Երեկ ՀՀ ԱԳ նախարար Էդուարդ Նալբանդյանն ընդունել է գերմանական «Քրոնիմետ» ընկերության նախագահ, Գերմանիայի Բադեն Վյուրթեմբերգ երկրամասում Հայաստանի պատվո հյուպատոս Գյունտեր Պիլարսկու գլխավորած պատվիրակությանը, որի կազմում եղել են Գերմանիայի տնտեսության տարբեր ոլորտները ներկայացնող գործարարներ: Հանդիպման ընթացքում քննարկվել են հայ-գերմանական առեւտրատնտեսական հարաբերությունների հետագա խորացման հետ կապված հարցեր, որոնց թվում՝ Հայաստանի հանքարդյունաբերության ոլորտում խոշոր ներդրումներ կատարած Գ. Պիլարսկու կողմից ղեկավարվող «Քրոնիմետ-Գրուփ» ընկերության գործունեությունը եւ հեռանկարները: Նշենք, որ հենց այս գերմանական ընկերությունն է ընդամենը 135 մլն դոլարով (մեկ տարվա հասույթի չափով) գնել Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը: