Միջազգային դիտորդներ են գալու

23/09/2008

Սեպտեմբերի 28-ին Երեւանի Կենտրոն, Նոր Նորք համայնքներում կայանալիք համայնքի ղեկավարի եւ ավագանու անդամի, Նորք-Մարաշ, Ավան, Դավիթաշեն, Շենգավիթ համայնքների ավագանու անդամի ընտրություններին դիտորդական առաքելություն կիրականացնի Եվրախորհրդի տեղական եւ տարածքային իշխանությունների կոնգրեսը (10 դիտորդ): Ըստ ԿԸՀ մամուլի քարտուղար Տաթեւ Օհանյանի, նույն կազմակերպությունը կդիտարկի նաեւ հոկտեմբերի 19-ին Արմավիր, Լոռի, Տավուշ մարզերի համայնքներում կայանալիք տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունները (13 դիտորդ): ՀՀ ԿԸՀ-ը սեպտեմբեր եւ հոկտեմբեր ամիսներին կայանալիք ընտրություններին դիտորդական առաքելություն իրականացնելու համար հրավեր է ուղարկել ՀՀ-ում հավատարմագրված օտարերկրյա դեսպաններին, ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի ղեկավարին, ՀՀ-ում Եվրախորհրդի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցչին, Ընտրական համակարգերի միջազգային հիմնադրամի (IFES) հայաստանյան մասնաճյուղի ղեկավարին, ինչպես նաեւ ԼՂՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահին: Սեպտեմբերի 28-ի կայանալիք ՏԻՄ ընտրություններին դիտորդական առաքելություն կիրականացնեն նաեւ տեղական 8 կազմակերպություններ` ընդհանուր շուրջ 790 դիտորդով: