«Բոլոր փաստերը գալիս են վկայելու, որ Հայաստանում իրադրությունն, ըստ էության, չի փոխվել, որովհետեւ մեզ առաջարկված բարեփոխումները յուրատեսակ պահանջ են՝ վերադառնալ ելման դրությանը թե՛ հանրահավաքների օրենքի առումով, եւ թե՛ կալանավորվածների առումով: Այս իմաստով արված են կիսաքայլեր` իմիտացիոն քայլեր: Ազատությունը կիսատ չի լինում: Ազատությունը լինում է ամբողջական, կամ չի լինում»,- երեկ «Հայելի» ակումբում ՀՅԴ նախկին անդամ Ռուբեն …
կարդալ ավելին– ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը` հարկային եւ մաքսային մարմինների ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ վերջիններիս հանձնարարեց տնտեսվարողների հետ լինել ավելի խիստ, քան եղել են: Մեր տեղեկություններով` արդեն իսկ կան դժգոհ տնտեսվարողներ, որ այդպես շարունակվելու դեպքում իրենք չեն կարող շարունակել իրենց բիզնեսը: – Մեր հարկային դաշտը բաժանված է երկու մասի: Մի մասը հավաքվում է` հարկայինով, մյուսը` մաքսայինով: …
կարդալ ավելինՀունիսի 8-14-ը ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը Ֆրանսիայում էր: Անցնող ժամանակահատվածում ոչ նա, ոչ էլ նրա մամլո խոսնակը, եւ ոչ էլ մյուս թիմակիցներն այս այցելության վերաբերյալ որեւէ մեկնաբանություն կամ մանրամասնություն չներկայացրին: Ընդամենը ֆիքսվեց, որ Տեր-Պետրոսյանը մեկնել է Ֆրանսիա, եւ վերջ: Ճիշտ է, մամուլում թեթեւ ակնարկ եղավ, թե Տեր-Պետրոսյանն, ըստ «որոշ տվյալների», հանդիպում է ունենալու Ֆրանսիայի …
կարդալ ավելինԵրբ Սերժ Սարգսյանը դարձավ Հայաստանի Հանրապետության նախագահ, եզակի մարդիկ կային, ովքեր հավատում էին, թե երկրում կարող են փոփոխություններ արձանագրվել` դրական իմաստով: Թերահավատության հիմքերն ակնհայտ են. Սերժ Սարգսյանը մշտապես իշխանության վերին էշելոններում է եղել եւ, փաստացի, նաեւ վերջինիս մասնակցությամբ են տեղի ունեցել գրեթե բոլոր կարեւորագույն պրոցեսները` թե՛ դրական եւ թե՛ բացասական: Ընդ որում, եթե ուշադրություն դարձնեք, …
կարդալ ավելինԵրեկ Բրյուսելում աշխատանքային այցով գտնվող ՀՀ ԱԳ նախարար Էդուարդ Նալբանդյանը հանդիպել է ԵԽ գլխավոր քարտուղար, Եվրոպական միասնական արտաքին եւ անվտանգության քաղաքականության բարձր ներկայացուցիչ Խավիեր Սոլանայի հետ: Այդ մասին տեղեկացնում է Հայաստանի ԱԳՆ մամուլի ծառայությունը: Զրուցակիցները քննարկել են արտաքին քաղաքականության բնագավառում ՀՀ եւ ԵՄ համագործակցությունը, Եվրոպական հարեւանության քաղաքականության գործողությունների ծրագրի իրականացման ընթացքը, Հայաստանում հետընտրական զարգացումները, տարածաշրջանային …
կարդալ ավելինԵրեկ ՀՀ մարդու իրավունքների պաշտպան (ՄԻՊ) Արմեն Հարությունյանը վարչապետ Տիգրան Սարգսյանին նամակ է գրել, թե 2006-2008թթ. ընթացքում ՀՀ կառավարությանն է ներկայացրել 5 հարցեր, որոնք առնչվում են բազմաթիվ քաղաքացիների իրավունքների հետ եւ, թեեւ ունեն հրատապ լուծման կարիք, սակայն արդեն տեւական ժամանակ լուծում չեն ստանում: Պաշտպանը վարչապետին առաջարկել է հանձնարարել՝ հնարավորինս սեղմ ժամկետում ձեռնարկել անհրաժեշտ միջոցառումներ եւ …
կարդալ ավելինՆախօրեին Մարդու իրավունքների եվրոպական դատարանը բավարարեց «Ա1+»-ի հիմնադիր «Մելտեքս» ՍՊԸ-ի եւ Մեսրոպ Մովսեսյանի հայցն ընդդեմ Հայաստանի Հանրապետության: Համաձայն դատարանի որոշման` ՀՀ կառավարությունը պարտավոր է «Մելտեքս» ՍՊԸ-ին վճարել 30 հազար եվրո, որից 10000-ը պետք է փոխանցվի անգլիացի փաստաբաններին: Որոշման ընդունումից հետո հայաստանյան մամուլում տեղ գտած այն հրապարակումների հետ, թե Հայաստանին հաղթել են, համաձայն չէ Մարդու իրավունքների …
