քաղաքականություն

Երկխոսության հերթական շանսը

05.07.2008

Շաբաթ օրը Գյումրիում կայացել է Համաժողովրդական շարժման առաջին մարզային հանրահավաքը, որին, չնայած հորդառատ անձրեւին, մասնակցել են բավական մեծ թվով քաղաքացիներ: Հանրահավաքում ունեցած ծավալուն ելույթում ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը հայտարարել է, որ մարտի 1-ի իրադարձությունների իրական պատասխանատուն ոչ թե Ոստիկանությունն ու բանակն են, ինչպես նշում են շատերը, այլ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը: «Ոստիկանությունը ժողովրդի …

կարդալ ավելին

Վազգեն Մանուկյանը` խաղից դուրս

05.07.2008

«Ես հիմա չեմ ուզում մեկնաբանություններ անել, մի հոգի ավելի, մի հոգի պակաս` նշանակություն չունի: Ես խաղի մեջ կամ մտնում եմ, կամ չեմ մտնում: Ես հիմա չեմ պայքարում: Հայաստանում կատարվում են բազմաթիվ բաներ, որոնց արձագանքը ես չեմ տալիս: Իսկ ԵԽ ԽՎ բանաձեւը չեմ կարծում, թե նա է, որի համար ես բացառություն անեմ եւ մեկնաբանություններ տամ»,- ի …

կարդալ ավելին

Բա որ հանկարծ «ինչ ուզում են` ասե՞ն»

05.07.2008

Քաղաքագետ Սերգեյ Շաքարյանցը երեկ կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է, թե «դատարկ» են այն խոսակցությունները, թե այս տարվա ընթացքում ԼՂ խնդրի վերաբերյալ կողմերը կարող են որեւէ համաձայնագիր կնքել, քանի որ Ադրբեջանում նախագահական ընտրություններ են տեղի ունենալու այս տարվա հոկտեմբերին, իսկ ԱՄՆ-ում` նոյեմբերին: Իսկ ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Մեթյու Բրայզան համաձայնագրի կնքման վերաբերյալ մոտ ժամկետներ նշելով, …

կարդալ ավելին

Ընդունելու է հրավերը

05.07.2008

ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արմեն Հարությունյանը մտադիր է ընդունել մարտի 1-2-ի իրադարձությունները եւ դրանց պատճառներն ուսումնասիրելու նպատակով ԱԺ-ում ձեւավորված ժամանակավոր հանձնաժողովի կազմում ընդգրկվելու հրավերը: Այդ մասին երեկ «Ազատությանն» ասել է ինքը` Արմեն Հարությունյանը, ով, չնայած դեռ նման հրավեր չի ստացել, սակայն հանձնաժողովի նախագահ Սամվել Նիկոյանից տեղեկացել է, որ այդպիսին լինելու է: Ա. Հարությունյանը միաժամանակ նշել …

կարդալ ավելին

Ամբիցիանկերի արդյո՞ւնք, թե՞ հետեւողականություն

05.07.2008

ԵԽ ԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության միակ ընդդիմադիր ներկայացուցիչ «Ժառանգություն» կուսակցության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանը հունիսի 25-ին 1609 բանաձեւի քննարկման ժամանակ հայտարարել էր, որ դադարեցնում է իր մասնակցությունը ԵԽ ԽՎ աշխատանքներին: «Հայաստանի հանրությունը եւ Եվրոպայի խորհուրդն արժանի չեն միմյանց… Ես առկախում եմ իմ մասնակցությունը Վեհաժողովի աշխատանքներին՝ մինչեւ այն ժամանակը, երբ Հայաստանը կհամապատասխանի իր եւ Եվրախորհրդի չափանիշներին»,- ասել …

կարդալ ավելին

«Նոր Ժամանակները» հրաժարվել է

05.07.2008

«Նոր Ժամանակներ» կուսակցությունը երեկ, նախագահ Արամ Կարապետյանի անունից, նամակ է ուղարկել մարտի 1-2-ի դեպքերն ուսումնասիրելու նպատակով ստեղծված ԱԺ ժամանակավոր հանձնաժողովի նախագահ Սամվել Նիկոյանին` ընդգծելով, որ իրենք նպատակահարմար չեն գտնում մասնակցել հանձնաժողովի աշխատանքներին: «Ինչպես արդեն հայտնի է, մեր մայրաքաղաքում տեղի ունեցած ողբերգական իրադարձություններից հետո ԵԽ ԽՎ-ն իր լիագումար նիստում ապրիլի 17-ին ընդունեց 1609 բանաձեւը, որում ՀՀ …

կարդալ ավելին

Շնորհավորել է

05.07.2008

ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդեւը երեկ շնորհավորական ուղերձ է հղել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի ծննդյան 54-րդ տարեդարձի կապակցությամբ: Ուղերձում մասնավորապես ասված է. «Սրտանց շնորհավորում եմ Ձեզ ծննդյան օրվա առթիվ: Ռուսաստանում բարձր են գնահատում Ձեր ակտիվ գործունեությունը` ուղղված մեր երկրների միջեւ բազմակողմ հարաբերությունների զարգացմանը, ռուս-հայկական ռազմավարական գործընկերության եւ դաշնակցային փոխգործակցության առաջխաղացմանը: Ջերմորեն են հիշում մեր հանդիպումները: Դրանք …

կարդալ ավելին

«Ոստիկանությունն ու բանակը ժողովրդի վրա չեն կրակել»

05.07.2008

Ի հեճուկս կառավարության, որը որոշում էր կայացրել շաբաթ օրը հայտարարել աշխատանքային օր, Համաժողովրդական շարժման` հունիսի 28-ին Գյումրիում նախատեսված հանրահավաքը կայացել է: Ժամը 17:00-ին հայտարարված հանրահավաքն անցկացվել է 45 րոպե ուշացումով, որպեսզի մարդիկ կարողանան աշխատանքային օրվա ավարտից հետո մասնակցել դրան: Չնայած հորդառատ անձրեւին, այդ օրը Գյումրիի հրապարակը մարդաշատ է եղել: ՀԺԿ նախագահ Ստեփան Դեմիրճյանն իր ելույթում …

կարդալ ավելին

«Երկուսը պետք է միավորվեն եւ երկիրը հանեն այս իրավիճակից»,- ասում է անկախ իրավապաշտպան Արբակ Խաչատրյանը

05.07.2008

– Որքանո՞վ է այսօր Հայաստանը կախված այս կամ այն երկրից: – Ցանկացած երկիր այս կամ այն երկրից կախված է լինում, բայց քանի որ Հայաստանն արդեն քանի տարի գտնվում է գոյատեւման պայմաններում, ապա այսօր առավել քան ծանր է իրավիճակը: Միջազգային ասպարեզում մնալ-չմնալու խնդիրն է այսօր դրված: Արդեն առավել, քան ակնհայտ է, որ ՀՀ-ի` տնտեսական աննախադեպ աճի …

կարդալ ավելին

Ո՞վ է Սերժ Սարգսյանի ամենամեծ հակառակորդը

05.07.2008

– Հայաստանում իրավիճակը շարունակում է գնահատվել որպես ներքաղաքական ճգնաժամ: Եթե չեմ սխալվում, այդպիսին է նաեւ Ձե՛ր գնահատականը: – Կարծում եմ` ընտրություններից հետո ճգնաժամը նոր է սկսվում: Պատճառն այն է, որ իշխանությունները չեն տվել կարեւորագույն մի շարք հարցերի պատասխաններ: Այս ճգնաժամը միայն Սերժ Սարգսյանի եւ Լեւոն Տեր-Պետրոսյանի շուրջ չէ: Կարող եմ ասել, որ այսօր Սերժ Սարգսյանի …

կարդալ ավելին

«Դեռ հարց է, թե ով է դավաճանը»

05.07.2008

ՀՀՇ անդամ Հովհաննես Իգիթյանը, ով նույնպես անցած շաբաթ գտնվում էր Ստրասբուրգում, Եվրախորհրդում հանդիպումներ էր ունենում ԵԽ ԽՎ ամառային նստաշրջանին մասնակցող տարբեր պաշտոնյաների հետ եւ, իր խոսքերով, նրանց հետ քննարկում էր բացառապես Հայաստանում մարտի 1-ից կալանավայրերում գտնվող մարդկանց ճակատագիրը: Արդյոք պրն Իգիթյանը մտավախություն չունի՞, որ իրեն ՀՀ-ում կարող են մեղադրել «դավաճանության» մեջ՝ պատճառաբանությամբ, որ ինքը Ստրասբուրգում …

կարդալ ավելին

Բարձր են գնահատում

05.07.2008

«Ադրբեջանական կողմը բարձր է գնահատում ԵԱՀԿ ջանքերը Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործում»,- երեկ նման հայտարարություն է արել Ադրբեջանի Միլի մեջլիսի փոխխոսնակ, ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովում ադրբեջանական պատվիրակության ղեկավար Բահար Մուրադովան: «ԵԱՀԿ ԽՎ-ի ղեկավար Գորան Լենմարկերը հայտարարում է, որ այսօր Բաքուն ու Երեւանն ունեն «ոսկյա հնարավորություն» հակամարտության կարգավորման համար, եւ մենք բարձր ենք գնահատում այդ մոտեցումը»,- ասել …

կարդալ ավելին

Ձեռնպահ է մնում բացատրություններից

05.07.2008

«Նախագահ Սերժ Սարգսյանին ակնհայտորեն վատ խորհուրդ են տվել հայ-թուրքական հանձնաժողովի հետ կապված հարցով»,- ըստ «Ազատություն» ռ/կ-ի՝ հայտարարել է ՀՅԴ Բյուրոյի Հայ դատի կենտրոնական գրասենյակի տնօրեն Կիրո Մանոյանը՝ արձագանքելով Ս. Սարգսյանի` անցած շաբաթ Մոսկվայում արած այն հայտարարությանը, թե Հայաստանի համար ընդունելի է Թուրքիայի առաջարկը՝ Հայոց ցեղասպանության հարցը քննարկելու համար հանձնաժողով ստեղծելու վերաբերյալ, բայց միայն դիվանագիտական հարաբերություններ …

կարդալ ավելին

Ո՞րն է իրական նպատակը

05.07.2008

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը վերջերս Մոսկվա կատարած այցի ժամանակ հայտարարել էր, որ Հայաստանը կարող է համաձայնվել ցեղասպանության հարցի ուսումնասիրությամբ զբաղվող հայ եւ թուրք պատմաբանների հանձնաժողով ստեղծելուն, եթե Թուրքիան բացի ՀՀ-ի հետ սահմանը: Այս հայտարարությունը բավականին լայն արձագանք է ստացել Հայաստանում եւ ամենատարբեր մեկնաբանությունների առիթ է դարձել: Երեկ այս թեմայով «Հայելի» ակումբում բանավիճում էին ԱԻՄ նախագահ …

կարդալ ավելին

Էլի գնում է

29.06.2008

Հաջորդ շաբաթ Հայաստանի արտգործնախարար Էդուարդ Նալբանդյանը կայցելի Գերմանիա եւ Ֆրանսիա: Ըստ ՀՀ Արտգործնախարարության մամլո ծառայության, երկուշաբթի օրն Էդուարդ Նալբանդյանը երկօրյա պաշտոնական այցով կմեկնի Բեռլին: Այնտեղ նախարարը հանդիպումներ կունենա իր գերմանացի պաշտոնակից Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերի եւ այլ պաշտոնյաների հետ: Նա կայցելի նաեւ Բունդեստագ, կհանդիպի հայ համայնքի ներկայացուցիչների հետ: Իսկ հուլիսի 2-ին Բեռլինից Էդուարդ Նալբանդյանը երկօրյա այցով կմեկնի …

կարդալ ավելին

Շարունակում են նույն ոգով

29.06.2008

Հայաստանի Հատուկ քննչական ծառայության հատկապես կարեւոր գործերի ավագ քննիչ Վահագն Հարությունյանն «Ազատություն» ռադիոկայանի հետ հարցազրույցում երեկ պնդել է, որ հետընտրական զարգացումների ընթացքում Ազգային ժողովի պատգամավորներին (Մյասնիկ Մալխասյանին, Հակոբ Հակոբյանին եւ Սասուն Միքայելյանին) «կալանավորելու համար բավարար պայմաններ եւ հիմքեր եղել են»: «ԱԺ-ի պատգամավորները մեղադրվում են առանձնապես ծանր հանցագործության կատարման մեջ: Նրանք մեղադրվում են նախապես համաձայնությամբ հանցագործություն …

կարդալ ավելին

Մեծ ութնյակը հորդորում է

29.06.2008

Ճապոնական Կիոտո քաղաքում գումարված ժողովում «Մեծ ութնյակի» երկրների՝ ԱՄՆ-ի, Մեծ Բրիտանիայի, Ռուսաստանի, Գերմանիայի, Կանադայի, Ֆրանսիայի, Իտալիայի եւ Ճապոնիայի արտգործնախարարները Հայաստանին եւ Ադրբեջանին հորդորել են խաղաղ ճանապարհով կարգավորել Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը: Այդ մասին ասված է ժողովը նախագահող Ճապոնիայի արտգործնախարար Մասահիկո Կոմուրայի հայտարարությունում: «Մեծ ութնյակի արտգործնախարարներն իրենց զորակցությունն են հայտնել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների գործադրած ջանքերին, որոնք …

կարդալ ավելին

«Փորձաշրջան»

29.06.2008

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը երեկ հրամանագիր է ստորագրել Հրանուշ Հակոբյանին ՀՀ Արտաքին գործերի նախարարության Սփյուռքի հետ կապերի պետական կոմիտեի նախագահ նշանակելու մասին: Հրամանագիրն ուժի մեջ է մտնում 2008 թվականի հուլիսի 1-ից: Հիշեցնենք, որ անցած շաբաթ ԱԺ-ի հաստատած կառավարության նոր կառուցվածքում ստեղծվելու է նաեւ Սփյուռքի նախարարություն, որը գլխավորելու է ԱԺ սոցիալական հարցերի` երեկվանից արդեն նախկին նախագահ …

կարդալ ավելին

«Կատարում» են ԵԽ ԽՎ-ի պահանջները

29.06.2008

Երեկ Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանը եւս երկու ամսով երկարացրել է ԱԺ պատգամավորներ Հակոբ Հակոբյանի եւ Մյասնիկ Մալխասյանի կալանքի ժամկետը: Պատգամավորների կողմնակիցները երեկ բողոքի ակցիա էին կազմակերպել դատարանի շենքի առջեւ:

կարդալ ավելին

Պատերա՞զմ, թե՞ ժողովրդավարություն

29.06.2008

Երեկ երեկոյան ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները Բաքվից ժամանել են Երեւան, որտեղ այսօր հանդիպումներ են ունենալու Հայաստանի բարձրաստիճան պաշտոնյաների հետ: «Հետաքրքիր զուգադիպությամբ» այս այցից ընդամենը երկու օր առաջ Եվրոպայի խորհրդի Խորհրդարանական վեհաժողովը միանգամից երկու փաստաթղթերում («Եվրոպայում Ժողովրդավարական հաստատությունների վիճակի վերաբերյալ» եւ «Ադրբեջանում Ժողովրդավարական ինստիտուտների գործունեությունը» զեկույցներում) ամրագրեց, որ «Ադրբեջանի ժողովրդավարական զարգացումը չի կայանա, քանի դեռ նրա …

կարդալ ավելին