ԵԱՀԿ Մինսկի խմբի ֆրանսիացի համանախագահ Բեռնար Ֆասիեն պատերազմը համարում է ինքնասպանություն, որը չի կարող օգնել լուծելու ղարաբաղյան հակամարտությունը: «Վերջերս Վրաստանում տեղի ունեցած իրադարձությունները պարզորոշ ցույց տվեցին, որ Մինսկի խմբի համանախագահ երկրները իրավացի էին, պնդելով, որ պատերազմն ինքնասպանություն է, որեւէ արդյունք չի տա եւ չի կարող ծառայել ղարաբաղյան հակամարտության լուծմանը»,- շաբաթ օրը Բաքվում կայացած ասուլիսում հայտարարել …
կարդալ ավելինԵրեկ Հայաստանում ԱՄՆ-ի նորանշանակ արտակարգ եւ լիազոր դեսպան Մարի Յովանովիչը ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին է հանձնել իր հավատարմագրերը: Ըստ նախագահի մամլո գրասենյակի, Մ. Յովանովիչը Ս. Սարգսյանին է փոխանցել ԱՄՆ նախագահ Ջորջ Բուշի շնորհավորական ուղերձը` Հայաստանի Անկախության տոնի առթիվ: Ընդգծելով Միացյալ Նահանգների պատրաստակամությունն` աջակցելու Հայաստանի առաջընթացին դեպի ժողովրդավարություն ու շուկայական տնտեսություն, դիվանագետն ասել է, որ կձեռնարկի …
կարդալ ավելինԴեմոկրատական կուսակցությունից ԱՄՆ-ի նախագահի թեկնածու Բարաք Օբաման շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի Անկախության տոնի առթիվ, որում, մասնավորապես, ասված է. «Իր երկար պատմության ամբողջ ընթացքում հայ ժողովրդին բնութագրում է անկախության, ինքնուրույնության եւ գոյատեւման ոգին: Դարեր շարունակ ապրելով պարսից, ռուսական եւ թուրքական կայսրություններում, հայերը իրենց ժամանակակից անկախությանը հասել են նախ 1918թ., ապա վերստին ձեռք են բերել այն …
կարդալ ավելինՍեպտեմբերի 21-ին լրացավ Հայաստանի Անկախության 17-ամյակը: Այս տարիների ընթացքում Հայաստանն ունեցել է երեք նախագահ, սակայն, ինչպես անցած տասը տարիներին, այս տարի եւս Հայաստանի Անկախության տոնը նրանք նշեցին միանգամայն տարբեր վայրերում, առանձին-առանձին` յուրաքանչյուրն իր թիմակիցների ու համախոհների հետ: Հայաստանի առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանն իր գաղափարակիցների հետ Անկախության տոնը նշում էր Ամերիկյան համալսարանի նոր մասնաշենքում, ՀՀ երրորդ …
կարդալ ավելինՏրաֆարետային միջոցառումները, որոնք արդեն տասնյոթ տարի սեպտեմբերի 21-ին անփոփոխ սցենարով մատուցվում են հասարակությանը, այս տարի կարող էին եւ նոր արժեք ունենալ: Հանրապետության հրապարակում հայ երգիչների ոչ այնքան թարմ ռեպերտուարին ծանոթանալու կամ հրավառությամբ հիանալու տրամադրություն ունենալ ՀՀ քաղաքացիներից քչերը կարող էին իրենց թույլ տալ. թերեւս հանրապետության տարբեր գյուղերից մայրաքաղաք եկած երիտասարդները: Իսկ երկրի նախագահն այդ օրը …
կարդալ ավելինՍեպտեմբերի 10-13-ը ԱԺ «ժառանգություն» խմբակցության անդամներ Ստեփան Սաֆարյանը, Լարիսա Ալավերդյանը եւ Անահիտ Բախշյանը Լեհաստանում մասնակցել են 18-րդ տնտեսական ժողովին, որտեղ երեքն էլ հանդես են եկել զեկույցներով: Երեկ հրավիրած մամուլի ասուլիսի ժամանակ «Ժառանգություն» կուսակցության վարչության նախագահ Անահիտ Բախշյանը նշեց, որ ժողովին մասնակցող 2000 պատվիրակներն ընդգրկված են եղել 10 տարբեր խմբերում: «Տիկին Լարիսան մասնակցեց «Գիտություն եւ մշակույթ» …
կարդալ ավելինՍեպտեմբերի 21-ին` Անկախության 17-ամյակի օրը, ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը, ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը, ՀՀ Ազգային անվտանգության խորհրդի գլխավոր քարտուղար Արթուր Բաղդասարյանը, ՀՀ Սահմանադրական դատարանի նախագահ Գագիկ Հարությունյանը, ՀՀ զինվորական բարձրագույն հրամանատարակազմը եւ այլ պաշտոնյաներ այցելել են Եռաբլուր` Վազգեն Սարգսյանի, զորավար Անդրանիկ Օզանյանի շիրիմներին, Արցախյան պատերազմում զոհված ազատամարտիկների հուշարձանին` հարգանքի տուրք մատուցելով …
կարդալ ավելինԹուրքիայում մի շարք լրագրողներ եւ ԶԼՄ-ներ բողոքում են վարչապետ Ռեջեփ Էրդողանի գործողությունների դեմ` պնդելով, թե նա փորձում է սահմանափակել մամուլի ազատությունը եւ խոչընդոտում է ժողովրդավարության զարգացմանը: «Ամաչում եմ, որ Թուրքիան նման վարչապետ ունի»,- ըստ «Ազատություն» ռ/կ-ի՝ նման հայտարարություն է արել այդ երկրի Լրագրողների ասոցիացիայի նախագահ Ահմեդ Աքբայը: Lրագրողների վրդովմունքի առիթն անցած հինգշաբթի օրն Էրդողանի ունեցած …
կարդալ ավելին«Որպես անձ` ես իմ կարծիքն ունեմ ու այն թաքուն չեմ պահում: Ես բավականաչափ գիրք կարդացել եմ ու ահագին էլ գրել, որպեսզի ունենամ իմ կարծիքը մարդկանց, նրանց ինտելեկտի ու փորձառության մասին»,- երեկ կայացած մամուլի ասուլիսի ժամանակ ԱԺ արդեն նախկին նախագահ Տիգրան Թորոսյանի մասին նման կարծիք է հայտնել ՀՅԴ պատգամավոր Ալվարդ Պետրոսյանը: Նա նշել է, որ հարգանքով …
կարդալ ավելինԵրեկ ՀՀ-ում ԱՄՆ նորանշանակ դեսպան Մարի Յովանովիչն իր հավատարմագրերի պատճենը հանձնեց ՀՀ ԱԳ նախարար Էդուարդ Նալբանդյանին: Հանդիպման ժամանակ Է. Նալբանդյանն ու Յովանովիչն անդրադարձան նաեւ Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման բանակցությունների վերջին զարգացումներին: Է. Նալբանդյանը նշել է, որ Մինսկի խումբը Լեռնային Ղարաբաղի կարգավորման գործընթացի գործող ձեւաչափ է, որն ապացուցել է իր կենսունակությունը եւ վայելում է միջազգային հանրության …
կարդալ ավելինՄարտի 1-2-ի դեպքերի փաստով հարուցված քրեական գործի շրջանակներում փորձագիտական աշխատանքներին ԱՄՆ-ից փորձագետ ներգրավելու ուղղությամբ քննարկումներ են ընթանում: Այդ մասին երեկ լրագրողների հետ հանդիպմանն ասել է ՀՀ-ում ԱՄՆ դեսպանության գործերի ժամանակավոր հավատարմատար Ջոզեֆ Փենինգտոնը: «Այդ ուղղությամբ քննարկումներ ենք անցկացնում հանձնաժողովի նախագահի եւ ՀՀ կառավարության ներկայացուցիչների հետ, եւ հույս ունենք, որ առաջիկայում որոշակի արդյունքների կհասնենք»,- ասել է …
կարդալ ավելինՀայաստանի Անկախության տոնի կապակցությամբ Մեծ Բրիտանիայի Եղիսաբեթ II թագուհին շնորհավորական ուղերձ է հղել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին: Ուղերձում ասված է. «Ինձ համար գերագույն հաճույք է Ձեր ազգային տոնի կապակցությամբ Ձերդ Գերազանցությանը հղել իմ շնորհավորանքները, ինչպես նաեւ Հայաստանի Հանրապետության ժողովրդի եւ կառավարության բարգավաճման ու երջանկության իմ մաղթանքները»: ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին շնորհավորական ուղերձ է հղել նաեւ …
կարդալ ավելինՏիգրան Թորոսյանը երեկ հրավիրած ԱԺ արտահերթ նիստի ժամանակ արդեն պաշտոնապես ներկայացրեց ԱԺ նախագահի պաշտոնից հրաժարվելու իր դիմումը: Մի քանի օրինագծեր շատ արագ քվեարկության դնելուց հետո Տ. Թորոսյանն անդրադարձավ «բուն» թեմային: Ներկա գտնվող մոտ հարյուր պատգամավորներ շունչները պահած` սպասում էին, թե ի՞նչ է ասելու ԱԺ նախագահը: «Ասուլիսի ժամանակ ես ներկայացրել եմ հրաժարականի մասին դիմումը: Քանի որ …
կարդալ ավելինՀՀ-ում ԱՄՆ դեսպանության գործերի ժամանակավոր հավատարմատար Ջոզեֆ Փենինգտոնը եւ ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը երեկ ստորագրել են ԱՄՆ եւ ՀՀ կառավարությունների միջեւ կնքված Թմրադեղերի հսկողության եւ իրավապահ ոլորտում համագործակցության նամակ-համաձայնագրի արձանագրությունը եւ փոփոխությունների մասին համաձայնագիրը: Ըստ համաձայնագրի` ԱՄՆ կառավարությունը 2,7 միլիոն դոլարի լրացուցիչ օժանդակություն է տրամադրում ՀՀ կառավարությանը` մի շարք աջակցության ծրագրերի իրականացման համար: Նշված …
կարդալ ավելինՍեպտեմբերի 28-ին Երեւանի Կենտրոն, Նոր Նորք համայնքներում կայանալիք համայնքի ղեկավարի եւ ավագանու անդամի, Նորք-Մարաշ, Ավան, Դավիթաշեն, Շենգավիթ համայնքների ավագանու անդամի ընտրություններին դիտորդական առաքելություն կիրականացնի Եվրախորհրդի տեղական եւ տարածքային իշխանությունների կոնգրեսը (10 դիտորդ): Ըստ ԿԸՀ մամուլի քարտուղար Տաթեւ Օհանյանի, նույն կազմակերպությունը կդիտարկի նաեւ հոկտեմբերի 19-ին Արմավիր, Լոռի, Տավուշ մարզերի համայնքներում կայանալիք տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունները (13 …
կարդալ ավելին– Սեպտեմբերի 28-ին կայանալիք Կենտրոն համայնքի ղեկավարի ընտրությունները փետրվարի 19-ի նախագահական ընտրություններից եւ մարտի 1-ի իրադարձություններից հետո, ըստ էության, առաջին մեծ քաղաքական միջոցառումն է, որին մասնակցելու են իշխանությունը եւ ընդդիմությունը: Ձեր կարծիքով, իշխանությունները հաղթահարե՞լ են նախորդ ընտրությունների «սինդրոմը» եւ թույլ կտա՞ն նորմալ ընտրություններ: – Քանի որ մենք շատ լավ ենք ճանաչում իշխանություններին, նման հավատ երբեւէ …
կարդալ ավելինՌուս-վրացական հնգօրյա պատերազմի հետեւանքով Հարավային Կովկասում չճանաչված եւս երկու պետությունների լեգիտիմացումը մեծ հույսեր տվեց հայ հասարակությանը։ Սակայն անմիջապես առաջացած էյֆորիան աստիճանաբար մարում է: Կոսովոյի նախադեպից հետո նոր նախադեպերի առաջացման գործընթացները որպես տենդենց դիտարկելը եւ ղարաբաղյան հարցին այն «մեխանիկորեն տեղայնացնելու» փորձերն ու հույսերը հավանաբար վերջնականապես «թաղվեցին» օրերս Ադրբեջանի նախագահական ընտրությունների նախաշեմին նախագահ Իլհամ Ալիեւի Մոսկվա կատարած …
կարդալ ավելինՀանուն հանրապետության նախագահի, հայտնի օլիգարխի հետ բարեկամության, նրանց մտերմիկ ժպիտին արժանանալու կամ այնպես անելու, որ հրապարակային որեւէ միջոցառման ժամանակ բոլորի ներկայությամբ արժանանան ուշադրության առանձնահատուկ նշանի՝ հայ քաղաքական գործիչները, մտավորականները եւ բոլոր նրանք, ովքեր ունեն նման հնարավորություն, միմյանց հրելով՝ օգտվում են դրանից՝ չկարեւորելով իրենց թողած տպավորությունը: Խոշոր իմաստով, հասարակական կարծիքն առանձնապես լուրջ արժեք չէ, քանի որ …
կարդալ ավելինԱյս ողջ ընթացքում, երբ տեղի ունեցան նախագահական ընտրությունները, եւ թվում է, թե փոխվեց իշխանությունը, եւ, այնուամենայնիվ, ընդդիմությունը չընկրկեց ու շարունակում է պահանջներ ներկայացնել իշխանություններին՝ մե՛րթ սպառնալով, մե՛րթ համոզելով, մե՛րթ էլ նույնիսկ ձեռք մեկնելով, պարզ ու միամիտ հարց է ծագում, թե ինչու, վերջապես, իշխանությունները չեն անում քայլեր, որոնք կբարձրացնեն իշխանության հեղինակությունը եւ կփրկեն երկիրը նորանոր անհեթեթությունների …
կարդալ ավելինՀՀ ԵԿՄ վարչության նախագահ, Արցախի հերոս, գեներալ-լեյտենանտ Մանվել Գրիգորյանը երեկ ուղերձ է հղել Անկախության 17-ամյակի կապակցությամբ, որտեղ մասնավորապես ասված է. «Սիրելի հայրենակիցներ. ՀՀ երկրապահ կամավորականների միության, հանրապետության բոլոր ազատամարտիկների եւ իմ անունից շնորհավորում եմ Ձեզ՝ Անկախության 17-րդ տարեդարձի առթիվ։ Անկախության տոնը մեր ժողովրդի տոնացույցի ամենագլխավոր օրն է, մեր նորանկախ պետության ու ժողովրդի երանելի ճանապարհը, որի …
կարդալ ավելին