Մարտի 1-ի դեպքերն ու պատճառներն ուսումնասիրելու նպատակով ստեղծված ԱԺ ժամանակավոր հանձնաժողովին բավական օգտակար կլիներ իր միջանկյալ զեկույցը հրապարակելուց առաջ դիտել այն 25 րոպեանոց տեսագրությունը, որը սեպտեմբերի 10-ին ցուցադրեց ընդդիմության կողմից ձեւավորված հանրային հանձնախումբը: Այդ տեսանյութում հատուկ նրանց համար կարմիր գույնի շրջանակի մեջ են առնված բոլոր այն կադրերը, որտեղ ոստիկանները զինված, կրակահերթերով հարձակվում են ժողովրդի վրա: …
կարդալ ավելին«Մենք պետք է կարողանանք կատարել մեր պարտականությունները՝ որպես հարեւաններ եւ որպես ռազմավարական գործընկերներ: Եթե կարողանանք սրանք տարբերակել եւ լինել անկեղծ, կարծում եմ` կհասնենք հաջողության»,- երեկ Շիրակամուտ գյուղում` պատասխանելով ռուս-վրացական հարաբերությունների վատթարացումից հետո 2 բարեկամական պետությունների հետ պատմականորեն ձեւավորված հարաբերությունների պահպանման անհրաժեշտության մասին հարցին, ասել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը: Ըստ նրա` բոլոր նրանք, ովքեր հետեւել …
կարդալ ավելինՀՀՇ վարչության նախագահ, Կենտրոն համայնքի ղեկավարի թեկնածու Արարատ Զուրաբյանի հավաստմամբ` Կենտրոն համայնքը մեր հանրապետության մինի-մոդելն է, ուստի Կենտրոն համայնքի ղեկավարի ընտրություններին մասնակցելը շատ կարեւոր է: Ըստ նրա` առջեւում շատ ավելի կարեւոր ընտրություններ են, որոնցից մեր իշխանությունները խուսափում են: «Խախտելով Սահմանադրությունը` մեր իշխանությունները խուսափում են Երեւանի քաղաքապետի ընտրություններից: Ուստի մենք մտածեցինք, որ սխալ չի լինի մասնակցելը …
կարդալ ավելին«Հայաստանը խոստացել է ազատել Ադրբեջանի օկուպացված տարածքները»,- ըստ ադրբեջանական մամուլի, նման հայտարարություն է արել Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլն` Ադրբեջան կատարած այցի ժամանակ: Արդյո՞ք իրականում նման խոսակցություն եղել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի եւ Ա.Գյուլի միջեւ: Կամ արդյոք Ս. Սարգսյանը Գյուլին խոստացե՞լ է ազատել «օկուպացված տարածքները»: Համենայնդեպս, հայկական կողմը երկու երկրների նախագահների միջեւ տեղի ունեցած խոսակցության …
կարդալ ավելինԵրբ մի քանի ամիս առաջ Մոսկվա կատարած պաշտոնական այցի ընթացքում Սերժ Սարգսյանն առաջին անգամ անսպասելիորեն հայտարարեց հայ-թուրքական հարաբերությունների շուրջ իր հանրահայտ «ֆուտբոլային նախաձեռնությունների» մասին, առաջին արձագանքն այն էր, որ այդ ժամանակ Ռուսաստանի նոր իշխանության հետ դեռեւս չհստակեցված հարաբերություններ ունեցող ՀՀ նոր ղեկավարությունն ինչ-ինչ «դեմարշներ» է կատարում: Նման արձագանքները, թերեւս, տրամաբանական էին թվում, քանզի միշտ էլ …
կարդալ ավելինԵրեկ դատարանի վճռով պայմանական վաղաժամկետ մեկուսարանից ազատ է արձակվել սպարապետ Վազգեն Սարգսյանի եղբայրը` Արմեն Սարգսյանը, ով ազատազրկված էր 2003 թվականի մարտի 5-ին: Նա դատապարտվել էր 10 տարվա ազատազրկման: Արմեն Սարգսյանը մեղադրվում էր 2002թ. դեկտեմբերի վերջին ՀՌԱՀ խորհրդի նախագահ Տիգրան Նաղդալյանի սպանությունը կազմակերպելու համար: Հիշեցնենք, որ Վազգեն Սարգսյանի հարազատները, մասնավորապես՝ «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը բազմիցս …
կարդալ ավելինՄեր տեղեկություններով` ՀՀ նախագահի աշխատակազմից մարտի 1-ի դեպքերի հետ կապված փաստահավաք առաքելության խումբ ստեղծելու նախագիծ է ուղարկվել ԵԽ ԽՎ-ի դիտարկմանը: Մեր թղթակիցը խորհրդարանում փորձել է մարտի 1-ի ժամանակավոր հանձնաժողովի նախագահ Սամվել Նիկոյանից պարզել, թե ե՞րբ է ուղարկվել այդ նախագիծը, արդյոք պատասխան ստացվե՞լ է, եւ վերջապես ե՞րբ է ստեղծվելու այդ փաստահավաք խումբը: Ս. Նիկոյանը պատասխանել է, …
կարդալ ավելինԵրեկ Հայ Ազգային կոնգրեսի կենտրոնական գրասենյակը տարածել է հայտարարություն, որով տեղեկացնում է, որ սեպտեմբերի 12-ին ծրագրված հանրահավաքը տեղի կունենա սեպտեմբերի 15-ին: «Համաժողովրդական մեր շարժման քաղաքական համառությունը պսակվեց լուրջ հաղթանակով: Իշխանությունները, թեեւ շինծու պատճառներով արգելել են սեպտեմբերի 12-ին մեր նախապես հայտարարված հանրահավաքը, սակայն ստիպված են եղել ի գիտություն ընդունել հանրահավաք անցկացնելու մեր հայտերից մեկը՝ սեպտեմբերի 15-ի …
կարդալ ավելինԵրեկ ԱԺ-ում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ ՀՀ ԱԳ նախարար Էդուարդ Նալբանդյանը չի բացառել, որ առաջիկայում ՀՀ արտաքին քաղաքականության շեշտադրումները կարող են փոխվել: Այդ մասին նա ասել է` պատասխանելով ՀՀ-ի վրա տարածաշրջանային իրադարձությունների ազդեցության մասին հարցին: «ՀՀ-ն առնչություն չուներ այդ դեպքերը կատարվելու վերաբերյալ: Դրանք կատարվեցին: Գիտեք, որ իշխանություններն արեցին հնարավորը, որպեսզի այդ իրադարձություններն իրենց ազդեցությունը հնարավոր …
կարդալ ավելինԵրեկ Ազգային ժողովը 71 կողմ, 5 դեմ եւ 1 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ ընդունեց «Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» օրենքում լրացում կատարելու մասին կառավարության ներկայացրած օրինագիծը, համաձայն որի` մինչեւ 2010 թվականի հուլիսի 20-ը հեռուստառադիոհեռարձակման լիցենզավորման մրցույթներ չեն անցկացվելու: Երեքշաբթի խորհրդարանն առաջին ընթերցմամբ քննարկեց այդ օրինագիծը, իսկ երեկ ժամը 18:30-ին արտահերթ նիստ հրավիրեց ու միանգամից անցկացրեց երկրորդ եւ …
կարդալ ավելինԱյսօր Ստրասբուրգում տեղի է ունենալու ԵԽ ԽՎ Մոնիտորինգի հանձնաժողովի նիստը, որտեղ ԵԽ մարդու իրավունքների հարցերով հանձնակատար Թոմաս Համարբերգը կհրապարակի նաեւ Հայաստանին վերաբերող իր զեկույցը: Զեկույցն, ըստ էության, լինելու է ապրիլ եւ հունիս ամիսներին ընդունված ԵԽ ԽՎ 1609 եւ 1620 բանաձեւերի պահանջների կատարման գնահատականը: Թեեւ եվրոպական նույն կառույցն այդ բանաձեւերը կատարելու համար ՀՀ-ին ժամանակ էր տվել …
կարդալ ավելինՄարտի 1-2-ի դեպքերն ուսումնասիրող հանրային հետաքննության հարցերով ընդդիմության ձեւավորած 7 հանձնախմբերից մեկը` ուժային կառույցների գործողություններն ուսումնասիրող խումբը, որը ղեկավարում է ՆԳՆ նախկին նախարար Սուրեն Աբրահամյանը, երեկ ներկայացրեց իր նախնական զեկույցը: Ուշագրավ էր հատկապես այն 25 րոպեանոց տեսագրությունը, որտեղ հստակ երեւում է, թե որտեղ եւ որ ժամին է մարտի 1-ի առավոտյան սկսվել, այնուհետեւ ամբողջ օրվա ընթացքում …
կարդալ ավելինՍեպտեմբերի 7-ին Երեւանի մի շարք համայնքներում կայացած ՏԻՄ ընտրությունների արդյունքները չեն գոհացրել ոչ թաղապետի, ոչ էլ ավագանու թեկնածուներից շատ-շատերին: Մասնավորապես` Արաբկիր համայնքում կայացած ընտրություններից հետո ավագանու մի շարք թեկնածուներ դիմում-բողոքներով դիմել են տարածքային ընտրական հանձնաժողով` ձայների վերահաշվարկի համար: Վերահաշվարկի պահանջով դիմումներում ավագանու թեկնածուներից շատերը հիմնականում նշել են, որ իրենց օգտին ընտրությունների արդյունքում արձանագրված ձայների քանակը …
կարդալ ավելինՎերջին շրջանում մեր` հայերիս լեքսիկոնում կտրուկ ավելացել է մոդայիկ օտարածին բառերի քանակը: Մարկետինգ, մենեջմենթ, գլամուր, կրեդիտ-քարտ, Այ-Թի տեխնոլոգիաներ, մեյլ, մեսիջ, դեդ-լայն, օն-լայն եւ շատ այլ բառեր վաղուց արդեն լայն տարածում են գտել մեր իրականության մեջ: Համոզված եմ, որ բառերն օգտագործողների զգալի մասը պատկերացում անգամ չունի նրանց նշանակության մասին: Եվ քանի որ ես չգիտեմ բոլոր այդ …
կարդալ ավելինԱնցած կիրակի տեղական ընտրություններն ամփոփելով՝ թաղապետերից մեկն իրավացիորեն նկատել էր, որ «Առանց զոհերի ընտրություններ անցկացնելն արդեն իսկ հաջողություն է»: Արդեն տեւական ժամանակ է, հասարակական ցանկացած միջոցառում հաջողված կարելի է համարել, եթե զոհեր չկան: Անգամ Հայաստանի ֆուտբոլի հավաքականի պարտությունը Թուրքիայի հավաքականից հաջողություն է: Որովհետեւ ավանդական կուսակցությունը մարզադաշտը արյան ծով չդարձրեց: Ու այս առումով տեղական ընտրությունները կարելի …
կարդալ ավելինԸստ երեւույթին պետականություն ունենալը առանձին հաճույք է: Մանավանդ՝ անձնական օգտագործման: Սլավա Ժիժեկը հաստատ իրավացի է, երբ գրում է, թե «ազգը քաղաքական հաճույքի ձեւ է»: Դժվար չէ դրանից եզրակացնել, որ պետությունը քաղաքական հաճույքի ամենաազգային եւ բարձրագույն ձեւն է՝ դրանից բխող բոլոր անդառնալի հետեւանքներով: Միայն դրանով կարելի է բացատրել հայաստանյան իշխանությունների այն ցանկասիրությունը, որով հալվում են՝ «ազգ» …
կարդալ ավելինԵրեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանը, դատավոր Ժորա Վարդանյանի նախագահությամբ, երեկ դարձյալ հետաձգել է ՀՀ գլխավոր դատախազի նախկին տեղակալ Գագիկ Ջհանգիրյանի գործի քննությունը: Դատական հաջորդ նիստը կկայանա սեպտեմբերի 16-ին:
կարդալ ավելինԱրաբկիր համայնքի հարգելի բնակիչներ, Շնորհակալություն եմ հայտնում անցած երեք տարիներին ինձ վստահելու եւ համատեղ աշխատանքի համար: Աշխատանք, որը կշարունակվի նաեւ մինչեւ հոկտեմբերի 1-ը, մինչ իմ լիազորությունների ժամկետի ավարտը: 2005 թվականին ես ընտրվել եմ Արաբկիր համայնքի բնակիչների կողմից` ստանալով 18 հազար 315 վստահության քվե: Ուստի, հարգելով մեր բնակիչների ընտրությունը, ես կղեկավարեմ Արաբկիրի թաղապետարանը մինչ օրենքով նախատեսված …
կարդալ ավելինՍեպտեմբերի 5-ին` արձագանքելով օգոստոսի 8-ին մի խումբ նախկին քաղբանտարկյալների դիմումին, Ն.Ս.Օ.Տ.Տ Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսն ընդունել է նախկին քաղբանտարկյալների պատվիրակությանը: Վեհափառին է հանձնվել քաղբանտարկյալների ցուցակը` նրանց դեմ հարուցված գործերի շինծու եւ պատվիրված լինելու մասին բացատրագրերով: Պատվիրակության անդամները մեկ անգամ եւս կոչ են արել Վեհափառին` խախտել լռությունը եւ հրապարակային խոսքով ու գործով վճռականորեն կանգնել հալածյալների …
կարդալ ավելինԵրեկ երեկոյան ժամը 21:15-ի սահմաններում լուրջ միջադեպ է տեղի ունեցել Արաբկիր համայնքի Հր. Քոչար փողոցում: Համայնքապետի թեկնածու Ալբերտ Երիցյանի համար «պայքարի» դուրս եկած բանգլադեշի տղաներն ու Արաբկիր համայնքի տղաները հենց փողոցի մեջտեղում` 20 րոպե կանգնեցնելով երթեւեկությունը, մետաղե ձողերով հարձակվել են իրար վրա: Ականատեսների պատմելով` նրանք եղել են շուրջ 30 հոգի, որոնց վեճը հնարավոր չի եղել …
կարդալ ավելին