Դեմիրելի գնահատականը

22/09/2008

«Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլի սեպտեմբերի 6-ի այցը Հայաստան դրական է ընդունվել ինչպես Թուրքիայում, այնպես էլ աշխարհում: Այդ պատճառով, տվյալ այցը ճիշտ եմ համարում»,- հայտարարել է Թուրքիայի 9-րդ նախագահ Սուլեյման Դեմիրելը` թուրքական «Ջիհան» գործակալությանը տված հարցազրույցում:

Նրա խոսքերով, այցելելով Երեւան, Գյուլը ճիշտ որոշում է ընդունել: Նա նաեւ նշել է, որ «ճիշտ չէ` մինչեւ վերջ երկու երկրների միջեւ թշնամական քաղաքականություն վարելը»: