քաղաքականություն

Հանձնարարականը կատարում են

09.07.2008

«Հունիսին ճանապարհային երթեւեկության կանոնները խախտելու համար պատժվել են ոչ միայն շարքային քաղաքացիներ, այլեւ նախարարներ ու Ճանապարհային ոստիկանության եւ Ոստիկանության համակարգի աշխատակիցներ»,- երեկվա ասուլիսում հայտարարել է ՀՀ Ճանապարհային ոստիկանության պետ, Ոստիկանության գնդապետ Մարգար Օհանյանը` վստահեցնելով, թե նրանց բոլորի անունները կհնչեցնի անձամբ ՀՀ Ոստիկանության պետը: «Մեր կառույցում պատիժները եղել են խստագույնս: Վերջին մեկ ամսվա ընթացքում 2 ավագ …

կարդալ ավելին

Թուրքիան արդիականացնում է բանակը

09.07.2008

Թուրքիայի իշխանությունները ձգտում են նվազեցնել բանակի թվաքանակը 20-30 տոկոսով` միաժամանակ բարձրացնելով զինվորականների պրոֆեսիոնալիզմը եւ Զինված ուժերը հագեցնելով նորագույն տեխնիկայով: Նման եզրակացություն են արել «Jamestown Foundation» հետազոտական կենտրոնի մասնագետները: Ըստ «Ազատություն» ռ/կ-ի, կազմակերպության զեկույցում նշված է, որ Թուրքիան աշխարհի սպառազինությունների 4-րդ ներկրողն է եւ 28-րդ արտահանողը: Անկարան ձգտում է տեղական արտադրության զենքի ծավալը ներկայիս 25 տոկոսից …

կարդալ ավելին

Դեռ առանց ՆԱՏՕ-ի

09.07.2008

«Հայաստանն իր օրակարգում Հյուսիսատլանտյան դաշինքին անդամակցության հարց չունի: ՀՀ-ն ՆԱՏՕ-ի հետ բավական ակտիվ համագործակցում է»,- նախօրեին Չեխիայի ԱԳ նախարար Կարել Շվարցենբերգի հետ հանդիպմանը հաջորդած համատեղ ասուլիսում հայտարարել է ՀՀ ԱԳ նախարար Էդուարդ Նալբանդյանը` հավելելով, որ ներկայումս մշակվում է Հայաստան-ՆԱՏՕ հաջորդ երկու տարվա գործակցության ծրագիրը:

կարդալ ավելին

Հարմար թիրախ

09.07.2008

Հայաստանում հակասեմիտությունը որպես այդպիսին չկա, սակայն երբեմն մամուլում հակասեմիտական հրապարակումներ են լինում, եւ վերջերս դրանք շատացել են` ասում է Հայաստանի հրեական համայնքի նախագահ Ռիմա Վարժապետյանը: Նրա այդ մեկնաբանությունը հետեւել է անցյալ չորեքշաբթի Երեւանում ԱՄՆ պետքարտուղարի օգնական Դեյվիդ Կրամերի հայտարարությանը, թե որոշ լրատվամիջոցներով հակասեմիտականություն է քարոզվում: Նա ասել է. «Անթույլատրելի է, երբ Իսրայելի եւ հրեական համայնքի …

կարդալ ավելին

«Խելքը գլխին տղա»

09.07.2008

«ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդեւը հարմար զրուցակից է եւ խելքը գլխին տղա»,- ՌԴ նախագահի մասին նման հայտարարություն է արել ԱՄՆ նախագահ Ջորջ Բուշը Ճապոնիայում «Մեծ ութնյակի» գագաթաժողովում Մեդվեդեւի հետ հանդիպումից հետո: «Նա հարմար ու կոմպետենտ զրուցակից է, եւ ես հավատում եմ, որ եթե նա ինձ ինչ-որ բան է ասում` իսկապես այդպես է մտածում»,- ասել է Բուշը՝ …

կարդալ ավելին

Մեկնել է ԼՂՀ

06.07.2008

ՀՀ Կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանն առաջիկա օրերին մեկնելու է ԼՂՀ՝ մասնակցելու Հայաստանի բանկերի միության խորհրդի արտագնա նիստին: ՀՀ ԿԲ մամուլի ծառայության փոխանցմամբ` ՀԲՄ խորհրդի նիստում քննարկվելու են բանկային համակարգի կողմից մատուցվող ծառայությունների սպեկտրի ընդլայնման հարցերը:

կարդալ ավելին

Մեկնում է Աստանա

06.07.2008

Այսօր ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն աշխատանքային այցով կմեկնի Աստանա: Այնտեղ նա կմասնակցի Ղազախստանի մայրաքաղաքի 10-ամյակի առթիվ Աստանա ժամանած Պետությունների ղեկավարների հանդիպմանն, ինչպես նաեւ՝ ներկա կգտնվի քաղաքի հիմնադրմանը նվիրված տոնակատարություններին:

կարդալ ավելին

Կոչ է անում ազատել

06.07.2008

«Human Rights Watch» իրավապաշտպան կազմակերպությունը նամակ է հղել Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանին եւ արդարադատության նախարար Գեւորգ Դանիելյանին, որում կոչ է արել վաղաժամկետ ազատ արձակել զինվորական ծառայությունից խուսափելու մեղադրանքով 3,5 տարվա ազատազրկման դատապարտված «Ժամանակ Երեւան» թերթի գլխավոր խմբագիր Արման Բաբաջանյանին: ՀՀ պաշտոնյաներին ուղարկված նամակում «Human Rights Watch»-ի Եվրոպայի եւ Կենտրոնական Ասիայի հարցերով գործադիր տնօրեն Հոլի Քարթները …

կարդալ ավելին

Հյուրեր` Չեխիայից

06.07.2008

Եռօրյա պաշտոնական այցով այսօր` հուլիսի 5-ին, Հայաստան է ժամանելու Չեխիայի ԱԳ նախարար Կարել Շվարցենբերգի գլխավորած պատվիրակությունը: ՀՀ ԱԳՆ Մամուլի եւ տեղեկատվության վարչության փոխանցմամբ` այցի ընթացքում նախատեսվում են պատվիրակության հանդիպումները ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսի, վարչապետ Տիգրան Սարգսյանի եւ ԱԳ նախարար Էդուարդ Նալբանդյանի հետ: Ծրագրված են նաեւ պատվիրակության այցելությունները Մեծ եղեռնի …

կարդալ ավելին

Քր. գործ են հարուցել

06.07.2008

ՀՀ Ազգային անվտանգության ծառայության աշխատակիցների կողմից իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում բացահայտվել է Իրանից Հայաստան թմրանյութի անօրինական ներկրման եւս մեկ ուղի: ԱԱԾ մամուլի կենտրոնի տարածած հաղորդագրության համաձայն` երեկ Կապանում իրացնելով օպերատիվ տվյալները` թմրանյութի հերթական խմբաքանակի ստացման պահին ձերբակալվել է Երեւանի բնակիչ, հայտնի՝ որպես թմրավաճառ, Աշոտ Զիլֆուգարյանը, որի անձնական օգտագործման «ՕՊԵԼ» մակնիշի ավտոմեքենայի բեռնախցիկում հայտնաբերվել է 1950գ …

կարդալ ավելին

Անժամկետ նստացույց մինչեւ օգոստոսի 1-ը

06.07.2008

Երեկ Մատենադարանին հարող տարածքում կայացավ Համաժողովրդական շարժման հերթական հանրահավաքը, որին հաջորդել է երթ Երեւանի կենտրոնով: Ի դեպ, առաջին երթը՝ մարտի 1-ի իրադարձություններից հետո: Ինչպես եւ հունիսի 20-ի հանրահավաքից առաջ, երեկ մայրաքաղաքի կենտրոնը լցված էր ոստիկաններով, Ազատության հրապարակն ամբողջությամբ շղթայված էր վահաններով եւ սաղավարտներով «զինված» իրավապահներով, մինչեւ 19:15 փակված էր նաեւ դեպի Մատենադարան տանող ճանապարհը: Եվ …

կարդալ ավելին

Չի պատասխանել

06.07.2008

Ըստ «Արմենպրեսի» աղբյուրների` ՀՀ նախագահի նախկին թեկնածու, ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի կինը, հարսը եւ երեք թոռները Փարիզի տարանցիկ չվերթով մեկնել են Լոս Անջելես` միակողմանի ուղեւորության տոմսով: Լ.Տեր-Պետրոսյանի մամլո խոսնակ Արման Մուսինյանը երեկ հրաժարվել է հաստատել կամ հերքել այս տեղեկությունը` պատճառաբանությամբ, որ չի պատասխանում անձնական բնույթի հարցերի: Լ.Տեր-Պետրոսյանի մերձավորների` հուլիսի 4-ի հանրահավաքին մասնակցության հարցի կապակցությամբ՝ …

կարդալ ավելին

Քննարկել են

06.07.2008

ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանը մի շարք միջազգային եւ հասարակական կազմակերպությունների հետ քննարկել է թրաֆիկինգի հետ կապված հարցերը: Ա. Գեւորգյանը նախ ներկայացրել է անցած տարեվերջին ձեւավորված թրաֆիկինգի հարցերով խորհրդի եւ աշխատանքային խմբի կողմից կատարված աշխատանքները։

կարդալ ավելին

Ստեղծում է նոր կուսակցություն

06.07.2008

Երեկ Հայաստանի Ազատական առաջադիմական կուսակցության նախագահ Հովհաննես Հովհաննիսյանն իր կողմնակիցների ստորագրությամբ տարածել է մի հայտարարություն, որով տեղեկացնում է ՀԱԱԿ-ի շարքերից դուրս գալու եւ Հայաստանի լիբերալ կուսակցություն (ՀԼԿ) հիմնադրելու նախաձեռնության մասին: Հայտարարության տակ, ըստ դրա հեղինակների, ստորագրել են ՀԱԱԿ 4041 արդեն նախկին անդամներ:

կարդալ ավելին

Շնորհավորել է

06.07.2008

ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը երեկ շնորհավորական ուղերձ է հղել Սահմանադրության օրվա առթիվ, որում մասնավորապես ասված է. «Շնորհավորում եմ Ձեզ Հայաստանի Հանրապետության Սահմանադրության օրվա առթիվ: Անհնար է գերագնահատել Սահմանադրության ընդունման պատմական նշանակությունը. այն չափազանց կարեւոր էր մեր նորանկախ հանրապետության համար, որը հնարավորություն տվեց կայացնել պետականությունը եւ ամուր հիմքեր նախապատրաստել Հայաստանի պետական եւ իրավական նոր համակարգի կառուցման …

կարդալ ավելին

Անբացատրելի գոհունակություն

06.07.2008

Ռուսաստանի Հայերի միության (ՌՀՄ) եւ Համաշխարհային հայկական կոնգրեսի (ՀՀԿ) նախագահ Արա Աբրահամյանը լրագրողների հետ իր երեկվա հանդիպմանը ներկայացավ մոտ 20 րոպե ուշացումով, բայց, կարելի է ասել, հարգելի պատճառով. հանդիպման էր ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հետ։ Պրն Աբրահամյանը ոչ միայն մի քանի անգամ ներողություն խնդրեց ուշանալու համար եւ լրագրողներին խոստացավ, որ հաջորդ անգամ ինքը շուտ կգա …

կարդալ ավելին

28 օր՝ պահանջները կատարելու համար

06.07.2008

Մինչ երեկ երեկոյան Մատենադարանի մոտ կսկսվեր Համաժողովրդական շարժման հանրահավաքը, առավոտից լուրեր էին տարածվում, որ մարզերից Երեւան եկող տրանսպորտը դարձյալ չի աշխատում, որպեսզի հանրահավաքի մասնակիցները չկարողանան հասնել մայրաքաղաք: Այդ պատճառով մարզերից եկածների մեծ մասը Երեւան էր հասել ոտքով, մարդկանց մի մասն էլ հունիսի 20-ի հանրահավաքի փորձը նկատի ունենալով` եկել էր մեկ օր առաջ: Երեկվա հանրահավաքը եւս …

կարդալ ավելին

Հավանական է` Ռ. Քոչարյանը կհրավիրվի

06.07.2008

Մարտի մեկի իրադարձությունների պատճառներն ուսումնասիրող ԱԺ ժամանակավոր հանձնաժողովի կատարած աշխատանքների արդյունքները դեռ վաղ է ամփոփել: Երեկ հրավիրված ասուլիսում այս մասին հայտարարեց հանձնաժողովի անդամ, ԱԺ ՀՅԴ խմբակցության քարտուղար Արտյուշա Շահբազյանը: Նրա խոսքով` իրենք դեռ նոր են ավարտել աշխատանքների կազմակերպման փուլը, կազմել են կանոնակարգը եւ դիմել միջազգային կազմակերպություններին` ԵԱՀԿ , ԵՄ, ԵԽ Վենետիկի հանձնաժողով, ԵԽ ԽՎ, որպեսզի …

կարդալ ավելին

Ընդդիմությունը գործարքի չի գնա

06.07.2008

ՀԺԿ վարչության անդամ Ռուզան Խաչատրյանի համոզմամբ` այլեւս պետք է վերջ դնել այն «տափակ վերլուծություններին», թե Հայաստանում քաղբանտարկյալներ չկան, քանի որ ակնհայտ է, որ այսօր կալանավայրերում գտնվողները հենց քաղաքական բանտարկյալներ են: Ըստ Ռ.Խաչատրյանի, Հայաստանում ոչ միայն քաղբանտարկյալներ կան, այլեւ` քաղաքական հալածյալներ: «Նրանք, ովքեր կալանավորված են` քաղբանտարկյալներ են, իսկ ժողովրդի մնացած հատվածը` քաղաքական հալածյալներ են»,- երեկ հրավիրված …

կարդալ ավելին

Ուրիշների շահերի «խաչմերուկում»

06.07.2008

Վերլուծաբանների եւ փորձագետների ուշադրությունից չեն վրիպել վերջին ամիսներին Հայաստանի եւ Թուրքիայի իշխանական վերնախավերի ներկայացուցիչների միջեւ աննախադեպ ակտիվ շփումները: Առանձնակի ուշադրության է արժանացել այն երեւույթը, որ նորընտիր նախագահ Սերժ Սարգսյանի համար ամենածանր եւ անորոշ հետընտրական ժամանակաշրջանում ընտրվելու կապակցությամբ առաջիններից մեկը շնորհավորեց Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլը: Իր հերթին՝ Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Էրդողանը նույնպես «աննկատ» չթողեց ՀՀ վարչապետի …

կարդալ ավելին