քաղաքականություն

Պետք է ճանաչի՞

29.08.2008

Քաղաքագետ Լեւոն Մելիք-Շանհազարյանը երեկ «Ազատություն» ռ/կ-ին ասել է, թե Հայաստանը պետք է ճանաչի Հարավային Օսիայի եւ Աբխազիայի անկախությունը: «Մենք` հայերս, հաճախ մեղադրում ենք ուրիշ երկրներին երկակի ստանդարտներ կիրառելու համար Լեռնային Ղարաբաղի հարցի շուրջ: Ճիշտ կլինի, որ հիմա Հայաստանն այդ երկակի ստանդարտը չդրսեւորի Օսիայի եւ Աբխազիայի վերաբերյալ: Այդ ժողովուրդներն իսկապես իրավունք ունեն ինքնորոշվելու, իրավունք ունեն անկախ …

կարդալ ավելին

Թեկուզ 10-15 օրով

27.08.2008

Հայաստանի, Թուրքիայի, Վրաստանի եւ ԱՄՆ-ի հասարակական մի շարք կազմակերպություններ հանդես են եկել կոչով` հաշվի առնելով վրաց-օսական հակամարտության հետեւանքով ստեղծված տրանսպորտային, հաղորդակցության ուղիների ճգնաժամը` թեկուզ 10-15 օրով բացել հայ-թուրքական սահմանը: Համատեղ կոչում նշված է, թե Վրաստանի պատերազմի արդյունքում Հարավային Կովկասի երկրները հայտնվել են նոր վտանգների ու մարտահրավերների հորձանուտում, որոնց պետք է հրատապորեն դիմակայել: Ճգնաժամի հետեւանքով, որը …

կարդալ ավելին

Դիմել է ոստիկանապետին

27.08.2008

Լրագրողների նկատմամբ վերջին շրջանում տեղի ունեցած բռնությունների վերաբերյալ ՀՀ Ոստիկանությունը դեռեւս որեւէ տեղեկատվություն չի տրամադրել` պատճառաբանությամբ, թե այդ գործերը դեռեւս ընթացքի մեջ են: Երեկ ԱԺ Կրթության, գիտության եւ մշակույթի հարցերով մշտական հանձնաժողովի փոխնախագահ Նաիրա Զոհրաբյանը դիմել է ՀՀ ոստիկանապետ Ալիկ Սարգսյանին` խնդրելով տեղեկություններ տրամադրել հանձնաժողովին հարուցված քրեական գործերի նախաքննության ընթացքի վերաբերյալ: Ն. Զոհրաբյանը մեզ հետ …

կարդալ ավելին

Առաջարկ չեն ստացել

27.08.2008

ՀՀ ԱԳՆ Մամուլի եւ տեղեկատվության վարչության լրատվամիջոցների հետ կապի բաժնի վարիչ Տիգրան Բալայանի` «Կովկասում կայունության եւ համագործակցության միություն» ստեղծելու Թուրքիայի նախաձեռնության կյանքի կոչման առնչությամբ ՀՀ ԱԳՆ-ն որեւէ կոնկրետ առաջարկություն չի ստացել: Ըստ նրա՝ նախաձեռնության իրագործման առնչությամբ հանդիպումների ժամանակացույց գոյություն չունի. հայկական կողմը որեւէ առաջարկություն այդ առումով չի ստացել:

կարդալ ավելին

Ընտրվել է

27.08.2008

Արարատի մարզի թիվ 17 ընտրատարածքում օգոստոսի 24-ին ԱԺ պատգամավորի մեծամասնական ընտրակարգով լրացուցիչ ընտրություններում 33.477 ձայնով պատգամավոր է ընտրվել ՀՀԿ խորհրդի անդամ Հովիկ Աբրահամյանը (վերջինս միակ թեկնածուն էր): Վավեր քվեաթերթիկների թիվը` 33.477, անճշտությունների չափը` 28: Հիշեցնենք, որ առաջադրված մյուս երկու թեկնածուները` անկուսակցականներ Գրիշա Վիրաբյանն ու Հրանտ Խաչատրյանը, հանել էին իրենց թեկնածությունը:

կարդալ ավելին

Անփոփոխ է

27.08.2008

Մեկնաբանելով մամուլում շրջանառվող կարծիքները, որ Վրաստան-Ռուսաստան հակամարտության հետեւանքով ԱՄՆ-Ռուսաստան հարաբերությունների սրմամբ ԵԱՀԿ Մինսկի խմբում Ռուսաստանի եւ ԱՄՆ-ի համատեղ աշխատանքն անիմաստ է, ՀՀ-ում ԱՄՆ դեսպանության գործերի ժամանակավոր հավատարմատար Ջոզեֆ Փենինգտոնը երեկ հայտարարել է, թե Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցում «ԱՄՆ քաղաքականությունը փոփոխության չի ենթարկվել»: Հիշեցնենք, որ նման հայտարարության հեղինակը ԱՄՆ Հադսոնի ինստիտուտի եվրասիական քաղաքականության գծով ծրագրերի …

կարդալ ավելին

Հանդիպել են

27.08.2008

Հարավային Կովկասում ԵՄ հատուկ ներկայացուցիչ Պիտեր Սեմնեբին երեկ ոչ պաշտոնական կարճատեւ այցով Թբիլիսիից եկել է Երեւան, եւ հանդիպումներ է ունեցել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի, Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանի, ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի, ԱԺ «Ժառանգություն» խմբակցության քարտուղար Ստեփան Սաֆարյանի եւ մի քանի հ/կ-ների ղեկավարների հետ: Հանդիպումների ընթացքում, ինչպես փոխանցեցին ԵՄ երեւանյան գրասենյակից, քննարկվել …

կարդալ ավելին

Պայքար պաստառների դեմ

27.08.2008

Երեկ առավոտյան ժամը 10:40-ի սահմաններում մի քանի տասնյակ ոստիկաններ քաղաքացիական հագուստով անձանց ուղեկցությամբ հարձակվել են Հյուսիսային պողոտայում նստացույց անող մարդկանց վրա, հափշտակել են նրանց պաստառներն ու քաղբանտարկյալների լուսանկարները: Ոստիկաններն իրենց գործողության համար որեւէ հիմք չեն ներկայացրել: Ի պատասխան քաղաքացիների, ապա եւ՝ ԱԺ ընդդիմադիր պատգամավորների հարցերին` ի՞նչ իրավական ակտի հիման վրա է իրականացվել այդ հարձակումը, ոստիկաններն …

կարդալ ավելին

«Ճշմարտություն իմացողները մարտի 1-ին, 10-ին ավելի քիչ էին, քան հիմա»,- ասում է ՀՀՇ վարչության փոխնախագահ Արամ Մանուկյանը

27.08.2008

– Պարոն Մանուկյան, եթե «ընդհատակում» չլինեիք, Ձեզ կձերբակալեի՞ն: – Չգիտեմ: – Ընտրություններից առաջ ու հետո Դուք շատ ավելի ակտիվ եք գործել, ավելի շատ եք ելույթ ունեցել, Ազատության հրապարակում ավելի շատ եք պարել: Ինչո՞ւ Ձեզ չձերբակալեցին, բայց ընդամենը մի հայտարարություն արած Սասուն Միքայելյանը, Մյասնիկ Մալխասյանը, Հակոբ Հակոբյանը ու մյուսները մինչեւ հիմա բանտերում են: – Չգիտեմ պատասխանը: …

կարդալ ավելին

Հարձակում նստացույցի մասնակիցների վրա

27.08.2008

Երեկ առավոտյան ժամը 10:40-ի սահմաններում ոստիկաններն անակնկալ կերպով ներխուժել են Հյուսիսային պողոտա եւ հափշտակել սյուներին, շենքերի ապակիներին փակցրած պաստառները, կալանավորվածների նկարները: Ժամը մոտ 11:00-ին, երբ հասանք Հյուսիսային պողոտա, ոստիկաններն արդեն իրենց գործն ավարտած` հավաքվել էին Ազատության հրապարակի` Թումանյան փողոցին հարող հատվածում, ու հետեւում էին, թե ինչ է տեղի ունենում մի փողոց այն կողմ: Տեղի ունեցածը …

կարդալ ավելին

Նորմալ է վերաբերվում

27.08.2008

Ադրբեջանի ԱԳՆ մամուլի քարտուղարը երեկ հայտարարել է, թե իրենք Կովկասի անվտանգության եւ համագործակցության միության ստեղծման վերաբերյալ առաջարկության կոնկրետ մանրամասներ չեն ստացել: «Մենք պատրաստ ենք պաշտպանել բոլոր այն նախագծերը, որոնք կարող են դրականորեն ազդել տարածաշրջանային գործընթացների վրա»,- ասել է Ադրբեջանի ԱԳՆ մամուլի քարտուղարը: Անդրադառնալով հայ-թուրքական հարաբերությունների զարգացմանը՝ նա ասել է, թե «պաշտոնական Բաքուն նորմալ է վերաբերվում …

կարդալ ավելին

Ուզում է հասկանալ

27.08.2008

«Հայ-թուրքական հարաբերությունների վերաբերյալ Հայաստանի ներկա դիրքորոշումը շատ պարզ է. մենք պատրաստ ենք հենց այսօր էլ նստել բանակցությունների սեղանի շուրջ առանց նախապայմանների, առանց որեւէ մեղադրանքների որեւէ բանի համար»,- շաբաթ օրը Դիլիջանում մեկնարկած միջազգային երիտասարդական երկօրյա համաժողովի ժամանակ ասել է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը: «Պատրաստ ենք պարզապես նստել բանակցությունների սեղանի շուրջ: Այս թեզը հնչել է վաղուց, այն …

կարդալ ավելին

«Կովկասի պահը»

27.08.2008

«Թեեւ մոտալուտ վտանգը տեսանելի էր, վրաց-ռուսական վերջին առճակատումը հիրավի ցնցեց բոլորիս: Չնայած ռազմատենչ կոչերի սաստկացմանը եւ զինված ուժերի հզորացմանը, ոչ ոք չէր պատկերացնում, որ ուղերձների շփոթը եւ խրթին օրակարգերը նման վերջաբան կունենան` պատճառ դառնալով այդչափ ավերածության, զոհերի եւ աշխարհաքաղաքական քաոսի»,- հայտարարել է Վ. Օսկանյանը: Ըստ նրա` Հարավային Օսեթիայի հակամարտությունը պետք չէ դիտարկել բացառապես վրաց-ռուսական հարաբերությունների …

կարդալ ավելին

Հայաստանն, այնուամենայնիվ, վատ ընկեր է

27.08.2008

– Լեւո՛ն, Վրաց-ռուսական պատերազմին դիրքորոշում հայտնելուց խուսափելու Հայաստանի քայլը հիմնականում գնահատում են որպես խելամիտ չեզոքություն: Հիմնավորումը սա է՝ Ռուսաստանը մեր ռազմավարական գործընկերն է, Վրաստանը՝ հարեւանը: Եթե չեմ սխալվում, Դուք այս կարծիքին չեք եւ գտնում եք, որ բոլորին հաճոյանալու քաղաքականության հետեւանքով մի օր կարող է պարզվել, որ ոչ Վրաստանն է մեր հարեւանը, եւ ոչ էլ Ռուսաստանը՝ …

կարդալ ավելին

Առանց նախապայմանի

27.08.2008

Թուրք փորձառու դիվանագետ եւ քաղաքագետ Մեհմեդ Ալի Բայարը, ով 1999թ. եղել է Թուրքիայի 9-րդ նախագահ Սուլեյման Դեմիրելի արտաքին գործերով խորհրդականը, իսկ 90-ականներին` Բաքվում Թուրքիայի դեսպանը, երեկ հայտարարել է, որ Թուրքիան պետք է պահ առաջ բացի Հայաստանի հետ սահմանը: Թուրքական «Միլիեթին» տված հարցազրույցում Բայարն ասել է, որ թուրք-հայկական սահմանի փակ մնալու ամենամեծ վնասը կրում է Թուրքիան: …

կարդալ ավելին

Կարող է ճանաչենք

24.08.2008

«Մտահոգություն կա, թե օգոստոսի 25-ին Հայաստանը կարող է ճանաչել Ղարաբաղը նույն ժամանակ, երբ Մոսկվան ճանաչի Աբխազիայի եւ Հարավային Օսիայի անկախությունը»,- գրում է «Ռեգնումը»` վկայակոչելով «եվրոպական աղբյուրներին»: Հիշեցնենք, որ Պետդուման Հարավային Օսիայի իրադրությունը քննարկելու է եւ համապատասխան հայտարարություն է ընդունելու հենց օգոստոսի 25-ին:

կարդալ ավելին

ՀՅԴ-ին էլ մերժեցին

24.08.2008

ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանն օգոստոսի 20-ին Երեւանի քաղաքապետարան է ներկայացրել իրազեկում` սեպտեմբերի 2-ին զանգվածային հրապարակային միջոցառում անցկացնելու մասին, որը, ըստ իրազեկման, մեկնարկելու էր Ազատության հրապարակում կամ Մատենադարանին հարող տարածքում` հանրահավաքով, եւ ավարտվելու էր տոնական համերգով: Սակայն քաղաքապետարանն արգելել է հանրահավաք, ինչպես նաեւ՝ տոնական համերգ անցկացնել Ազատության հրապարակում կամ Մատենադարանին հարող տարածքում: Թե ի՞նչ պատճառաբանությամբ` …

կարդալ ավելին

«Ռազմական ճանապարհն անհեռանկար է»

24.08.2008

Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ երկրների պաշտպանական գերատեսչությունների ղեկավարների եւ կազմակերպության գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժայի հետ հանդիպման ժամանակ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հայտարարել է, թե Հարավային Օսեթիայի ողբերգական իրադարձությունները ցույց տվեցին, որ Հարավային Կովկասի ինքնորոշման ձգտմանն ուղղված ռազմական հակազդեցության փորձերը հղի են լուրջ ռազմական եւ աշխարհաքաղաքական հետեւանքներով: «Դրանք նաեւ ցույց տվեցին, որ նմանատիպ կոնֆլիկտները …

կարդալ ավելին

Պահանջում են ազատ արձակել

24.08.2008

«Հանրապետություն» կուսակցության անդամ Արամ Բարեղամյանի կինը` Գարունիկ Սողոմոնյանը երեկ «panorama»-ի թղթակցին ասել է, որ ինքը եւ մարտի 1-ի դեպքերի հետեւանքով ձերբակալվածների մյուս հարազատներն արդեն 30-րդ նամակն են ներկայացրել ՀՀ Գլխավոր դատախազություն, սակայն ապարդյուն: Հիշեցնենք, որ մարտի 1-ից հետո յուրաքանչյուր ուրբաթ օր քաղբանտարկյալների կանայք, հարազատներն ու ընդդիմության որոշ ներկայացուցիչներ Գլխավոր դատախազության շենքի դիմաց բողոքի ակցիաներ են …

կարդալ ավելին

Հայաստանը եւ թուրքական նախաձեռնությունը

24.08.2008

Երեկ թուրքական «Turkish Dayli News» օրաթերթում (օգոստոսի 22) հրապարակվել է ամերիկահայ վերլուծաբան Ռիչարդ Գիրագոսյանի հոդվածը` նվիրված հայ-թուրքական հարաբերություններին, մասնավորապես՝ Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիբ Էրդողանի` Կովկասում կայունության ապահովմանն ուղղված տարածաշրջանային ֆորում ձեւավորելու նախաձեռնությանը ու դրան Հայաստանի մասնակցության հնարավորությանը: Այն ներկայացնում ենք առանց կրճատումների։ Վերջին երկու շաբաթվա ընթացքում Վրաստանում տեղի ունեցած դեպքերը եւս մեկ անգամ ակնհայտ դարձրին …

կարդալ ավելին