քաղաքականություն

Էլ ի՞նչ են ուզում

22.09.2008

Երեկ ՀՀ ԱԳ նախարար Էդուարդ Նալբանդյանն ընդունել է գերմանական «Քրոնիմետ» ընկերության նախագահ, Գերմանիայի Բադեն Վյուրթեմբերգ երկրամասում Հայաստանի պատվո հյուպատոս Գյունտեր Պիլարսկու գլխավորած պատվիրակությանը, որի կազմում եղել են Գերմանիայի տնտեսության տարբեր ոլորտները ներկայացնող գործարարներ: Հանդիպման ընթացքում քննարկվել են հայ-գերմանական առեւտրատնտեսական հարաբերությունների հետագա խորացման հետ կապված հարցեր, որոնց թվում՝ Հայաստանի հանքարդյունաբերության ոլորտում խոշոր ներդրումներ կատարած Գ. Պիլարսկու …

կարդալ ավելին

Շնորհավորել է հեռախոսով

22.09.2008

Նախօրեին հեռախոսազրույց է տեղի ունեցել Հայաստանի եւ Ռուսաստանի նախագահների միջեւ, որի ժամանակ Սերժ Սարգսյանը շնորհավորել է Դմիտրի Մեդվեդեւին ծննդյան օրվա կապակցությամբ: Ըստ ՀՀ նախագահի մամլո գրասենյակի, հեռախոսազրույցի ընթացքում անդրադարձ է կատարվել նաեւ երկկողմ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցերի:

կարդալ ավելին

Պայքարը տեղափոխվում է կենտրոն

22.09.2008

Փետրվարի 19-ի նախագահական ընտրություններից եւ մարտի 1-ի արյունալի իրադարձություններից հետո երեկ Մատենադարանին հարող հրապարակում տեղի ունեցավ Հայ Ազգային կոնգրեսի, իշխանությունների ձեւակերպմամբ` «արտոնված» առաջին հանրահավաքը: Դրան մասնակցում էին եւ ելույթ ունեցան ընդդիմադիր գրեթե բոլոր քաղաքական ուժերի առաջնորդները, իսկ հանրահավաքը եզրափակվեց ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի` վերջին իրադարձություններին վերաբերող ծավալուն ելույթով: Նա հայտարարեց, որ պայքարը շարունակվելու է, …

կարդալ ավելին

Եվրոպայով` ԱՄՆ

22.09.2008

Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովն այս շաբաթ պատրաստվում է այցելել Բելգիա, Մեծ Բրիտանիա եւ ԱՄՆ: Ըստ «Թրենդ» գործակալության, սեպտեմբերի 16-17-ը Մամեդյարովը կմասնակցի ՆԱՏՕ-ի Անհատական գործընկերության ծրագրի քննարկումներին, որոնք կանցկացվեն 26+1 ձեւաչափով (ՆԱՏՕ-ի անդամ երկրներ+Ադրբեջան): Այցի շրջանակներում սպասվում է նրա հանդիպումը ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հետ: Սեպտեմբերի 18-19-ը Մամեդյարովն աշխատանքային այցով կմեկնի Լոնդոն, որտեղ կհանդիպի ԱԳ նախարար …

կարդալ ավելին

Համարբերգը շարունակում է մտահոգվել

22.09.2008

ԵԽ մարդու իրավունքների հանձնակատար Թոմաս Համարբերգը սեպտեմբերի 11-ին տեղի ունեցած Եվրախորհրդի Խորհրդարանական վեհաժողովի մոնիտորինգի նիստում իր զեկույցում հայտարարել է, թե «2008թ. մարտի սկզբին մի քանի մարզային դատախազներին Հատուկ քննչական ծառայության պետի ուղղած նամակում ավելի շուտ ընդդիմության հավաքներին մասնակցած անձանց, քան կոնկրետ գործողությունների մասին տեղեկություններ հավաքելու խնդրանքը հարցեր է առաջացնում այս հետաքննության նպատակի եւ բնույթի վերաբերյալ»։ …

կարդալ ավելին

Ցավակցել է

22.09.2008

Սեպտեմբերի 13-ին «Աերոֆլոտ-Նորդ» ավիաընկերության Մոսկվա-Պերմ չվերթն իրականացնող ինքնաթիռի աղետի ենթարկվելու կապակցությամբ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը ցավակցական ուղերձ է հղել ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդեւին: «Որպես մարդու, որին վիճակված է եղել գլխավորել Սոչիում աղետի ենթարկված «Արմավիա» ավիաընկերության ինքնաթիռի որոնողական աշխատանքները, ինձ քաջ հայտնի է, թե որքան դժվար կլինի մխիթարանքի խոսքեր գտնել զոհվածների բարեկամների ու հարազատների համար: Հայաստանում …

կարդալ ավելին

ՀՀԿ փոխնախագահը՝ ՀՀԿ փոխնախագահի մասին

22.09.2008

«Հանրապետականն իր ռազմավարությունը խորհրդարանում տեսնում է Հովիկ Աբրահամյանի գործունեության մեջ` որպես բազմափորձ, կազմակերպչական հատկություններով անձի: Ես վերապահում կանեի այլ բնութագրեր տալուց, որովհետեւ կուսակցության նախագահը մամուլում նրան արդեն ավելի պատշաճ ներկայացրել է հանրությանը»,- այսպես բնութագրեց Հովիկ Աբրահամյանի` ԱԺ նախագահի պաշտոնում Տիգրան Թորոսյանին փոխարինելու որոշումը ՀՀԿ փոխնախագահ Գալուստ Սահակյանը: Վերջինս գտնում է, որ այս որոշումը չի վարկաբեկում …

կարդալ ավելին

«Չի անցնում», չի նշանակում՝ գրանցված չէ»,- ասում է ՀՀ արդարադատության նախարար Գեւորգ Դանիելյանը

22.09.2008

Սեպտեմբերի 2-ին ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանն իր ասուլիսում հրապարակել էր մի փաստաթուղթ, որտեղ գրված էր. «Քոչարյան Ռոբերտ Սեդրակի, 1954 թվականին ծնված, չի անցնում»: Փաստաթուղթը Հասցեների հանրապետական բյուրոյի պատասխանն է եղել Փաստաբանական կոլեգիայի այն հարցին, թե 1997թ. փետրվարի 18-ին ՀՀ նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանը Երեւանում գրանցվա՞ծ է եղել, թե՞ ոչ: Իսկ այս պատասխանը ենթադրում է, …

կարդալ ավելին

Առաջին «արտոնված» հանրահավաքը

22.09.2008

Երեկ Մատենադարանի մոտ տեղի ունեցավ Հայ Ազգային կոնգրեսի (ՀԱԿ) հանրահավաքը, որը, թեեւ, ինչպես իշխանություններն են ասում` «արտոնված» էր, սակայն առանց միջադեպերի ու խոչընդոտների չանցավ: Ոստիկանները կրկին փակել էին Երեւանի կենտրոն տանող որոշ փողոցներ` փորձելով մարդկանց թույլ չտալ հասնել Մատենադարան: Ժամը 15:30-ի սահմաններում Երազ գործարանի մոտակայքում ոստիկանները նախ փորձել էին փակել Հայ կամավորականների համախմբում կազմակերպության մոտ …

կարդալ ավելին

ԱՊՀ-ի զավակները

22.09.2008

Ռուսական «Կոմերսանտ» թերթը երեկ բավական հետաքրքիր մի հրապարակում էր ներկայացրել՝ ԱՊՀ երկրների նախագահների երեխաների մասին։ «ԱՊՀ-ի զավակները» վերնագրով հոդվածում ներկայացվում է, թե ովքեր են նախագահների զավակները, ինչով են զբաղվում եւ ինչպես են ապրում։ Ստորեւ ներկայացնում ենք «Կոմերսանտի» հրապարակումը` չնչին (ոչ բովանդակային) կրճատումներով: ԱԼԵՔՍԱՆԴՐ ԼՈՒԿԱՇԵՆԿՈ ԱՊՀ երկրների նախագահների՝ արդեն հասունացած զավակները հաճախ որոշում են գնալ դեպի …

կարդալ ավելին

Պետք է պատժել

22.09.2008

2002 թվականի ապրիլի 26-ին Հայաստանի կողմից Մարդու իրավունքների կոնվենցիան վավերացնելուց հետո մինչեւ 2008 թվականը Հայաստանի քաղաքացիները Եվրոպական դատարան են ներկայացրել 1500-ից ավելի գանգատ: Այդ մասին «Ազատություն» ռադիոկայանին հայտնել է Արդարադատության նախարարության Մարդու իրավունքների եվրոպական դատարանի հետ կապերի վարչության պետ Արտյոմ Գեղամյանը: «Կոնվենցիան վավերացնելուց հետո Հայաստանի Հանրապետության դեմ ներկայացվել է ավելի քան 1000 գանգատ` մինչեւ 2007 …

կարդալ ավելին

Գորիկ Հակոբյանի կի՞նն է զննել

13.09.2008

Մարտի 1-ի գործով կալանավորված ԱԺ պատգամավոր Մյասնիկ Մալխասյանին հինգշաբթի օրը տարել են Դիագնոստիկ կենտրոն բուժզննության: Կալանավայրերի վարչությունից մեր թղթակցին տեղեկացրել են, որ հետազոտել են Մ.Մալխասյանի ծունկը: Հարցին, թե կոնկրետ ո՞վ եւ ի՞նչ մասնագետ է անցկացրել պատգամավորի բուժզննությունը` չեն պատասխանել: Սակայն մեր տեղեկություններով` Մ.Մալխասյանին զննել է Գայանե Մելիքյանը, ով Ազգային անվտանգության ծառայության պետ Գորիկ Հակոբյանի կինն …

կարդալ ավելին

Երկրորդը` Նյու Յորքում

13.09.2008

Թուրքական «Աքշամ» թերթի փոխանցմամբ` Հայաստանի եւ Թուրքիայի նախագահների երկրորդ հանդիպումը ծրագրվում է անցկացնել Նյու Յորքում՝ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի հավաքների շրջանակում: Ըստ թերթի` Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի` ՄԱԿ-ի հավաքներին չմասնակցելու պատճառով, պետության ղեկավարների եռակողմ գագաթաժողով չի անցկացվելու: Թուրքիայի, Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ եռակողմ հանդիպումը կանցկացվի արտաքին գործերի նախարարների մակարդակով:

կարդալ ավելին

Ամենահարմար պահը

13.09.2008

Ադրբեջանում ԱՄՆ դեսպան Էնն Դերսին երեկ հայտարարել է, թե ԱՄՆ-ը այն կարծիքին է, որ ղարաբաղյան հակամարտության կարգավորման համար վրա է հասել ամենահարմար պահը: «ԱՄՆ-ը նշում է, որ ղարաբաղյան հակամարտության կարգավորման համար եկել է ամենահարմար ժամանակը, եւ այդ կարգավորումը պետք է իրականացվի բացառապես խաղաղ ճանապարհով եւ Ադրբեջանի տարածքային ամբողջականության սկզբունքի հիման վրա»,- ասել է Դերսին` ավելացնելով, …

կարդալ ավելին

Համատեղ հուշագիր են պատրաստում

13.09.2008

Թուրքական «Սաբահ» թերթի փոխանցմամբ` Թուրքիայի եւ Հայաստանի ԱԳ նախարարության աշխատակիցներն աշխատում են երկու երկրների միջեւ հարաբերությունները նորմալացնելու մասին համատեղ հայտարարության վրա: Ըստ թերթի` սեպտեմբերի 6-ին Հայաստանի եւ Թուրքիայի ֆուտբոլի ազգային հավաքականների հանդիպումից հետո երկու երկրների ԱԳ նախարարներ Էդուարդ Նալբանդյանի եւ Ալի Բաբաջանի միջեւ սկսված եւ 2,5 ժամ տեւած երկխոսությունն ու դրական մոտեցումը «թղթին է հանձնվում»: …

կարդալ ավելին

Քննարկելու են ՄԱԿ-ում

13.09.2008

Սեպտեմբերի 16-ին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում քննարկվելու է ղարաբաղյան հակամարտությունը, որտեղ Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը հանդես է գալու ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում տիրող իրադրությանը նվիրված զեկուցմամբ: «Ադրբեջանի արտգործնախարարը կարծարծի Հարավային Կովկասի իրադրությանը, տարածաշրջանի անվտանգության վրա «սառեցված հակամարտությունների» ազդեցությանը վերաբերող հարցերը»,- «Թրենդ» գործակալությանն ասել է ՄԱԿ-ում Ադրբեջանի մշտական ներկայացուցչության ղեկավար Ագշին Մեհթիեւը:

կարդալ ավելին

Բրայզան է եկել

13.09.2008

Տարածաշրջանային այցի շրջանակներում երեկ Երեւան է ժամանել ԱՄՆ փոխպետքարտուղարի օգնական, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ Մեթյու Բրայզան: Առաջիկա օրերին նա կհանդիպի արտգործնախարար Էդուարդ Նալբանդյանի հետ: Հաջորդ շաբաթ Մ. Բրայզան կայցելի Բաքու, ապա՝ Թբիլիսի: Ըստ ադրբեջանական լրատվամիջոցների, կայանալիք հանդիպումների ժամանակ ԱՄՆ փոխպետքարտուղարի օգնականը քննարկելու է Կովկասում իրավիճակը Ռուս-վրացական պատերազմի ֆոնին, ինչպես նաեւ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացը:

կարդալ ավելին

Օմբուդսմենը մտահոգված է

13.09.2008

Մարդու իրավունքների պաշտպան Արմեն Հարությունյանը երեկ հանդես է եկել հայտարարությամբ, որով կոչ է անում մարտի 1-2-ի դեպքերն ու պատճառներն ուսումնասիրող ԱԺ ժամանակավոր հանձնաժողովին` համակողմանի եւ օբյեկտիվ քննություն իրականացնելու նպատակով, ուսումնասիրվող նյութերի մեջ ընդգրկել նաեւ նույն նպատակով ընդդիմության կողմից ստեղծված հանրային հանձնախմբի` սեպտեմբերի 10-ին շրջանառության մեջ դրված ֆիլմը: «Ֆիլմի բովանդակությունը եւ դրանում տեղ գտած կադրերն ու …

կարդալ ավելին

Կարապետյանի առաջին քայլը

13.09.2008

«Նոր Ժամանակներ» կուսակցության նախագահ Արամ Կարապետյանը երեկ մինչեւ գալիք համագումար կասեցրել է կուսակցության վարչության անդամ Հրաչյա Սարգսյանի լիազորությունները: Աշնանը տեղի ունենալիք համագումարի ժամանակ կորոշվի` Հ.Սարգսյանը կմնա՞ կուսակցության շարքերում, թե՞ ոչ: Ա.Կարապետյանը նման որոշում է կայացրել այն բանից հետո, երբ 2 օր առաջ Հ. Սարգսյանը հայտարարեց Հայ Ազգային կոնգրեսին անդամակցելու մասին: Հ. Սարգսյանը նաեւ ասել էր, …

կարդալ ավելին

Մտավախությունն իրականացա՞վ

13.09.2008

Եվրախորհրդի մարդու իրավունքների գլխավոր հանձնակատար Թոմաս Համարբերգը Փարիզում ԵԽ ԽՎ մոնիտորինգի հանձնաժողովի սեպտեմբերի 11-ի նիստում ներկայացրել է ԵԽ ԽՎ 1620 բանաձեւի կատարման վերաբերյալ ոչ թե ակնկալվող համակողմանի զեկույց, այլ շատ հակիրճ` ընդամենը 10 րոպեանոց բանավոր հաղորդագրություն: Այդ զեկույցը թեեւ Հայաստանի իշխանությունների համար դրական չի եղել, բայց ընդգծված բացասական ձեւակերպումներ էլ չի պարունակել: Թ.Համարբերգը նշել է …

կարդալ ավելին