Հունիսի 19-ին

15/06/2008

Վաշինգտոնի Հայ դատի գրասենյակի փոխանցմամբ` ՀՀ-ում ԱՄՆ դեսպանի պաշտոնում Մարի Յովանովիչի թեկնածության հաստատման հարցով լսումները Սենատի Արտաքին հարաբերությունների հանձնաժողովում կայանալու է հունիսի 19-ին: Հիշեցնենք, որ Հայ դատի գրասենյակը Սենատի Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի անդամների հետ զրույցներում կարեւորել է դեսպան Յովանովիչին հարցեր ուղղելը «բազմաթիվ խնդիրների առնչությամբ, որոնք ծառանալու են նրա` որպես Հայաստանում ԱՄՆ պատվիրակի առջեւ, այդ թվում` Հայոց ցեղասպանության ճանաչումը, ՀՀ-ի նկատմամբ Թուրքիայի եւ Ադրբեջանի կողմից շարունակվող շրջափակումը, ԼՂՀ հակամարտությանը ժողովրդավարական եւ խաղաղ լուծում գտնելու հարցում ԱՄՆ-ի հավասարակշռված դերի անհրաժեշտությունը»: Մինչ դեսպանի հաստատման հարցով լսումների անցկացումը, հունիսի 18-ին լսումներ են նախատեսված նաեւ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի Արտաքին գործերի հանձնաժողովում: