քաղաքականություն

Մեղադրանքը փոխվել է

15.08.2008

Նախաքննության մարմինը երեկ վերացրել է ՀՀ գլխավոր դատախազի նախկին տեղակալ Գագիկ Ջհանգիրյանի նկատմամբ առաջադրված 300-րդ հոդվածով մեղադրանքը` ապացույցների անբավարարության հիմքով: Ջհանգիրյանին նոր մեղադրանք է առաջադրվել Հայաստանի Քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածով` իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելը: «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում Գ. Ջհանգիրյանի շահերի պաշտպան Լուսինե Սահակյանը պնդել է, թե նոր առաջադրված մեղադրանքն «ակնհայտ շինծու» է, ուստի …

կարդալ ավելին

Հայաստանը՝ Վրաստանի ու Ռուսաստանի միջեւ միջնո՞րդ

15.08.2008

Շաբաթ օր տեղի կունենա Հայաստանի լիբերալ կուսակցության հիմնադիր համագումարը: Այս մասին երեկ լրագրողներին տեղեկացրեց կուսակցության նախաձեռնող խմբի ղեկավար Հովհաննես Հովհաննիսյանը` նշելով, որ ըստ էության` դա ինչ-որ առումով Հայաստանի ազատական-առաջադիմական կուսակցության հերթական համագումարն է, քանի որ այդ կուսակցությունից, նրա խոսքերով` 4000-ից ավելի համախոհներով իրենք դուրս են եկել ու որոշել նոր կուսակցություն հիմնել: «Մենք պահպանել ենք մեր …

կարդալ ավելին

Բողոք` ընդդիմության դե՞մ

15.08.2008

Արտաշատի թիվ 17 ընտրատարածքում պատգամավորական լրացուցիչ ընտրություններում իր թեկնածությունն առաջադրած անկուսակցական Գրիշա Վիրաբյանը, ով երեկ ինքնաբացարկ է հայտնել, իր այդ քայլը համարում է բողոքի ակցիա ընդդիմության դեմ: «Ես ավելին ասեմ` ինձ համար այս պահին ավելի բարոյական գտնվեց իշխանությունը, քան ընդդիմությունը, որովհետեւ իշխանությունն ինձ ճանաչեց որպես հակառակորդ. գոնե փորձեցին ինձ հետ հանդիպել, խոսելգ Իսկ ընդդիմությունը` բացարձակապես …

կարդալ ավելին

ՀՅԴ-ն Ա. Գյուլին հիշեցնելու բան ունի

15.08.2008

– Պարոն Մանոյան, ՀՅԴ-ն հայտարարել է, որ բողոքի ակցիաներ կկազմակերպի, եթե Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլն ընդունի ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հրավերը եւ սեպտեմբերի 6-ին ժամանի Հայաստան` մեր հավաքականների ֆուտբոլային խաղը դիտելու: Արդեն որոշե՞լ եք, թե կոնկրետ ի՞նչ ակցիաներ եք իրականացնելու: – Ես չգիտեմ, Գերագույն մարմինն է զբաղվում այդ հարցերով: – ՀՀ նախագահը Թուրքիայի հետ հարաբերությունները …

կարդալ ավելին

Հայրենասեր, բայց մերկ արքաներ

15.08.2008

Ցանկացած քաղաքական գործիչ, երբ չգիտի ինչ անել, դառնում է հայրենասեր: Նրանց թվում է, թե հայրենասիրությունից խոսողին շատ բան է ներվում: Բայց պատմությունը ներում է միայն հաղթողին: Իսկ պարտված հայրենասերներն ընդամենը կարեկցանքի պես վերաբերմունքի են արժանանում: Միլոշեւիչը փորձեց Հարավսլավիայի փլատակների տակից հզոր հայրենիք հանել: Նա իր ձգտման մեջ, հնարավոր է, ազնիվ էր: Բայց երկիրն ու մայրաքաղաքը …

կարդալ ավելին

Լեզու եւ քաղաքականություն. Նիկոլ Փաշինյան

15.08.2008

Նրա մասին գրելը ինձ համար դժվար է, որովհետեւ թվում է, թե լավ եմ ճանաչում: Կյանքի եւ պատկերացման խաբկանքներից մեկը, որ մեզ ավելի լավը չի դարձնում, կյանքը համեմատաբար՝ տանելի: Նրա առաջին հոդվածները, որոնք հրապարակվեցին «Լրագիր» օրաթերթում, կարելի է համարել անկախության սերնդի առաջին գործերը: Առհասարակ հեղափոխությունները, պատերազմները եւ կանայք տղամարդուն շատ արագ են հասունացնում: Այնքան արագ, որ …

կարդալ ավելին

«Ժառանգության» կոչը

14.08.2008

«Ժառանգություն» կուսակցության վարչությունը երեկ հայտարարություն է տարածել առաջիկա ՏԻՄ ընտրությունների վերաբերյալ, որտեղ կոչ է անում ՀՀ քաղաքացիներին` որպես իշխանության անմիջական կրողներ ակտիվորեն մասնակցել ՏԻՄ ընտրություններին եւ ամեն կերպ նպաստել դրանց արդար, թափանցիկ եւ առանց կեղծիքների անցկացմանը: Նաեւ կոչ է անում ընդդիմադիր բոլոր գործընկերներին` ակտիվորեն մասնակցել ՏԻՄ ընտրություններին, համաձայնեցնել գործողությունները, այդ թվում` համապատասխան համայնքներում թեկնածությունների առաջադրումը …

կարդալ ավելին

Դաշնակցությունը կբացահայտի

14.08.2008

«ՀՅԴ-ն իսկապես բողոքի ակցիաների ցանկ է մշակում, բայց կարծում ենք, որ այդ ակցիաները չեն լինելու միայն Դաշնակցության երիտասարդների կամ Դաշնակցության շարքերի մասնակցությամբ: Դա կրելու է համաժողովրդական բնույթ: Ցանկացած երեւանցի էլ, կարծում եմ, կմասնակցի նման ակցիաներին, որոնք շատ հաճախ կազմակերպչական բնույթ չպետք է կրեն: Վստահ ենք, որ հազարավոր մարդիկ կմասնակցեն այդ բողոքի ակցիաներին: Բայց Գյուլի ժամանելը …

կարդալ ավելին

Մտահոգված են ՀՀ իրավիճակով

14.08.2008

Օգոստոսի 7-9-ը Մոսկվայում էր գտնվում Համաժողովրդական շարժման ներկայացուցիչ Լեւոն Զուրաբյանը, ով հանդիպել է Ռուսաստանի իշխանական շրջանակների, քաղաքական ու հասարակական գործիչների, ինչպես նաեւ՝ Հայ համայնքի ակտիվիստների հետ: Սակայն մեր թղթակցի հետ զրույցում Լ.Զուրաբյանը հրաժարվել է իր հանդիպումների վերաբերյալ մանրամասներ հայտնել: «Պայմանավորվածություն ունենք, որ մեր հանդիպումների մասին կոնկրետ անուններ չենք տալիս,- ասել է Լ.Զուրաբյանը` ավելացնելով,- Ընդհանրապես հայ-ռուսական …

կարդալ ավելին

Դեռեւս ողջունում է

14.08.2008

«Ժառանգություն» կուսակցությունը` վերահաստատելով պետության ու հասարակության առջեւ ծառացած հիմնախնդիրների ու մարտահրավերների հաղթահարման գործում ընդդիմադիր քաղաքական դաշտի համախմբված գործելակերպին իր նվիրումը, կարեւորելով տարիների ընթացքում բոլոր առողջ քաղաքական ուժերի բյուրեղացած անհատական եւ հավաքական ինքնությունը, վերարժեւորելով քաղաքական եւ քաղաքացիական իրավունքների ու ժողովրդավարության համար ընդդիմադիր ուժերի կազմում իր ծավալած համատեղ պայքարը, երեկ հայտարարություն է տարածել, որտեղ մասնավորապես ասված է, …

կարդալ ավելին

Պահանջում են համարժեք միջոցներ

14.08.2008

Շաբաթ օրը Համաժողովրդական շարժման կենտրոնը հանդես է եկել հայտարարությամբ, որով իր մտահոգությունն է հայտնում վրաց-հարավօսական հակամարտության եւ դրա արդյունքում՝ Հայաստանին սպառնացող վտանգների վերաբերյալ: Հայտարարության մեջ ասված է. «Արդեն երրորդ օրն է, ինչ վրաց-հարավօսեթական հակամարտության գոտում տեղի են ունենում ըստ էության պատերազմական գործողություններ։ Ռազմական կոնֆլիկտը շարունակվում է, զոհերի թիվը, մեծագույն մասը՝ քաղաքացիական բնակչությունից, տարբեր տվյալներով անցնում …

կարդալ ավելին

Իսկական եւ ինֆորմացիոն պատերազմ

14.08.2008

Մեկ ամիս առաջ դժվար կլիներ ենթադրել, որ աշխարհի ուշադրությունը օլիմպիական խաղերի ժամանակ սեւեռված է լինելու ոչ թե Պեկինի, այլ Հարավային Օսիայի մայրաքաղաք Ցխինվալիի վրա։ Բոլոր հեռուստաալիքների լրատվական թողարկումները հեղեղված են այս մասին պատմող ռեպորտաժներով։ Անգամ Հայաստանի բնակչությունը, որին վերջին շրջանում հետաքրքրում են միայն ներքաղաքական իրադարձությունները, վերջին օրերին կարծես սկսել են ավելի շատ հետաքրքրվել մեզանից մի …

կարդալ ավելին

Ծեծել են «Հայկական Ժամանակի» լրագրողին

14.08.2008

Երեկ առավոտյան ժամը 9:40-ի սահմաններում երկու անհայտ անձինք ծեծի են ենթարկել «Հայկական Ժամանակ» օրաթերթի լրագրող Լուսինե Բարսեղյանին: Հարձակումը տեղի է ունեցել Ավան-Առինջ թաղամասում` Լուսինեի ծնողների տան մոտ: Լուսինեի մոտ արձանագրվել է գլխի սալջարդ եւ հեմատոմա, կապտուկներ են առաջացել նրա ձեռքերին եւ ոտքերին: «Ես համոզված եմ, որ ինձ ծեծել են իմ մասնագիտական գործունեության համար»,- մեր թղթակցի …

կարդալ ավելին

Աֆյանը ծառայություն է մատուցում Քոչարյանին

14.08.2008

Վստահեցնում է Քաղաքագետների միության նախագահ, մարտի 1-2-ի դեպքերի հանրային հետաքննության հարցերով կլոր սեղանի համակարգող Հմայակ Հովհաննիսյանը Հայաստանի քաղաքագետների միության նախաձեռնությամբ գործող կլոր սեղանի շրջանակներում ստեղծվել են 7 աշխատանքային խմբեր, որոնցից յուրաքանչյուրը զբաղվում է մարտի 1-2-ի դեպքերի հետ կապված որոշակի վարկածների ուսումնասիրությամբ: Աշխատանքային խմբերից մեկը զբաղվում է մարտի 1-2-ի դեպքերին քրեական տարրերի մասնակցության վարկածի քննությամբ. խմբի …

կարդալ ավելին

«Ունիկալ» հնարավորությո՞ւն ՀՀ-ի համար

14.08.2008

Հայաստանի քաղաքագետների միության նախագահ Հմայակ Հովհաննիսյանը գտնում է, որ Հայաստանը` օգտվելով ստեղծված իրավիճակից պետք է «վնասազերծի» Կարս-Ախալքալաք-Թբիլիսի-Բաքու ծրագրի իրականացման գործընթացը: «Այս պահին մենք ունենք ունիկալ շանս վնասազերծելու համար Կարս-Ախալքալաք-Թբիլիսի-Բաքու ծրագրի իրականացումը; Եթե մենք այս շանսը չօգտագործենք, սերունդները մեզ չեն ների: Մենք պետք է պայմաններ դնենք Վրաստանի, Սահակաշվիլու եւ Արեւմուտքի առջեւ, որովհետեւ մեր ձայնի նշանակությունը կարեւորվում …

կարդալ ավելին

«Զարմանում եմ՝ ինչո՞ւ են արձակուրդում մեր ղեկավարները»

14.08.2008

Վրաց-օսական հակամարտության, Հարավային Կովկասում իրավիճակի սրման, ռուս-վրացական հարաբերությունների ծայրահեղ լարման ֆոնին մեր երկրի ղեկավարների արձակուրդային տրամադրությունները զարմացրել են փիլիսոփա, բանաստեղծ, էսսեիստ, մշակութաբան Ռուբեն Անգալադյանին: – Պարո՛ն Անգալադյան, ձեր բոլոր զրույցներում նշում եք, որ գերագույն արժեքը մարդն է, սակայն մարդկության պատմությունը, վերջին օրերին մեր տարածաշրջանում զարգացող իրադարձությունները եւս, խոսում են լրիվ հակառակի մասին: Մարդու կյանքը, խոշոր …

կարդալ ավելին

Մտահոգված է իր կյանքի համար

14.08.2008

Երեկ «Ժամանակ Երեւան» օրաթերթի գլխավոր խմբագիր Արման Բաբաջանյանը, ով գտնվում է Դատապարտյալների հիվանդանոց ՔԿՀ-ում, հանդես է եկել հայտարարությամբ: Դրանում մասնավորապես ասվում է: «Հուլիս ամսվա երկրորդ կեսից, երբ երրորդ անգամ «անկախ» հանձնաժողովը մերժեց ինձ վաղաժամկետ ազատելու Դատապարտյալների հիվանդանոց ՔԿ հիմնարկի միջնորդությունը` հանձնաժողովի որոշումը դատական կարգով վիճարկելու նախաձեռնությամբ հանդես եկա, որին հետեւեց օգոստոսի 2-ին Քրեակատարողական հիմնարկների վարչության …

կարդալ ավելին

Մի պաշտպանը մեկնաբանում է

20.07.2008

Հուլիսի 4-ի հանրահավաքում Լեւոն Տեր-Պետրոսյանը դիմել էր ՀՀ Մարդու իրավունքների (ՄԻ) պաշտպան Արմեն Հարությունյանին եւ ԱԺ Պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Դավիթ Հարությունյանին` կոչ անելով իրավական գնահատական տալ` Հատուկ քննչական ծառայության (ՀՔԾ) պետ Անդրանիկ Միրզոյանի Վայոց Ձորի մարզի դատախազին ուղղված հանձնարարականին, որը ՀՀ առաջին նախագահը հրապարակել էր հուլիսի 1-ին հրավիրված ասուլիսում: Իսկ երեկ հրավիրված ասուլիսում …

կարդալ ավելին

Մոտ ապագայում «Ժառանգության» կեցվածքը չի փոխվելու

20.07.2008

Համագումարին ներկա էին ոչ միայն ընդդիմադիր քաղաքական ուժերի ղեկավարները, այլեւ` ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը, Մարդու իրավունքների պաշտպան Արմեն Հարությունյանը, ՀՅԴ Բյուրոյի անդամ Հրանտ Մարգարյանը, ՀՌԱԿ-ին միացած «Ազգային Վերածնունդ» կուսակցության նախագահ Ալբերտ Բազեյանը, ՀՀ նախագահի նախկին թեկնածու Արման Մելիքյանը եւ այլք: Համագումարին ներկա էր նաեւ ՀԺԿ նախագահ Ստեփան Դեմիրճյանը, «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը, ավելի ուշ` …

կարդալ ավելին

«Յուրաքանչյուր ոք պետք է ապացուցի, որ ինքն այն է, ինչի մասին խոսում է»,- ասում է ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը

20.07.2008

– Պարոն Օհանյան, այս տարվա զորակոչն առաջինն էր Ձեզ համար` ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնում: Կարծիք կա, որ նախորդ տարիների համեմատ՝ այս տարի զորակոչի հետ կապված «հարցեր լուծելն» անհամեմատ բարդացել է: – Բանակի համալրման գործընթացը տարեցտարի կատարելագործվում է: Տարեցտարի ավելի է բարձրանում արդարության այն սկզբունքը, որ պետք է ընկած լինի այդ գործընթացի հիմքում: Ես` որպես ղեկավար, …

կարդալ ավելին