Եվս երկու ամսով

29/06/2008

Հունիսի 24-ին հայտնի է դարձել, որ Գլխ. դատախազության հատուկ քննչական խումբը դիմել է դատարան` ԱԱ նախկին փոխնախարար Գուրգեն Եղիազարյանի կալանքը եւս 2 ամսով երկարաձգելու համար: Այդ մասին երեկ տեղեկացրել է ՍԴՀԿ մամլո դիվանը: «Վերջին շրջանի ռեժիմի նմանօրինակ ապօրինի պահվածքը ցույց է տալիս, որ վերջիններս ոչ մի ցանկություն չունեն իրականացնել ԵԽ ԽՎ 1609 բանաձեւի կետերը: Հիշեցնենք, որ Գուրգեն Եղիազարյանն ապօրինի կալանքի մեջ է պահվում 2008-ի մարտի 2-ից»,- նշված է հաղորդագրության մեջ: