Ուզում են բանակցել

24/08/2008

Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Էրդողանը երեկ հայտարարել է, որ Թուրքիայի իշխանությունները մտադիր են Հայաստանի ներկայացուցիչների հետ բանակցություններ վարել «Կովկասյան միությանը» նրա մասնակցության հարցի շուրջ: «Հնգակողմ պլատֆորմին մասնակցելու հարցի շուրջ բանակցություններ կանցկացվեն ՀՀ-ի հետ: Այս շաբաթ մեր ԱԳ նախարարը բանակցություններ կվարի ՌԴ ԱԳ նախարարի հետ, որոնց ընթացքում կորոշվի Հայաստանի հետ երկխոսության ձեւաչափը»,- նշել է նա: Էրդողանն այդ նախաձեռնությունն արդեն քննարկել է Մոսկվայում եւ Թբիլիսիում: Ըստ նրա` «Կովկասյան միության» ստեղծման գաղափարը դրական արձագանք է ունեցել ՌԴ-ի եւ Վրաստանի ղեկավարության կողմից: