտպանի կարծիքով՝ նախաքննական մարմինը չի հիմնավորել իր պաշտպանյալների կալանքի ժամկետը երկարացնելու պատճառները: «Ավելորդ ձգձգում են ապօրինի կալանքի ժամկետը: Ազատության մեջ մնալով, ԱԺ պատգամավորները չեն կարող խոչընդոտել …

կարդալ ավելին

Շոուն շարունակվում է

15.06.2008

Երեկ Ազգային ժողովը 86 կողմ, 6 դեմ եւ 1 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ երկրորդ ընթերցմամբ ընդունել է «Երթեր, ցույցեր եւ հանրահավաքներ անցկացնելու մասին» օրենքի փոփոխությունները: Օրինագծին դեմ են քվեարկել «Ժառանգություն» խմբակցության անդամները եւ անկախ պատգամավոր Վիկտոր Դալլաքյանը: Հիշեցնենք, որ այս փոփոխություններն ընդունվել են ԵԽ Վենետիկի հանձնաժողովի եւ ԵԱՀԿ Ժողովրդավարական հաստատությունների եւ մարդու իրավունքների գրասենյակի առաջարկների հիման …

կարդալ ավելին

Ծեծում են, քանի որ «ավտարիտետ» է

15.06.2008

Երկարատեւ դադարից հետո երեկ խորհրդարան էր եկել պատգամավոր Տիգրան Արզաքանցյանը: Հիշեցնենք, որ 2007թ. սեպտեմբերի 26-ին Մոսկվայի «Մետրոպոլ» հյուրանոցի խաղատան նախասրահում երկու անձինք հարձակվել էին պատգամավորի վրա, դանակահարել, հետո էլ կրակել էին նրա ուղղությամբ: Նշենք նաեւ, որ դրանից ամիսներ առաջ Տ.Արզաքանցյանը մոսկովյան մեկ այլ խաղատանը նման պատմության մեջ էր ընկել այն պատճառով, որ բավական մեծ գումար …

կարդալ ավելին

Վարչապետը որդի է ունեցել

15.06.2008

ԱԺ պատգամավորների եւ կառավարության անդամների երեկվա հերթական հարցուպատասխանին ներկա վարչապետ Տիգրան Սարգսյանը պատասխանեց ընդամենը մեկ պատգամավորի հարցի: Նա երեկ եւս խուսափեց լրագրողների հետ հանդիպումից: Հիշեցնենք, որ Տ.Սարգսյանը վարչապետ դառնալուց հետո ընդամենը մեկ անգամ է հանդիպել լրագրողների հետ, այն էլ` գազի թանկացման մասին հայտարարելիս: Դրանից հետո նա ԱԺ գալիս ինչ-որ միջոցներ, թաքուն ուղղություններ է գտնում Նիստերի …

կարդալ ավելին

Ինչպե՞ս երեք օրում խաբել եւրոպացիներին

15.06.2008

Երեկ առավոտյան ՀՀ ԱԺ-ն` ընդունելով «ժողովներ, երթեր, ցույցեր եւ հանրահավաքներ անցկացնելու մասին» օրենքի մասնակի փոփոխությունները` անցավ ԵԽ ԽՎ 1609 բանաձեւի մեկ այլ պահանջի «կատարմանը»: Հայրենի պատգամավորները երեկ գրեթե ամբողջ օրը քննարկեցին մարտի 1-ի իրադարձությունների պատճառներն ուսումնասիրող ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու մասին ԱԺ որոշման նախագիծը, որը հեղինակել էին Վիկտոր Դալլաքյանն ու կոալիցիոն 4 խմբակցությունների ներկայացուցիչները: Որոշման նախագծի …

կարդալ ավելին

Վերածվել է իմիտացիայի

15.06.2008

ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակում ԼՂՀ հիմնախնդրի կարգավորման բանակցությունները երկու կողմերին էլ ոչ մի բան չեն տալիս: Մոսկվա-Երեւան-Բաքու հեռուստակամուրջի ժամանակ նման տեսակետ է հայտնել ռուս քաղաքագետ, Ռազմավարական հետազոտությունների ռուսական ինստիտուտի ԱՊՀ բաժնի վարիչ Ալեքսանդր Սկակովը: Ըստ նրա` գնահատելի են ցանկացած շփումներ, երկու երկրների նախագահների հանդիպումները, բայց դա քիչ է: «Երկու պայքարող կողմերի ցանկացած հանդիպում եւ շփում …

կարդալ ավելին

Նախագահների ասածները չի մեկնաբանում

15.06.2008

11 տարի շարունակ լինելով իշխանության ամենակարեւոր օղակում` ՀՀ նախագահական ապարատում, նախ՝ որպես ՀՀ նախագահի առաջին օգնական, այնուհետեւ` աշխատակազմի ղեկավար, Արմեն Գեւորգյանը երբեւէ հրապարակային գործունեություն չէր ծավալել: Այժմ` լինելով ՀՀ տարածքային կառավարման նախարար, փոխվարչապետ, նա, իր իսկ հավաստմամբ` որոշել է աշխատել բաց ու թափանցիկ: Երեկվա ասուլիսում նա ներկայացրեց ՀՀ կառավարության 2008-2012թթ. ծրագրում ամրագրված Տարածքային կառավարման նախարարության …

կարդալ ավելին

Ժամանակ է պահանջվում

15.06.2008

«Իհարկե, մենք աշխատում ենք մադրիդյան առաջարկների վրա: Սակայն այդ առաջարկներում կան մի շարք չհամաձայնեցված պահեր, որոնք սկզբունքային նշանակություն ունեն: Պահեր կան, որոնք համանախագահները պետք է քննարկեն Հայաստանի հետ, եւ մենք սպասում ենք` կհամաձայնեցվի՞ արդյոք նրանց դիրքորոշումը: Դա ժամանակ է պահանջում»,- ըստ «Ազատություն» ռ/կ-ի, ասել է Է. Մամեդյարովը: Անդրադառնալով փոխզիջումների հարցին` Էլմար Մամեդյարովը հայտարարել է. «Ադրբեջանի …

կարդալ ավելին

Մեղադրել է

15.06.2008

«Նովոստի» գործակալության երեւանյան գրասենյակում երեկ կազմակերպված հեռուստակամուրջը` Հայաստանի, Ադրբեջանի եւ Ռուսաստանի վերլուծաբանների մասնակցությամբ, վերածվել է փոխադարձ մեղադրանքներ, պատմական իրողությունների տարբեր մեկնաբանություններ հնչեցնելու հերթական առիթի: Ըստ Ռուսաստանի քաղաքական եւ ռազմական վերլուծությունների կենտրոնի քաղաքագետ Սերգեյ Մարկեդոնովի, քանի դեռ երկու երկրներում հասարակությունները պատրաստ չեն փոխզիջման, քանի դեռ նման փոխզիջման իրական կարիքը չի զգացվում հասարակությունների ներսում, նախագահների հանդիպումները եւ …

կարդալ ավելին

«Որքան ուշացնենք, այնքան ավելի ցավոտ է լինելու»

15.06.2008

Մարտի 1-ի իրադարձություններն ուսումնասիրելու նպատակով ԱԺ ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու մասին օրինագծի հետ կապված «Ժառանգություն» կուսակցությունն ունի համալիր առաջարկների մի խումբ, որը երեկ ներկայացվել է խորհրդարանի քննարկմանը: Այս մասին երեկ լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց «Ժառանգություն» խմբակցության անդամ Վարդան Խաչատրյանը: Առաջարկները մի քանիսն են, որոնք պետք է լրացնեն իշխանական կոալիցիայի անդամ ուժերի հեղինակած այդ օրինագիծը: Վ. …

կարդալ ավելին

Հունիսի 19-ին

15.06.2008

Վաշինգտոնի Հայ դատի գրասենյակի փոխանցմամբ` ՀՀ-ում ԱՄՆ դեսպանի պաշտոնում Մարի Յովանովիչի թեկնածության հաստատման հարցով լսումները Սենատի Արտաքին հարաբերությունների հանձնաժողովում կայանալու է հունիսի 19-ին: Հիշեցնենք, որ Հայ դատի գրասենյակը Սենատի Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի անդամների հետ զրույցներում կարեւորել է դեսպան Յովանովիչին հարցեր ուղղելը «բազմաթիվ խնդիրների առնչությամբ, որոնք ծառանալու են նրա` որպես Հայաստանում ԱՄՆ պատվիրակի առջեւ, այդ թվում` …

կարդալ ավելին

Սադոյանը գոհ է եւ երջանիկ

15.06.2008

Չնայած ԱԺԴ կուսակցության նախագահ Արշակ Սադոյանին Հանրային խորհրդի կազմավորման նախապատրաստական աշխատանքներին մասնակցելու համար հրավիրել է ոչ թե անձամբ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Գառնիկ Իսագուլյանը, այլ, «երեւի, նրա հանձնառությամբ` նախագահի աշխատակազմից մի աղջիկ», սակայն Սադոյանը գոհ է դրանից: Իր գոհունակության մասին նա լրագրողների հետ կիսվել է երեկ հրավիրված մամուլի ասուլիսում: Նա տեղեկացրել է, որ հանրապետության …

կարդալ ավելին

«Հանրային պալատը պատրանքներ թող չստեղծի»

15.06.2008

«Եթե կան մարդիկ, ովքեր կարծում են, թե Հանրային պալատի միջոցով հնարավոր կլինի հաստատել ներքաղաքական երկխոսություն, նրանք սխալվում են: Ներքաղաքական երկխոսությունը կարող է հաստատվել բացառապես քաղաքական ուժերի միջեւ` քաղաքական խնդիրների շուրջ»,- երեկ հրավիրած մամուլի ասուլիսում նման կարծիք հայտնեց նախագահի նախկին թեկնածու Արման Մելիքյանը: Վերջինիս խոսքով` Հանրային պալատը շատ ավելի ընդգրկուն պետք է լինի ու ներառի տարբեր …

կարդալ ավելին

Մեկնել է Ֆրանսիա

13.06.2008

Կիրակի օրը Հայաստանի առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը 5-օրյա այցով մեկնել է Ֆրանսիա: Այդ մասին տեղեկացրել է Համաժողովրդական շարժման խոսնակ Արման Մուսինյանը: Վերջինս մանրամասներ չի հաղորդել Ֆրանսիայում Լեւոն Տեր-Պետրոսյանի հանդիպումների մասին:

կարդալ ավելին