կարդալ ավելինԵրեկ ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի Արտաքին գործերի հանձնաժողովում մեկնարկել են Կովկասի տարածաշրջանի նկատմամբ ԱՄՆ-ի վարած քաղաքականությանը նվիրված լսումներ: Ինչպես մինչեւ լսումների սկսվելը «Ազատություն» ռ/կ-ին տեղեկացրել է Վաշինգտոնի Հայ դատի գրասենյակի խոսնակ Էլիզաբեթ Չուլջյանը, դրանց ընթացքում կոնգրեսականները պետքարտուղարի տեղակալ Դենիել Ֆրիդին պետք է ուղղեն Հայաստանի հանդեպ վարած քաղաքականությանը, Թուրքիայի եւ Ադրբեջանի կողմից Հայաստանի շրջափակմանը, Հայաստանը տարածաշրջանային …
կարդալ ավելինԵրեկ մի քանի քաղբանտարկյալներ նամակով դիմել են ԵԽ ԽՎ պատվիրակներին: Նամակում մասնավորապես ասված է. «Վերջին տասնամյակում ՀՀ-ում անցկացվող բոլոր մակարդակի ընտրությունները շարունակաբար կեղծվել են իշխանությունը յուրացրած վարչախմբի կողմից, իսկ ժողովրդավարության համար եւ ընտրակեղծիքների դեմ պայքարողները ենթարկվում են հալածանքների եւ ազատազրկման: Սակայն ամեն նման ընտրությանը հետեւում էր ԵԽ ԽՎ եւ ԵԽ հստակ գնահատականը, որոնք դատապարտում էին …
կարդալ ավելինՆախորդ հոդվածներում խոսք եղավ Լեւոն Տեր-Պետրոսյանի, Պարույր Հայրիկյանի եւ Սերժ Սարգսյանի լեզվի մասին, այժմ անդրադառնանք Վազգեն Մանուկյանի եւ Վանո Սիրադեղյանի լեզվական վարքագրությանը: Որպեսզի հասկանալի լինի արծարծվող խնդիրը, վերհիշենք նախորդ հոդվածների հիմնական գաղափարը: Լեզվաբանության մեջ հայտնի տեսություն կա, ըստ որի, ոչ թե իրականությունն է որոշում լեզուն, որով նրա մասին խոսվում է, այլ՝ ընդհակառակը, լեզուն ամեն անգամ …
կարդալ ավելինԼավատեղյակ աղբյուրներից հայտնի դարձավ, որ «Հայաստան» Համահայկական հիմնադրամի տնօրեն Վահե Աղաբեկյանցի հրաժարականի մասին` վերջին օրերին մամուլում հրապարակված տեղեկությունները ոչ միայն համապատասխանում են իրականությանը, այլեւ լուրջ նախապատմություն ունեն: Բանն այն է, որ 2007 թվականի ամենամյա հեռուստամարաթոնի ժամանակ իրականում հավաքվել է ոչ թե մոտ 15 մլն դոլար, ինչպես ներկայացվել է պաշտոնապես, այլ՝ 1 մլն դոլարից պակաս գումար: …
կարդալ ավելինԵրեկ ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի գլխավորած պատվիրակությունը մեկնել է Մոսկվա: Ինչպես տեղեկացրել է պաշտպանության նախարարի մամլո քարտուղար Սեյրան Շահսուվարյանը, այցի շրջանակներում Սեյրան Օհանյանը հանդիպումներ կունենա Ռուսաստանի պաշտպանության նախարար Անատոլի Սերդյուկովի, Զինված ուժերի Գլխավոր շտաբի պետ Նիկոլայ Մակարովի, ինչպես նաեւ՝ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժայի եւ ՀԱՊԿ-ի միացյալ շտաբի ղեկավարության հետ: …
կարդալ ավելինԵրեկ Երեւանի քրեական դատարանը որոշում է կայացրել Վարդան Ջհանգիրյանի խափանման միջոցը` կալանքը, քաղաքից չբացակայելու ստորագրությամբ փոխարինելու վերաբերյալ: Գլխավոր դատախազի նախկին տեղակալ Գագիկ Ջհանգիրյանի եղբայրը` Վարդան Ջհանգիրյանը, մեղադրվում է «իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու մեջ»: Իսկ դատարանը նման որոշում կայացրեց` հաշվի առնելով մեղադրյալի առողջական ծանր վիճակը: Պետք է նկատել, որ Վ. Ջհանգիրյանի առողջական վիճակը ծանր էր …
կարդալ ավելինԵրեկ Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանը 3 տարվա ազատազրկման է դատապարտել «Այլընտրանք» հասարակական-քաղաքական կազմակերպության եւ ՀՀ նախագահի նախկին թեկնածու Լեւոն Տեր-Պետրոսյանի նախընտրական շտաբի անդամ Դավիթ Մաթեւոսյանին: Վերջինիս շահերի պաշտպան Արտավազդ Փարսադանյանը հայտարարել է, որ իր պաշտպանյալը դատարանի երեկվա վճիռը բողոքարկելու է բոլոր ատյաններում, այդ թվում` Եվրոպական դատարանում: Ի դեպ, երեկ «Ղարաբաղ» կոմիտեի …
կարդալ ավելինՄարտի 1-ից հետո Հայաստանի ներքաղաքական կյանքում ընթացող զարգացումներն աստիճանաբար մոտենում են հանգուցալուծման՝ այն առումով, որ անկախ իրադարձությունների զարգացման այս կամ այն սցենարից՝ առաջիկայում քաղաքական գործընթացները մտնելու են նոր փուլ: Իսկ թե ինչպիսին կլինի այդ նոր փուլը, կարելի է ենթադրել հենց երեկ տեղի ունեցած մի շարք իրադարձություններից: Նախ՝ երեկվա արտահերթ նիստում ԱԺ-ն 93 կողմ ձայնով ընդունել …
կարդալ ավելինԵրեկ նախագահ Սերժ Սարգսյանն ընդունել է ԵԱՀԿ Երեւանյան գրասենյակի ղեկավար, դեսպան Սերգեյ Կապինոսին: «Մենք ունենք բարեհաջող իրականացված ծրագրերի բազմաթիվ օրինակներ եւ բազմիցս ասել ենք, որ շահագրգիռ ենք փոխգործակցության հետագա խորացմամբ»,- ըստ նախագահի մամուլի գրասենյակի, ասել է Ս. Սարգսյանը: Իր հերթին՝ Ս. Կապինոսը համառոտակի ներկայացրել է ռազմաքաղաքական, տնտեսական, բնապահպանական եւ հումանիտար ուղղություններով ԵԱՀԿ Երեւանյան գրասենյակի ընթացիկ …
կարդալ ավելինԵրեկ լրացավ «Ժամանակ Երեւան» օրաթերթի գլխավոր խմբագիր Արման Բաբաջանյանի ազատազրկման երկրորդ տարին, ինչի կապակցությամբ նրա համախոհները, մի խումբ հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ եւ լրագրողներ բողոքի ակցիա էին կազմակերպել ՀՀ կառավարության շենքի առջեւ: Նրանք պահանջում էին ազատ արձակել Ա.Բաբաջանյանին: Հիշեցնենք, որ Ա.Բաբաջանյանը ձերբակալվել է 2006թ. հունիսի 26-ին փաստաթղթեր կեղծելու միջոցով պարտադիր զինվորական ծառայությունից խուսափելու համար: Հայաստանի օրենսդրության …
կարդալ ավելինԵրեկ ԱԺ-ում քննարկվել է Սփյուռքի նախարարություն ստեղծելու մասին հարցը: Անկախ պատգամավոր Վիկտոր Դալլաքյանը` նախ անտրամաբանական ու «մեծ ճոխություն» համարելով Հայաստանի նման փոքր երկրում 18-րդ նախարարությունը ստեղծելու մտադրությունը, ասել է, թե չի կարծում, որ ՀՀ կառավարությունը «զբաղվածության բյուրո» է: Նաեւ առաջարկել է Սփյուռքի նախարարություն ստեղծելու փոխարեն՝ Հայկական սփյուռքի հետ կապերի հարցերով փոխվարչապետ նշանակել, որը կհամակարգի բոլոր …
կարդալ ավելինԵրեկ Երեւանի քաղաքապետարանը երկրորդ անգամ մերժեց հունիսի 20-ին հանրահավաք անցկացնելու մասին Համաժողովրդական շարժման դիմումը: Առաջին անգամ մերժել էր հունիսի 12-ին` պատճառաբանելով, թե այդ նույն օրը քաղաքապետարանն Ազատության հրապարակում անցկացնելու է «Փոքրիկ Երեւան» միջոցառումը: Իսկ երեկ մերժեց` պատճառաբանելով, թե ՀՀ Ոստիկանությունն օպերատիվ տեղեկություններ ունի, որ հանրահավաքի ժամանակ մի խումբ մարդիկ ուզում են զանգվածային անկարգություն հրահրել: Եթե …
կարդալ ավելինՀունիսի 23-ին մեկնարկող ԵԽ ԽՎ ամառային նստաշրջանում քննարկվելու է ՀՀ-ի կողմից 1609 բանաձեւի պահանջների կատարման ընթացքը, որի արդյունքներից կախված ԵԽ-ն կորոշի՝ ՀՀ-ի նկատմամբ պատժամիջոցներ կիրառվելո՞ւ են, թե՞ ոչ: Եվ որպեսզի ԵԽ ԽՎ-ում ՀՀ պատվիրակությունն այդ նիստին «դատարկաձեռն» չմասնակցեր, երեկ ԱԺ արտահերթ նիստում կոալիցիան ներկայացնող մի շարք պատգամավորների հեղինակությամբ քննարկման դրվեց «ԵԽ ԽՎ 1609 բանաձեւի առաջարկությունների …
կարդալ ավելին