քաղաքականություն

Տպագիր մամուլն ավելի շատ ընդդիմադիր է, քան ազատ

23.09.2008

Վերջերս ԱԺ-ն «Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ» կատարեց, ինչից հետո տարբեր կազմակերպություններ սկսեցին տարբեր միջոցառումներ կազմակերպել ու քննարկել, թե որքանով են Հայաստանի զանգվածային լրատվամիջոցներն ազատ ու անկախ: «Զանգվածային լրատվամիջոցների ազատությունը եւ դրանցում բազմակարծության ապահովման խնդիրները Հայաստանում» թեմայով մի քննարկում էլ երեկ տեղի ունեցավ Մամուլի ազգային ակումբում: Հարկ է նշել, որ բանախոսներից գրեթե …

կարդալ ավելին

Շատ բան կախված է Հայաստանից

23.09.2008

Ադրբեջանի Միլի մեջլիսի առաջին փոխխոսնակ Զիաֆետ Ասքերովը երեկ հայտարարել է, որ ԵԱՀԿ Մինսկի խումբը լուծարելու եւ ղարաբաղյան հակամարտության կարգավորման միջնորդական նոր ձեւաչափ ստեղծելու անհրաժեշտություն չկա: «ԵԱՀԿ Մինսկի խումբը գործում է 1992թ., եւ առայժմ նրա գործունեության արդյունքներ չկան: Չնայած դրան, Մինսկի խումբը պետք է շարունակի իր գործունեությունը»,- ասել է Ասքերովը` հավելելով, թե հակամարտության կարգավորման միջնորդական նոր …

կարդալ ավելին

Նոր նախագահը

23.09.2008

Երեկ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հրամանագիր է ստորագրել ՀՀ Վճռաբեկ դատարանի Քաղաքացիական եւ վարչական պալատի նախագահ Արման Մկրտումյանին Վճռաբեկ դատարանի նախագահ նշանակելու մասին:

կարդալ ավելին

Պաշտպանում է

23.09.2008

«Ես լիովին պաշտպանում եմ Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը եւ ղարաբաղյան հակամարտությունը բանակցային, խաղաղ ճանապարհով լուծելը: Վերջերս տարածաշրջանում տեղի ունեցած զինված հակամարտությունը մեկ անգամ եւս ցույց տվեց, որ ուժի կիրառումը չի նպաստում հակամարտությունների լուծմանը»,- Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովի հետ կայացած հանդիպման ժամանակ ասել է Եվրամիության արտաքին հարաբերությունների եւ հարեւանության եվրոպական քաղաքականության հարցերով հանձնակատար Բենիտա Ֆերերո Վալդները:

կարդալ ավելին

«Բարեփոխումներ»

23.09.2008

ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի որոշմամբ Խաչատուր Ավալյանը երեկ նշանակվել է ՀՀ վարչապետի օգնական: Մեկ այլ որոշմամբ էլ` Աշոտ Մարտիրոսյանը նշանակվել է ՀՀ կառավարությանն առընթեր միջուկային անվտանգության կարգավորման պետական կոմիտեի նախագահ:

կարդալ ավելին

Բարձր է գնահատել

23.09.2008

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը երեկ ՆԱՏՕ-ի Խորհրդարանական վեհաժողովի նախագահ Ժոզե Լելյոյի հետ հանդիպման ժամանակ ասել է, թե ՆԱՏՕ-ի հետ անհատական գործընկերության գործողությունների ծրագիրը Հայաստանին հնարավորություն է ընձեռում ունենալ միջազգային չափանիշներին համապատասխան պաշտպանության համակարգ: ՆԱՏՕ-ի Խորհրդարանական վեհաժողովի նախագահը բարձր է գնահատել Ս. Սարգսյանի «ֆուտբոլային դիվանագիտությունը»: Նշելով, որ ինքը երկխոսության կողմնակից է, եւ վստահ է, որ դրա …

կարդալ ավելին

Արտահերթ չի լինի

23.09.2008

ԱԺ նախագահ Տիգրան Թորոսյանից մեր թղթակիցն իր հրաժարականի օրը տված ասուլիսում հետաքրքրվել է` արդյոք Հայաստանում տեղի ունեցող ներքաղաքական իրադարձություններն արտահերթ ընտրությունների կհանգեցնե՞ն: Ի պատասխան՝ Տ. Թորոսյանն ասել է. «Ոչ: Ընդհանրապես պետք է սեփական երկրի ու պետական կառույցների նկատմամբ լուրջ վերաբերմունք ունենալ: Ցավոք սրտի, Հայաստանում քաղաքական ասպարեզում կարելի է հանդիպել ուղղակի մազոխիստական մոտեցումների: Ես առաջին հերթին …

կարդալ ավելին

Խեղճ Ռոբեսպիեր…

23.09.2008

Վերջին օրերին Հայաստանի ներքաղաքական կյանքում ամենաշատ քննարկվող թեման ԱԺ արդեն նախկին նախագահ Տիգրան Թորոսյանի` ՀՀԿ-ից հեռանալու որոշումն է: Նախօրեին հրավիրած ասուլիսում Տ. Թորոսյանը բավական կոշտ գնահատականներ էր տվել ՀՀԿ-ին եւ իր արդեն նախկին կուսակիցներին: Երեկ լրագրողների հետ կայացած հանդիպման ժամանակ, ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը նշեց, որ կուսակցության ներսում չեն կիսում Տ. Թորոսյանի գնահատականները, սակայն …

կարդալ ավելին

«Պատգամավոր լինել-չլինելն իմ եւ խորհրդարանի կյանքում ոչինչ չի փոխում»

23.09.2008

Ասում է ԱԺ նախկին պատգամավոր, ԱԺ Եվրոպական ինտեգրացիայի հանձնաժողովի անդամ Վահե Հովհաննիսյանը, ով 2008թ. մայիսին հրաժարվեց պատգամավորական մանդատից: – Ինչո՞ւ հրաժարվեցիք պատգամավորի մանդատից: Մինչ օրս կարծես թե որեւէ մեկնաբանություն ձեր կողմից չի եղել, սակայն տարբեր վարկածներ էին շրջանառվում ներքաղաքական կուլիսներում: – Ես հրաժարականի դիմում ներկայացրեցի այս տարվա մայիսին` նշելով երկու հիմնական պատճառ. չեմ ուզում աշխատել …

կարդալ ավելին

Հետաքրքիր նշանակում

23.09.2008

Ներկայումս «Eurasia House International» կազմակերպության նախագահի պաշտոնը զբաղեցնող ՀՀ նախկին վարչապետ Արմեն Սարգսյանն ընտրվել է Համաշխարհային էներգետիկ անվտանգության խորհրդի նախագահ: Այս կազմակերպության կազմում են համաշխարհային խոշոր էներգետիկ արդյունաբերության եւ հաստատությունների ներկայացուցիչներ, իսկ դրա կենտրոնակայանը գտնվում է Ժնեւում` Համաշխարհային տնտեսական ֆորումում: Դրա նպատակն է՝ ուսումնասիրել, վերլուծել ու հետազոտել ոլորտի վճռորոշ եւ հրատապ խնդիրները` համաշխարհային կտրվածքով: Ըստ …

կարդալ ավելին

Տենդե՞նց, թե՞ բացառություն

23.09.2008

Կուսակցությունից դուրս գալը կամ մի կուսակցությունից մյուս կուսակցություն «սահուն» անցումը Հայաստանում սովորական երեւույթ է: Այնքան սովորական, որ, եթե սկսենք հիշատակել նման «տրանսֆերների» ենթարկված հայ քաղաքական գործիչների, ապա մի ողջ թերթ չի բավարարի: Այդ դեպքում ի՞նչն է պատճառը, որ Տիգրան Թորոսյանի ՀՀԿ-ից դուրս գալու դիմումը մեծ աղմուկ առաջացրեց լրագրողական եւ քաղաքական «էլիտայում» (հասարակության լայն զանգվածներին նմանատիպ …

կարդալ ավելին

«ՀՀԿ-ն իր միջից վտարեց քաղաքական միակ էլեմենտին»

23.09.2008

ՀՀՇ վարչության անդամ Արամ Մանուկյանը եւ ՀՀԿ-ական պատգամավոր Գագիկ Մելիքյանը երեկ «Հայելի» ակումբում իրենց բանավեճը սկսեցին Անկախության օրվա կապակցությամբ շնորհավորանքներով եւ բարեմաղթանքներով: Այնուհետեւ անդրադարձան իշխանությունների կողմից, այսպես կոչված` բարեփոխումների իրականացմանը: «Արդյոք այդ բարեփոխումների շրջանակի մե՞ջ էր մտնում նաեւ ԱԺ նախագահ Տիգրան Թորոսյանի հրաժարականը» հարցին ՀՀԿ-ական Գ. Մելիքյանը պատասխանեց, թե բարեփոխումներ կատարվում են տնտեսական, քաղաքական, ինչպես …

կարդալ ավելին

Ընդդեմ երկակի ստանդարտների

23.09.2008

Երեկ ՆԱՏՕ-ի Խորհրդարանական վեհաժողովի նախագահ Ժոզե Լելյոն ԱԺ-ում հանդիպումներ է ունեցել տարբեր խմբակցությունների ներկայացուցիչների հետ: ՆԱՏՕ-ի Խորհրդարանական վեհաժողովում ԱԺ ասոցիացված պատվիրակության ղեկավար Արթուր Աղաբեկյանն, օրինակ, Ժոզե Լելյոյի հետ հանդիպման ժամանակ տեղեկացրել է, որ Հայաստանի հասարակության տեսակետը Վրաստանում տեղի ունեցող իրադարձությունների վերաբերյալ միանշանակ չէ: Ըստ նրա` հասարակության մի ստվար մասը, տեղյակ լինելով Կոսովոյի անկախության ճանաչմանը, տեսնելով …

կարդալ ավելին

«Գումարները կվերադարձվեն բյուջե»

