Բողոք է ներկայացրել

15/06/2008

ԱԺ կալանավորված պատգամավորներ Հակոբ Հակոբյանի եւ Մյասնիկ Մալխասյանի շահերի պաշտպան Մելանյա Առուստամյանը երեկ «Ազատություն» ռ/կ-ին փոխանցել է, որ իր պաշտպանյալների կալանքի ժամկետը երկարացնելու դեմ բողոք է ներկայացրել Վճռաբեկ դատարան: Պաշտպանի կարծիքով՝ նախաքննական մարմինը չի հիմնավորել իր պաշտպանյալների կալանքի ժամկետը երկարացնելու պատճառները: «Ավելորդ ձգձգում են ապօրինի կալանքի ժամկետը: Ազատության մեջ մնալով, ԱԺ պատգամավորները չեն կարող խոչընդոտել նախաքննական մարմնի աշխատանքներին»,- ասել է Մ. Առուստամյանը` ավելացնելով, որ եթե Վերաքննիչ դատարանի օրինակով Վճռաբեկ դատարանն էլ անփոփոխ թողնի առաջին ատյանի դատարանի որոշումները, կալանավորված պատգամավորները, ամենայն հավանականությամբ, կդիմեն Մարդու իրավունքների եվրոպական դատարան: