ՀՀ Գլխավոր դատախազի նախկին տեղակալ Գագիկ Ջհանգիրյանի երեք փաստաբանները երեկ հաղորդագրություն են տարածել, որում ասվում է, թե 2008թ. փետրվարի 27-ից, երբ Գ. Ջհանգիրյանի նկատմամբ որպես խափանման միջոց էր ընտրվել կալանավորումը, նա պահվել է ՀՀ ԱՆ «Վարդաշեն» քկհ-ում: 2008թ. մարտի 7-ին Գ. Ջհանգիրյանը անհասկանալի պատճառներով տեղափոխվել է ՀՀ ԱՆ «Երեւան-Կենտրոն» քկհ: «2008թ. հունիսի 18-ին ՀՀ ԱՆ …
կարդալ ավելինԵվրոպայի խորհրդի Խորհրդարանական վեհաժողովի` չորեքշաբթի օրը կայացած նիստում Հայաստանի մասին բանաձեւի ընդունումն ուղեկցվեց հայկական պատվիրակության անդամ, «Ժառանգություն» կուսակցության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանի անակնկալ քայլով. Վերջինս հայտարարեց, որ դադարեցնում է իր մասնակցությունը ԵԽ ԽՎ աշխատանքներին՝ «մինչեւ այն ժամանակը, երբ Հայաստանը կհամապատասխանի իր եւ Եվրոպայի չափանիշներին, իսկ Եվրոպան կիրագործի իր արժեքները, իրավունքներն ու ուղենիշները»: Ր. Հովհաննիսյանի այս քայլը …
կարդալ ավելինԵթե մինչեւ հուլիսի 4-ն ազատ արձակվեն բոլոր քաղբանտարկյալները, ապա հուլիսի 4-ին կայանալիք ընդդիմության հանրահավաքում ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը հանդես կգա իշխանությունների հետ երկխոսություն սկսելու ծրագրով ու առաջարկներով, որոնք ուղղված կլինեն խորը քաղաքական ճգնաժամի հաղթահարմանը: Երեկ հրավիրված մամուլի ասուլիսում այդ մասին հայտարարեց Համաժողովրդական շարժման կենտրոնի ներկայացուցիչ Լեւոն Զուրաբյանը` նշելով, որ իրենք ցանկանում են թուլացնել հասարակության …
կարդալ ավելինԵրեկ Համաժողովրդական շարժման կենտրոնը տարածել է ԵԽ ԽՎ 1620 բանաձեւի գնահատականներ պարունակող հայտարարություն: Ըստ դրա, բանաձեւը եւ դրա հետ կապված զարգացումները ունեն եւ՛ դրական, եւ՛ բացասական միտումներ: Հայտարարության մեջ մասնավորապես ասված է. «Դրական զարգացումները հետեւյալն են. – ՀՀ իշխանությունների աճպարարությունները եւ նրանց ներկայացրած զեկույցը 1609 բանաձեւի կատարման մասին ըստ էության տապալվեցին, պահանջների կատարումը համարվեց անբավարար, …
կարդալ ավելինՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը ՌԴ կատարած պաշտոնական այցի ավարտին հարցազրույց է տվել ռուսական «Կոմերսանտ» թերթին: Թղթակիցը սկզբում Ս. Սարգսյանից հետաքրքրվել է` արդյո՞ք պատահականություն էր, որ վերջինիս Մոսկվա մեկնելու օրը ՀՀ-ում սկսվեց «ՆԱՏՕ-ի շաբաթը»: Ս. Սարգսյանը վստահեցրել է, որ Հայաստանը ՆԱՏՕ-ի անդամ դառնալու մղում չունի, եւ նշել է, որ ՀՀ-ում ՆԱՏՕ-ի շաբաթի մեկնարկն ուղղակի զուգադիպել է …
կարդալ ավելինՀունիսի 20-ի հանրահավաքի ելույթներում Լեւոն Տեր-Պետրոսյանի եւ նրա որոշ կողմնակիցների գնահատականներն ու արված առավել քան «թափանցիկ» առաջարկներն օրերս հանրապետական պատգամավոր Արմեն Աշոտյանին հիմք էին տվել եզրակացնելու, որ հանրապետության առաջին նախագահն այժմ ոչ թե երրորդ նախագահի դեմ է պայքարում, այլ հիմնականում՝ երկրորդի: Պահի նրբությունն ու առանձնահատկությունը թերեւս այն է, որ սա առաջին դեպքն էր, երբ վաղուց …
կարդալ ավելինՊետությո՛ւն, դու ազնի՞վ ես քո քաղաքացիների հանդեպ, դու նրանցից կաշառք վերցնո՞ւմ ես: Պատասխան ստանալն այս դեպքում անհնար է, քանի որ անցել են Լյուդովիկոս 14-րդի ժամանակները, երբ երկրի ղեկավարը կարող էր ասել. «Պետությունը ես եմ», հետեւաբար` պետության հետ խնդիրներ ունենալու դեպքում գոնե կոնկրետ հասցեատեր կար: Օրերս վարչապետի բարձրացրած տագնապը, թե Հայաստանում ամեն աղետից ավելի վտանգավոր է …
կարդալ ավելին«Առաջին անգամ է, որ քաղաքական հայացքների համար Հայաստանում այսքան մեծ քանակով մարդկանց են ձերբակալել»,- երեկ Կոնգրես հյուրանոցում ԵԽ ԽՎ 1609 բանաձեւի կատարման ընթացքի ու Հայաստանում ժողովրդավարական հաստատությունների վիճակի մասին քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հրավիրած քննարկման ժամանակ հայտարարեց Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը: Նշելով, որ ԵԽ ԽՎ-ն 3 օր առաջ ընդունած 1620 բանաձեւում ողջունում …
կարդալ ավելինԱնցած շաբաթ Եվրադատարանի` «Ա1+» հեռուստաընկերության օգտին կայացված վճռի համաձայն, ՀՀ կառավարությունը` որպես բարոյական փոխհատուցում, պետք է տրամադրի 30 հազար եվրո փոխհատուցում, որից 10 հազար եվրոն հատկացվելու է անգլիական KHRP (Kurdish Human Rights Project) ընկերությանը` փաստաբանական ծառայությունների համար: Վերջին փաստը որոշակի շահարկումների առիթ դարձավ: Մասնավորապես, անցած շաբաթ հրավիրված ասուլիսում Եվրադատարանում ՀՀ կառավարության ներկայացուցիչ, ՀՀ արդարադատության փոխնախարար …
կարդալ ավելին«Ժողովրդավարական ինստիտուտների գործունեությունը, ԵԽ ԽՎ 1609 բանաձեւը, քաղաքացիական հասարակության մոտեցումները» թեմայի շրջանակներում երեկ կազմակերպված քննարկման ժամանակ ԵՄԱ նախագահ Բորիս Նավասարդյանն ասել է, որ Եվրոպական դատարանի կողմից իբրեւ փոխհատուցում՝ «Ա1+»-ին 20 հազար եվրո տրամադրելու որոշումը չի նշանակում 2002թ.-ին ՀԸ եթերազրկմամբ խախտված իրավունքների վերականգնում: Նա հիշեցրել է, որ «Ա1+»-ն իր իրավունքները փորձել է վերականգնել 12 մրցույթներում եւ …
կարդալ ավելինԱզատ արձակվեց 2008 թվականի հունիսի 4-ին Խաչիկ Գասպարյանն ազատ արձակվեց Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանի դահլիճից: Նա կալանքի տակ էր գտնվել երեք ամիս երեք օր: Այդ ժամկետը հաշվակցվեց նրա նկատմամբ սահմանված պատժին ու վերջին հաշվով նշանակվեց 1 տարի 8 ամիս 27 օր ազատազրկում: Միաժամանակ, Գասպարյանի նկատմամբ կիրառվեց պայմանական դատապարտություն, սահմանվեց 1 տարի …
կարդալ ավելինԼրագրողների պաշտպանության կոմիտեն երեկ դատապարտել է «Ազատություն» ռադիոկայանի թուրքմենական ծառայության համար աշխատող լրագրող Սազակ Դուրդիմուրադովի ձերբակալությունը եւ կոչ է արել անհապաղ ազատ արձակել նրան: Այս շաբաթ Դուրդիմուրադովը ձերբակալվել եւ խոշտանգումների է ենթարկվել, երբ չի հետեւել ռադիոկայանի համար աշխատելուց հրաժարվելու՝ իշխանությունների հորդորին: «Էմնիսթի ինթերնեշնլ» իրավապաշտպան կազմակերպությունը փաստում է, որ Թուրքմենստանի իշխանությունները պարբերաբար հետապնդում են անկախ լրագրողներին, …
կարդալ ավելինԱդրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը հրամանագիր է ստորագրել Պաշտպանության նախարարության ծառայողների աշխատավարձը հուլիսի 1-ից բարձրացնելու մասին: Հրամանագրի համաձայն, «Պաշտպանության նախարարության զինծառայողների եւ քաղաքացիական աշխատակիցների սոցիալական պաշտպանվածության նպատակով ընդունվել է որոշում զինծառայողների ամսական դրույքը միջինը 50 տոկոսով, իսկ քաղաքացիական աշխատողներինը՝ 25 տոկոսով բարձրացնելու մասին»: Որոշումը չի տարածվում ժամանակավոր զինծառայություն կատարողների վրա: Բացի այդ, կրկնապատկվել է օրապահիկի փոխարեն …
կարդալ ավելինԱյսօր ուժի մեջ կմտնեն «Հավաքներ, ցույցեր, երթեր եւ հանրահավաքներ անցկացնելու մասին» օրենքի փոփոխությունները, որոնք ընդունվել էին Ազգային ժողովի վերջին նստաշրջանում: Երեկ օրենքը հրապարակվել է «Պաշտոնական տեղեկագիրում»: Հիշեցնենք, որ փոփոխությունները որոշակիորեն մեղմացնում են այն խիստ սահմանափակումները, որոնք ԱԺ-ն հաստատել էր մարտի 1-ի դեպքերից հետո հայտարարված արտակարգ դրության ժամանակ: Հանրահավաքներ եւ երթեր անցկացնելու սահմանափակումների վերացումը նաեւ Եվրախորհրդի …
կարդալ ավելին«Գյումրիի քաղաքապետարանն ի գիտություն է ընդունել հունիսի 28-ին Գյումրիում հանրահավաք անցկացնելու վերաբերյալ Համաժողովրդական շարժման իրազեկումը»,- երեկ մեր թղթակցի հետ զրույցում ասել է Համաժողովրդական շարժման կենտրոնի ներկայացուցիչ Լեւոն Զուրաբյանը: Երկու օր առաջ Համաժողովրդական շարժման կենտրոնը հայտ է ներկայացրել նաեւ Երեւանի քաղաքապետարան` իրազեկելով հուլիսի 4-ին Մատենադարանի հարակից տարածքում կամ Ազատության հրապարակում հանրահավաք կազմակերպելու վերաբերյալ: «Վաղը (այսօր.- խմբ.) …
կարդալ ավելինՀունիսի 24-ին հայտնի է դարձել, որ Գլխ. դատախազության հատուկ քննչական խումբը դիմել է դատարան` ԱԱ նախկին փոխնախարար Գուրգեն Եղիազարյանի կալանքը եւս 2 ամսով երկարաձգելու համար: Այդ մասին երեկ տեղեկացրել է ՍԴՀԿ մամլո դիվանը: «Վերջին շրջանի ռեժիմի նմանօրինակ ապօրինի պահվածքը ցույց է տալիս, որ վերջիններս ոչ մի ցանկություն չունեն իրականացնել ԵԽ ԽՎ 1609 բանաձեւի կետերը: Հիշեցնենք, …
կարդալ ավելինՆախօրեին ԵԽ ԽՎ-ն ամառային նստաշրջանում Ադրբեջանի վերաբերյալ բանաձեւ է ընդունել, որում մասնավորապես արձանագրված է, որ այդ երկրում ժողովրդավարության կայուն զարգացումը ծայրահեղ դժվար կլինի, քանի դեռ Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը վերականգնված չէ: ԵԽ ԽՎ բանաձեւում նշված է նաեւ, որ այս տարվա մարտի 14-ին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան ընդունել է բանաձեւ «Ադրբեջանի գրավյալ տարածքներում իրավիճակի մասին», որում վերահաստատել է …
կարդալ ավելինԵրեկ Երեւանի կենտրոնում անհայտ անձանց կողմից ծեծի է ենթարկվել եւ հիվանդանոց տեղափոխվել «Հիմա» երիտասարդական կազմակերպության ակտիվիստ Նարեկ Հովակիմյանը: Նա «Ազատություն» ռ/կ-ին պատմել է, որ Երեւանի Տնտեսագիտական համալսարանից դուրս է եկել փողոց, որտեղ իրեն է մոտեցել մի երիտասարդ՝ ասելով, թե «աղջկա հետ կապված հարց կա»: «Հասկացա, որ սուտ է, որովհետեւ նման հարց ես չունեմ»,- ասել է …
կարդալ ավելինԱՄՆ պետքարտուղարի` ժողովրդավարության, մարդու իրավունքների, սոցիալական եւ աշխատանքի հարցերով տեղակալ Դեյվիդ Կրամերը, ինչպես ինքը հայտարարեց երեկ հրավիրված ասուլիսում, Հայաստան է եկել, որպեսզի անձամբ տեսնի, թե ինչպես են ընթանում աշխատանքները մարդու իրավունքների ասպարեզում: Ինչպես ասում են՝ լսելը մի բան է, տեսնելը՝ ուրիշ, ասելը՝ լրիվ ուրիշ։ Օրինակ, որքան էլ ԽՍՀՄ-ագիտության մագիստրոս Կրամերի համար անընդունելի լինեն այն իրողությունները, …
կարդալ ավելինԵրեկ ԵԽ ԽՎ նիստում, Հայաստանի վերաբերյալ բանաձեւի քննարկման ժամանակ, բանաձեւի հետ կապված, ըստ էության, անակնկալներ չեղան, քանի որ նախօրեին շրջանառության մեջ դրված նախագիծը հաշվի առնելով, կանխատեսելի էր, որ Հայաստանը չի զրկվի քվեարկության իրավունքից: Ամենամեծ անակնկալը, սակայն, մատուցեց ԵԽ ԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության անդամ, «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Րաֆֆի Հովհաննիսյանը` հրաժարվելով ԵԽ ԽՎ պատվիրակի իր մանդատից: «ՀՀ-ն …
կարդալ ավելին