23.09.2008

ՀՀ Վերահսկիչ պալատի (ՎՊ) նախագահ Իշխան Զաքարյանը երեկ առաջին անգամ հանդես եկավ հաշվետվությամբ: Նա ներկայացրեց 2007թ. քաղաքաշինության, գյուղատնտեսության եւ քաղաքային ջեռուցման ոլորտներում իրականացված մի շարք ծրագրերի ուսումնասիրության արդյունքները եւ հրապարակեց չարաշահումների բավականին ուշագրավ փաստեր: Առաջինն անդրադարձավ Քաղաքաշինության նախարարությանը, որտեղ ծրագրերի ամենամեծ ծավալն իրականացվել է շինարարության ոլորտում: Քաղաքաշինության նախարարի պորտֆելը քվոտայով պատկանում է «Բարգավաճ Հայաստան» կուսակցությանը, …

կարդալ ավելին

Դեմիրելի գնահատականը

22.09.2008

«Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլի սեպտեմբերի 6-ի այցը Հայաստան դրական է ընդունվել ինչպես Թուրքիայում, այնպես էլ աշխարհում: Այդ պատճառով, տվյալ այցը ճիշտ եմ համարում»,- հայտարարել է Թուրքիայի 9-րդ նախագահ Սուլեյման Դեմիրելը` թուրքական «Ջիհան» գործակալությանը տված հարցազրույցում: Նրա խոսքերով, այցելելով Երեւան, Գյուլը ճիշտ որոշում է ընդունել: Նա նաեւ նշել է, որ «ճիշտ չէ` մինչեւ վերջ երկու երկրների …

կարդալ ավելին

Հարմար է

22.09.2008

«Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցում ԵԱՀԿ Մինսկի խումբը հարմար ձեւաչափ է»,- հայտարարել է ՆԱՏՕ-ում ԱՄՆ մշտական ներկայացուցիչ Կուրտ Վոլկերը` անդրադառնալով ՆԱՏՕ-ի հնարավոր մասնակցությանը «սառեցված» հակամարտության կարգավորման գործում հարցին: Նա միաժամանակ նշել է, որ Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ սկսված հարաբերությունները դրական կազդեն ղարաբաղյան հակամարտության եւ ընդհանուր տարածաշրջանի վրա: «Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ դիվանագիտական հարաբերությունների հաստատումը եւ …

կարդալ ավելին

Մեկնել է Իրան

22.09.2008

Հայաստանի արտգործնախարար Էդուարդ Նալբանդյանն Իրանի արտգործնախարար Մանուչեհր Մոթաքիի հրավերով երեկ երկօրյա պաշտոնական այցով մեկնել է Թեհրան: Ըստ ՀՀ Արտգործնախարարության Մամուլի եւ տեղեկատվության վարչության, Էդուարդ Նալբանդյանը հանդիպումներ կունենա Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեջադի, Մեջլիսի նախագահ Ալի Լարիջանիի, Ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղար Սաիդ Ջալիլիի եւ արտգործնախարար Մանուչեհր Մոթաքիի հետ:

կարդալ ավելին

Ի՞նչն է դրական

22.09.2008

Հայաստանի արտգործնախարար Էդուարդ Նալբանդյանը շաբաթ օրը հանդիպել է Երեւանում գտնվող ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ, ԱՄՆ-ի պետքարտուղարի օգնական Մեթյու Բրայզային: Ըստ պաշտոնական հաղորդագրության, քննարկվել են Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացը, տարածաշրջանում տեղի ունեցած վերջին զարգացումները, հայ-թուրքական հարաբերությունները, այլ հարցեր: Էդուարդ Նալբանդյանը հայտնել է, որ հայկական կողմը դրական է գնահատում Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլի` Հայաստան կատարած …

կարդալ ավելին

Բարեշրջումների կենդանի վկան

22.09.2008

Նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով անցած շաբաթվա վերջին Արմեն Սարգսյանը նշանակվել է Չինաստանում Հայաստանի արտակարգ եւ լիազոր դեսպանի պաշտոնում: Այս նշանակման ողջ հմայքը ոչ այնքան Արմեն Սարգսյանի երաժշտական, ապա՝ արեւելագիտական կրթություններն են, նախկին աշխատանքային փորձը, որքան Չինաստանում արդեն ՀՀ նոր դեսպանի եղբայրը: Արմեն Սարգսյանը ոչ ավել, ոչ պակաս ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի հարազատ եղբայրն է: Հետեւաբար, …

կարդալ ավելին

Յովանովիչը գալիս է

22.09.2008

Վաղը Երեւան է ժամանելու Հայաստանում ԱՄՆ դեսպանի պաշտոնում հաստատված Մարի Յովանովիչը: Առաջիկա օրերին նա կստանձնի իր պաշտոնական պարտականությունները հավատարմագրերը ստանալուց հետո: Այդ մասին ասված է Հայաստանում Միացյալ Նահանգների դեսպանության հաղորդագրությունում: Հիշեցնենք, որ Հայաստանում ԱՄՆ դեսպանի պաշտոնում Մարի Յովանովիչի թեկնածությանը, որը Ջորջ Բուշի վարչակազմն առաջադրել էր մարտին, Սենատը հավանություն է տվել օգոստոսի 1-ին: Իսկ մինչ նոր …

կարդալ ավելին