քաղաքականություն

«ԱՄՆ-ը Ռուսաստանից շատ ավելի հզոր է եւ հանդիսանում է Հայաստանի մտերիմ բարեկամը»

06.09.2008

– Հայաստանում, ինչպես եւ նրա սահմաններից դուրս, շատերը կարծում են, որ վրաց-ռուսական ճգնաժամը «կխորտակի» ՀՀ վարած կոմպլեմենտար արտաքին քաղաքականությունը, եւ Երեւանին այս անգամ չի հաջողվի խուսափել Ռուսաստանի եւ Արեւմուտքի միջեւ «ընտրությունից»: Իսկ Դուք ի՞նչ եք կարծում: – Ես այդպես չեմ մտածում: Հայաստանն անկախ երկիր է` երկրի քաղաքացիների կողմից ընտրված ինքնիշխան կառավարությամբ, եւ կարող է հետեւել …

կարդալ ավելին

Հրդեհել են թեկնածուի շտաբը

06.09.2008

Սեպտեմբերի լույս 5-ի գիշերը անհայտ անձինք հրդեհել են Քանաքեռ-Զեյթուն համայնքի թաղապետի թեկնածու, «Ժողովրդավարական ուղի» կուսակցության վաղամեռիկ նախագահ Մանուկ Գասպարյանի որդու` Մանուել Գասպարյանի նախընտրական կենտրոնական շտաբը, որը գտնվում է Արաբկիր համայնքում` Ադոնցի 3 հասցեի բնակելի շենքի առաջին հարկում: Մ.Գասպարյանը մեզ հետ հեռախոսազրույցում ասաց, որ գիշերը ժամը 3-ին փակել են շտաբը եւ շտաբի պետի ու մյուս աշխատակիցների …

կարդալ ավելին

Քաղբանտարկյալների առողջական վիճակը վատ է

06.09.2008

Լեւոն Տեր-Պետրոսյանի ղեկավարած Հայ Ազգային կոնգրեսի ներկայացուցիչ Լեւոն Զուրաբյանը երեկվա ասուլիսում ներկայացրեց այն քաղբանտարկյալների անունները, ովքեր ունեն առողջական լուրջ խնդիրներ, սակայն նրանց չի ցուցաբերվում համապատասխան բուժօգնություն: 13 բանտարկյալներ` Մյասնիկ Մալխասյանը, Կարեն Թալիկյանը, Ժորա Սափեյանը, Սամվել Կարապետյանը, Աղասի Մկրտչյանը, Մկրտիչ Սափեյանը, Հակոբ Հակոբյանը, Սուրեն Սիրունյանը, Աշոտ Զաքարյանը, Սասուն Միքայելյանը, Քրիստափոր Էլազյանը, Գեւորգ Մանուկյանը շարունակում են մնալ …

կարդալ ավելին

ՀՅԴ-ի հավերժ թեման

06.09.2008

ՀՅԴ Բյուրոյի Հայ դատի եւ քաղաքական հարցերի պատասխանատու Կիրո Մանոյանը երեկվա ասուլիսում` անդրադառնալով Թուրքիայի նախագահ Ա. Գյուլի այցին, ասել է, որ այդ այցը դեռ չի նշանակում, որ 2 երկրների միջեւ առկա քաղաքականությունը փոխվելու է: «Մեր նախագահները 3 անգամ եղել են այնտեղ, ոչինչ էլ չի փոխվել, ու այդ չփոխվելով` ավելի են վատացել հարաբերությունները: Գյուլի գալուց հետո …

կարդալ ավելին

Ֆուտբոլ. մարլեզոնյան բալետի առաջին մասը

06.09.2008

Թեեւ բոլոր մակարդակներով նշվում է, որ Հայաստան-Թուրքիա ֆուտբոլային թիմերի հանդիպումն ընդամենը խաղ է՝ առանց քաղաքական ենթատեքստի, ակնհայտ է, որ հայաստանցիներիս համար այս խաղի հաղթական արդյունքը ենթագիտակցորեն հավասարազոր է Թուրքիայի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչմանը կամ` հակառակը: Այնպես որ` գուցե խելամիտ է վարվել թուրքական կողմը՝ արգելելով շարքային թուրք ֆուտբոլասերներին ներկա գտնվել խաղին՝ խուսափելու համար հայ-թուրքական նորագույն բախումներից, …

կարդալ ավելին

Հայտարարություն

06.09.2008

Հայ Ազգային կոնգրեսը երեկ հայտարարություն է տարածել, որտեղ ասված է. «ՀԱԿ-ը, հիմնվելով համաժողովրդական աջակցության վրա, իր պայքարի նպատակն է դարձրել ՀՀ-ում ժողովրդավարական ազատությունների եւ սահամանադրական կարգի վերականգնումը»: Նաեւ նշել են, թե իշխանությունները չեն կատարում հավաքների ազատության, մարտի 1-ի իրադարձությունների հետաքննության անկախ եւ վստահելի մարմնի ստեղծման, ինչպես նաեւ՝ էլեկտրոնային լրատվաջոցներով խոսքի ազատության ապահովման իրենց պարտավորությունները: Իսկ …

կարդալ ավելին

«Ոտքի տակ» չընկնելուն միտված մարտավարություն

06.09.2008

Հայաստանյան արմատական ընդդիմության վերջին շաբաթների որդեգրած համեմատաբար պասիվ եւ սպասողական մարտավարության ֆոնին բավականին անսպասելի էին գործող իշխանությունների անհամեմատ ագրեսիվ կեցվածքն ու գործողությունները: Իշխանական ճամբարում առկա մարտավարական փոփոխությունների մասին առաջին ահազանգը հնչեց, երբ երկարատեւ «խաղադադարից» հետո իրավապահ մարմինները մի քանի օր շարունակ, այսպես կոչված, «մաքրման» օպերատիվ գործողություններ սկսեցին իրականացնել Հյուսիսային պողոտայում: Իսկ իշխանությունների «նոր մարտավարության» քաղաքական …

կարդալ ավելին

Առաջադրվել են

06.09.2008

Երեկ լրացել է սեպտեմբերի 28-ին Նոր Նորք, Կենտրոն համայնքներում կայանալիք համայնքի ղեկավարի եւ ավագանու անդամի ընտրություններին մասնակցելու համար թեկնածուների առաջադրման վերջնաժամկետը: Կենտրոն համայնքի ղեկավարի տեղի համար առաջադրվել է 4 թեկնածու` գործող թաղապետ Գագիկ Բեգլարյանը (ՀՀԿ), թաղապետի տեղակալ Գագիկ Գյանջումյանը (ՀՀԿ), ՀՀՇ նախագահ Արարատ Զուրաբյանը եւ ՀՀՇ-ական Դավիթ Առաքելյանը: Իսկ Նոր Նորքում թաղապետի ընտրություններին մասնակցելու համար …

կարդալ ավելին

Հավաք

06.09.2008

Երեկ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը ԱԳՆ-ում արտերկրում ՀՀ դիվանագիտական ներկայացուցչությունների, հյուպատոսական հիմնարկների ղեկավարների եւ ԱԳՆ կենտրոնական ապարատի ստորաբաժանումների ղեկավարների հավաքի ժամանակ հանդես է եկել Հայաստանի արտաքին քաղաքականության վերաբերյալ ծրագրային ելույթով: Խոսելով տարածաշրջանում ստեղծված իրավիճակի եւ դրանից բխող անելիքների մասին` Ս. Սարգսյանը նշել է. «Ավելորդ է ասել, որ տեղի ունեցածն անմիջականորեն հարվածեց Հայաստանի տնտեսությանը: Մենք բազմիցս …

կարդալ ավելին

Ազատել են

06.09.2008

Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատավոր Երեմ Եսոյանը երեկ ՀՀՇ վարչության քարտուղար Վահագն Հայոցյանին մեղավոր է ճանաչել Քրօր. 316 հոդվածի առաջին մասով (Իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելը) եւ դատապարտել 1,5 տարվա ազատազրկման: Սակայն պատիժը չի կիրառվի, որովհետեւ դատավորը սահմանել է 2 տարի փորձաշրջան: Այդ ընթացքում Վ.Հայոցյանը չպետք է փոխի իր բնակության վայրը: Հիշեցնենք, որ …

