Բարձր է գնահատել

23/09/2008

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը երեկ ՆԱՏՕ-ի Խորհրդարանական վեհաժողովի նախագահ Ժոզե Լելյոյի հետ հանդիպման ժամանակ ասել է, թե ՆԱՏՕ-ի հետ անհատական գործընկերության գործողությունների ծրագիրը Հայաստանին հնարավորություն է ընձեռում ունենալ միջազգային չափանիշներին համապատասխան պաշտպանության համակարգ: ՆԱՏՕ-ի Խորհրդարանական վեհաժողովի նախագահը բարձր է գնահատել Ս. Սարգսյանի «ֆուտբոլային դիվանագիտությունը»: Նշելով, որ ինքը երկխոսության կողմնակից է, եւ վստահ է, որ դրա առկայության պարագայում կարելի է քննարկել ցանկացած, նույնիսկ` ամենադժվար հարցերը, Ս. Սարգսյանն ասել է. «Մեր նպատակն է՝ Թուրքիայի հետ հաստատել ռացիոնալ, տրամաբանված, այսօրվա քաղաքակիրթ աշխարհին հարիր հարաբերություններ, որպեսզի տարածաշրջանում լինի կայունություն, եւ համագործակցությունը դառնա մեր ժողովուրդների բարեկեցության աղբյուր»: