– ՀՅԴ-ն հայտարարել է, որ պատրաստվում է բողոքի ակցիաներ կազմակերպել, եթե Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլն ընդունի ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հրավերը եւ սեպտեմբերի 6-ին գա Երեւան` դիտելու մեր երկու երկրների ֆուտբոլի հավաքականի խաղը: Ի՞նչ ակցիաներ եք անցկացնելու: – Ճիշտ չէ ասել`բողոքի ակցիա: Դրանք լինելու են ակցիաներ, որոնք նպատակ ունեն առիթն օգտագործել եւ բարձրացնել մեզ հուզող …
կարդալ ավելինԵրեկ մարտի 1-2-ի իրադարձություններն ուսումնասիրող ԱԺ ժամանակավոր հանձնաժողովի նիստին հրավիրվել էին մարտի 1-ի լուսադեմին Ազատության հրապարակում կատարվածի ականատես՝ «Չորրորդ իշխանություն» թերթի լրագրողներ Գագիկ Շամշյանն ու Գոհար Վեզիրյանը: Մինչեւ երեկ հանձնաժողովը լսել էր միայն կատարվածի պաշտոնական տեսակետը ներկայացնող իրավապահներին: Հանձնաժողովի նախագահ Սամվել Նիկոյանին մասնավորապես հետաքրքրում է, թե «Ազատության» հրապարակում առավոտյան ժամը քանիսին են ոստիկանները հարձակվել ցուցարարների …
կարդալ ավելին…Սարսելով դահլիճն ու ֆոյեն- Ավետեց ամբողջ աշխարհքին… Եղիշե Չարենց Եթե փորձենք այլաբանորեն ու համառոտ պատմել հայ քաղաքական գործիչների կենսագրությունը, ապա ավելի լավ չենք անի, քան Խարմսը իր մի քանի տողով. «Մի պառավ չափազանց հետաքրքրությամբ դուրս նայեց պատուհանից, ցած ընկավ եւ ջարդուխուրդ եղավ: Պատուհանին մոտեցավ մի ուրիշ պառավ եւ սկսեց նայել ներքեւում ջարդուխուրդ եղածին, սակայն չափազանց …
կարդալ ավելինՍեպտեմբերի 7-ին Երեւանի Արաբկիր համայնքում տեղի կունենան թաղապետի ընտրությունները: Նախօրեին «Թեքեյան» մշակութային կենտրոնից մեկնարկեց Արաբկիր համայնքի ղեկավարի թեկնածու, գործող թաղապետ, Հայաստանի Հանրապետական կուսակցության խորհրդի անդամ, Արաբկիրի ՀՀԿ տարածքային կառույցի ղեկավար Հովհաննես Շահինյանի նախընտրական քարոզարշավը: Թեկնածուն հանդիպեց Արաբկիրի մտավորականության հետ: Հանդիպման ժամանակ ներկաներին բաժանվեց Արաբկիրի թաղապետարանի 2005-2008թթ. գործունեության հաշվետվությունը, որում մանրամասն ներկայացված են Հովհ. Շահինյանի պաշտոնավարման …
կարդալ ավելինՊատասխանելով «Արմինֆոյի» հարցին, թե ո՞ր ոլորտներն է համակարգում ԱԳ նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանը, տրամադրվե՞լ է արդյոք նրան ծառայողական ավտոմեքենա, եւ ինչքա՞ն է նրա աշխատավարձը, ՀՀ ԱԳՆ հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Տիգրան Բալայանն ասել է. «Շ. Քոչարյանը համակարգում է քաղաքական ծրագրավորման, ԱՊՀ եւ հյուպատոսական վարչությունների աշխատանքները: Ինչպես ԱԳ նախարարի մյուս տեղակալներին, Շ.Քոչարյանին նույնպես տրամադրվել է …
կարդալ ավելինԹուրքիայի վարչապետ Ռեջեփ Էրդողանը երեկ հայտարարել է, որ Թուրքիայի իշխանությունները մտադիր են Հայաստանի ներկայացուցիչների հետ բանակցություններ վարել «Կովկասյան միությանը» նրա մասնակցության հարցի շուրջ: «Հնգակողմ պլատֆորմին մասնակցելու հարցի շուրջ բանակցություններ կանցկացվեն ՀՀ-ի հետ: Այս շաբաթ մեր ԱԳ նախարարը բանակցություններ կվարի ՌԴ ԱԳ նախարարի հետ, որոնց ընթացքում կորոշվի Հայաստանի հետ երկխոսության ձեւաչափը»,- նշել է նա: Էրդողանն այդ …
կարդալ ավելինԵվրամիության արտաքին քաղաքականության եւ անվտանգության հարցերով գերագույն ներկայացուցիչ Խավիեր Սոլանան երեկ հայտարարել է, թե Եվրամիությանը հարկ կլինի վերանայել իր հարաբերությունները Ռուսաստանի հետ: «Վերջին ժամանակներս Ռուսաստանի հետ Եվրամիության հարաբերությունները լուրջ էին, պատասխանատու ու խորը: Մենք բանակցություններ էինք վարում համագործակցության նոր պայմանագրի շուրջ: Բայց, անկասկած, վերջին օրերի իրադարձությունները ստիպում են վերանայել մեր հարաբերությունները նրանց հետ, եւ դա …
կարդալ ավելին«Գերագույն խորհուրդ» պատգամավորական ակումբի նախագահ Ռուբեն Թորոսյանը դեռեւս մեկ շաբաթ առաջ, երբ ծեծի ենթարկվեց «Հայկական Ժամանակ» օրաթերթի լրագրող Լուսինե Բարսեղյանը, հանդես էր եկել «Լրագրողների իրավունքների պաշտպանության հանրապետական խորհուրդ» ստեղծելու մասին առաջարկությամբ: «Ազատություն» ռադիոկայանի երեւանյան գրասենյակի ղեկավարի պաշտոնակատար Հրաչ Մելքումյանի հետ օգոստոսի 18-ին տեղի ունեցած բռնությունից հետո Ռուբեն Թորոսյանն այլեւս նման խորհրդի ստեղծումը համարում է հրատապ: …
կարդալ ավելինՎերջին շրջանում Դաշնակցության ու կոալիցիոն մյուս կուսակցությունների պատգամավորներն իրար ինչ-որ մեղադրական «մեսիջներ» են հղում, հետո սկսում են իրար պատասխաններ տալ ու կարծես թե հայտնվել են հեռակա բանավեճի մեջ: ՀՅԴ-ն որոշակի դժգոհություն է արտահայտում կառավարության գործունեության նկատմամբ, մյուս կուսակցությունների ներկայացուցիչներն էլ հակադարձում են, թե ՀՅԴ-ին ոչ մեկը չի ստիպում մնալ կոալիցիայի մեջ: Ի վերջո, ինչո՞ւ կամ …
կարդալ ավելինԵրեկ ԱԺ արտահերթ նստաշրջանում շարունակվեց մանր բիզնեսում, այդ թվում՝ նաեւ տոնավաճառներում հսկիչ-դրամարկղային մեքենաների տեղադրումը սահմանող օրինագծերի քննարկումը: Հիշեցնենք, որ արդեն երկար տարիներ է, ինչ Հարկային պետական ծառայությունը փորձում է ՀԴՄ-ներ տեղադրել տոնավաճառների տաղավարներում, սակայն այդ տարածքների առեւտուր կազմակերպողներն իրենց բողոքի ակցիաներով տապալում էին գործընթացը: Եվ ահա վարչապետ Տիգրան Սարգսյանի կառավարությունը որոշել է այս անգամ կոտրել …
կարդալ ավելինՀսկիչ-դրամարկղային մեքենաները տեղադրել պարտադրող օրինագծերին եւ Սեւանից 120 խմ ավելի ջուր բաց թողնելուն կողմ քվեարկելու համար ՀՀ իշխանությունները Մոսկվայից Հայաստան են կանչել նաեւ ԱԺ պատգամավոր Տիգրան Արզաքանցյանին: «Այո, նիստ էր, ու ինձ կուսակցությունից կանչել են»,- մեր թղթակցի հետ զրույցում երեկ ասել է Տ.Արզաքանցյանը: Հիշեցնենք, որ անցած տարի Մոսկվայի «Մետրոպոլ» հյուրանոցի նախասրահում Տ.Արզաքանցյանի վրա կրակել էին: …
կարդալ ավելինՅուրաքանչյուր հաճույքի վատ հետեւանքները մարդը զգում է շատ ավելի ուշ: Եվ հաճախ այդ հետեւանքները կամ կործանարար են լինում, կամ էլ անդառնալի վնասներ են հասցնում հաճույքից օգտվողին: Որպես մոլի ծխող՝ կարող եմ փաստել, որ երբ ուսանող տարիքում սկսեցի ծխել, դա, իմ կարծիքով, ընդամենը ժամանակավոր հաճույք էր: Այսօր ես հասկանում եմ, թե ինչպիսի վնաս է տալիս իմ …
կարդալ ավելինՀայաստանի առաջադիմական կուսակցության կողմից հրավիրված վերջին վեց մամուլի ասուլիսներից հինգին հեռուստատեսությունների ներկայացուցիչներ չեն գալիս, իսկ երեկ ներկա էր միայն «Կենտրոն» հեռուստաընկերությունը: Եվ երեկ ասուլիսից առաջ նախ ՀԱԿ նախագահ Տիգրան Ուրիխանյանն իր դժգոհությունն արտահայտեց նման «անտարբերության» վերաբերյալ, այնուհետեւ անդրադարձավ առաջիկա ՏԻՄ ընտրություններին: Նա հիմնականում անդրադարձավ Արաբկիր համայնքում կայանալիք համայնքի ղեկավարի ընտրություններին, որտեղ իբրեւ թեկնածու առաջադրված է …
կարդալ ավելին– Կարծես թե ռուս-վրացական վերջին պատերազմը լրջորեն չգնահատվեց ո՛չ Հայաստանի իշխանությունների, ո՛չ էլ քաղաքական կուսակցությունների եւ նույնիսկ քաղաքագետների կողմից, մինչդեռ ակնհայտ է, որ այդ պատերազմն անուղղակիորեն շոշափում է նաեւ մեր երկրի կենսական շահերը։ – Չեմ կարող չհամաձայնել Ձեր դիտարկմանը, բայց կուզեի այդ առթիվ կատարել մեկ հստակեցում. պատերազմը վրաց-օսեթական էր, եւ միայն հետո էր, որ այն …
կարդալ ավելինՇաբաթ օրը ձեւավորվել են սեպտեմբերի 7-ին Երեւանի մի քանի համայնքներում կայանալիք թաղապետի ընտրությունների տեղամասային ընտրական հանձնաժողովները: Ինչպես տեղեկացնում է «Lragir.am»-ը, ՏԸՀ-ների ձեւավորման ժամանակ բավական հետաքրքիր իրավիճակ է ստեղծվել Արաբկիր համայնքում, որտեղ «Ժառանգություն» կուսակցությունն առաջադրել է Զոյա Թադեւոսյանի թեկնածությունը: Թեեւ «Ժառանգությունն» ուրբաթ օրը բավական կոշտ հայտարարություն էր տարածել ընտրություններից առաջ ընտրակեղծիքների բազմաթիվ դեպքերի վերաբերյալ, մասնավորապես՝ թաղապետի …
կարդալ ավելինԱշխատանքային այցով Մոսկվայում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Էդուարդ Նալբանդյանը երեկ հանդիպել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ: Մոտ երկու ու կես ժամ տեւած հանդիպման ընթացքում նրանք մանրամասն քննարկել են երկկողմ, տարածաշրջանային եւ միջազգային հարցերի լայն շրջանակ: Ըստ ՀՀ ԱԳՆ լրատվական ծառայության տարածած հաղորդագրության` Է. Նալբանդյանը վերահաստատել է Սերգեյ Լավրովին Հայաստան այցելելու հրավերը:
կարդալ ավելինՕգոստոսի 17-ին 12 հոգուց բաղկացած հայ մասնագետների խումբը մեկնել է Թբիլիսի` պայթյունի հետեւանքով վնասված Գորի-Թբիլիսի երկաթգծի Գորիից 40 կիլոմետր դեպի Թբիլիսի գտնվող երկաթուղային կամրջի վերականգնման աշխատանքներին մասնակցելու համար: Նրանք դեռեւս գտնվում են Թբիլիսիում: ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարարությունը տեղեկացրել է, որ վրացական կողմը հավաստիացրել է, որ 1 օրվա ընթացքում ամենայն հավանականությամբ խնդիրը կլուծվի: Հայաստանը Բաթում …
կարդալ ավելինԵրեւանի քաղաքապետարանը հերթական անգամ մերժել է ընդդիմության` հանրահավաք եւ երթ անցկացնելու մասին իրազեկումները: Քաղաքապետարանի ընդունած որոշումներով` արգելվել է օգոստոսի 31-ին եւ սեպտեմբերի 1-ին Երեւան քաղաքի Ազատության հրապարակում կամ Մատենադարանին հարող տարածքում հանրահավաքների, այնուհետեւ՝ երթերի անցկացումը: Ընդդիմությանը կրկին առաջարկվել են «Դինամո» եւ «Հրազդան» մարզադաշտին հարակից տարածքները:
կարդալ ավելինՕգոստոսի 13-ին հայտարարված հրադադարի պայմանագրով վրաց-ռուսական 5 օր տեւած հակամարտությունն ավարտվեց, չնայած ռուսները չեն շտապում դադարեցնել բոլոր գործողություններն ու դուրս բերել զորքերը Վրաստանի տարածքից։ Հակամարտությունը սկսվեց վրացական ուժերի լայնածավալ հարձակմամբ Հարավային Օսիայի վրա, որը Վրաստանը որակում է որպես պատասխան՝ նախորդած մի քանի օրերի ընթացքում շարունակվող սահմանային հարձակումներին եւ վրացական դիրքերի գնդակոծությանը։ Վրացական ուժերը մտան Հարավային …
կարդալ ավելինՇաբաթ օրը Կառավարության Նիստերի դահլիճում տեղի ունեցավ Հայաստանի լիբերալ նորաստեղծ կուսակցության (ՀԼԿ) հիմնադիր համագումարը, որտեղ կուսակցության նախագահ ընտրվեց ՀԱԱԿ երբեմնի նախագահ Հովհաննես Հովհաննիսյանը: Այս կուսակցության մեջ են ընդգրկվել հիմնականում այն անձինք, ովքեր մի քանի ամիս առաջ դուրս եկան ՀԱԱԿ-ից, քանի որ ՀԱԱԿ այլեւս նախկին նախագահ Հովհաննես Հովհաննիսյանի եւ այդ կուսակցության նախկին քարտուղար եւ ներկայիս նախագահ …
կարդալ ավելին