կարդալ ավելին

Հանդիպել են

06.09.2008

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը երեկ ընդունել է Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլի հատուկ բանագնաց, դեսպան Ունալ Չեւիքյոզին: Հանդիպման ընթացքում անդրադարձ է եղել Սերժ Սարգսյանի հրավերով Աբդուլլահ Գյուլի` Երեւան նախատեսվող այցին: Հարեւան երկրի նախագահի հատուկ բանագնացի այցը մեր երկիր դրական համարելով, Ս. Սարգսյանն ասել է, որ այն հնարավորություն է ստեղծում խոսել երկկողմ հարաբերությունների կարգավորման մասին, մտքեր փոխանակել …

կարդալ ավելին

Օմբուդսմենը համոզված է, որ իրեն եւս գաղտնալսել են

06.09.2008

«Ես չեմ կարող ապացուցել, որեւէ հիմնավորում չունեմ, բայց եւ՛ ես, եւ՛ մեր աշխատողները ներքին համոզմունք ունենք, որ մարտի 1-ից հետո ինչ-որ ժամանակահատված մեզ էլ են գաղտնալսել»,- մեր թղթակցի հետ զրույցում երեկ նման հայտարարություն է արել ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արմեն Հարությունյանը` մեկնաբանելով Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանի նախագահ Ժորա Վարդանյանի` փետրվարի 19-ին կայացրած …

կարդալ ավելին

Արմեն Ավետիսյանի «զրահապատ» տարածքը

06.09.2008

Արդեն մի քանի օր է` խմբագրությունն ահազանգեր է ստանում այն մասին, որ Տերյան-Մոսկովյան խաչմերուկի վրա գտնվող հուշարձանային կառույց համարվող այս շենքում (տես` լուսանկարը) ապօրինի շինարարաական աշխատանքներ են իրականացվում: Բնակիչները պնդում էին, որ սեփականատերը հաստատ պատահական մարդ չէ, որովհետեւ նա` խախտելով բոլոր քաղաքաշինական նորմատիվները, փորձում է շենքի նկուղային հարկի ինչ-որ հատված քանդելով մեծ դուռ տեղադրել իր …

կարդալ ավելին

Սթափեցնող ազդեցություն

06.09.2008

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը երեկ ընդունել է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության անվտանգության խորհրդի քարտուղարների կոմիտեի նիստին մասնակցելու նպատակով ՀՀ-ում գտնվող ՀԱՊԿ անդամ երկրների անվտանգության խորհրդի քարտուղարներին: Ըստ Ս. Սարգսյանի` ազգային անվտանգության այնպիսի առանցքային խնդիրների շուրջ համագործակցության կարեւորությունն, ինչպիսիք են արտաքին ագրեսիայի վտանգը, թմրաբիզնեսի, անօրինական միգրացիայի, ահաբեկչության դեմ պայքարը եւ այլ մարտահրավերները, կասկած չեն հարուցում եւ …

կարդալ ավելին

Քարերը հավաքելու ժամանակը

06.09.2008

Եվ այսպես, ինչպես արդարացիորեն նշում են շատ լրագրողներ եւ մեկնաբաններ, Վարդան Օսկանյանի քարոզած կոմպլեմենտարիզմը մոտեցավ իր տրամաբանական ավարտին։ Այլեւս մանեւրելու տեղ չկա. հարցը շատ կոնկրետ է դրված՝ կամ Ռուսաստանի հետ ենք, կամ Ռուսաստանի դեմ։ Իհարկե, Խաչատուր Աբովյանի «օրհնված սհաթից» ի վեր մենք միշտ էլ Ռուսաստանի հետ ենք եղել, եւ թվում է՝ այլ կերպ լինել չէր …

կարդալ ավելին

Հանձնաժողովը սպասում է Լ. Տեր-Պետրոսյանին

06.09.2008

– Լեւոն Տեր-Պետրոսյանը հրապարակեց Հատուկ քննչական ծառայության քննիչ Վահագն Հարությունյանի ստորագրությամբ փաստաթուղթը, որում նշված է, որ մարտի 1-ին« ժամը 6-ի սահմաններում է Ոստիկանությունը սկսել իր գործողությունները Ազատության հրապարակում: Ծանո՞թ եք այդ փաստաթղթին: – Հանձնաժողովն ունի Լ.Տեր-Պետրոսյանի կողմից հրապարակված փաստաթուղթը, դրան զուգահեռ՝ շատ ավելի փաստաթղթեր էլ ունի, որոնց իրենք չեն տիրապետում: Հանձնաժողովն իր համար արդեն հստակեցրել …

կարդալ ավելին

«Շատ տգեղ երեւույթ է»

06.09.2008

– Պարոն Հարությունյան, իր վերջին ասուլիսում Լեւոն Տեր-Պետրոսյանը հրապարակեց Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանի նախագահ Ժորա Վարդանյանի որոշումը` փետրվարի 19-ին Ալեքսանդր Արզումանյանի հեռախոսը գաղտնալսելու մասին: Նաեւ հայտարարեց, թե շուտով կհրապարակեն փաստեր, որ Ժ.Վարդանյանը նման որոշում է կայացրել իր նախընտրական շտաբի շատ այլ անդամների նկատմամբ: Ձեր գնահատմամբ, օրինակա՞ն են նման որոշումները: – Այս հարցին …

կարդալ ավելին

Հիմա գո՞լ, թե՞ Գյուլ

06.09.2008

Երկու օր հետո կկայանա երկար սպասված Հայաստան-Թուրքիա ֆուտբոլային հանդիպումը: Որպես հայ երկրպագու, ես, բնականաբար, ցանկանում եմ մեր տղաներին միայն հաղթանակ: Եվ այդ հաղթանակին սպասում եմ այնքան, որքան կսպասեի, ասենք, Հայաստան-Իսպանիա կամ Հայաստան-Ռուսաստան խաղերի ժամանակ: Ոչ ավել, ոչ պակաս: Եվ Ծիծեռնակաբերդն այստեղ կապ չունի: Ինչքան էլ պնդեն, որ արդի սպորտը քաղաքականություն է (ամենեւին մտադիր չեմ վիճել …

կարդալ ավելին

«Կամանդույուշչին»՝ գրքի հերոս

06.09.2008

Մեր ունեցած տեղեկություններով՝ մոտ օրերս տեղի է ունենալու Սամվել Բաբայանին վերաբերող գրքի շնորհանդեսը: Գրքում նկարագրված են Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցած պատերազմական գործողությունները, ինչպես նաեւ՝ մինչեւ 2000 թվականը Ղարաբաղում տեղի ունեցած քաղաքական իրադարձությունները: Սակայն ամենահետաքրքրականը խոստանում է լինել այն, որ այդ գրքում տեղ են գտել բազմաթիվ փաստաթղթեր, քարտեզներ եւ նախկինում գաղտնի համարվող նամակներ, որոնց լույսընծայումը կարող …

կարդալ ավելին

Հանդիպել է Չեւիքյոզին

06.09.2008

ՀՀ ԱԳ նախարար Էդուարդ Նալբանդյանը երեկ ընդունել է Հայաստան ժամանած Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլի հատուկ բանագնաց, դեսպան Ունալ Չեւիքյոզին: ՀՀ ԱԳՆ Մամուլի եւ տեղեկատվության վարչության փոխանցմամբ` հանդիպմանը քննարկվել են Հայաստանի եւ Թուրքիայի ֆուտբոլի հավաքականների միջեւ սեպտեմբերի 6-ին Երեւանում կայանալիք խաղի կապակցությամբ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հրավերով Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլի` Երեւան կատարելիք այցի մանրամասները: Է. …

կարդալ ավելին