Երեկ Հայ Ազգային կոնգրեսի կենտրոնական գրասենյակը տարածել է հայտարարություն, որով տեղեկացնում է, որ սեպտեմբերի 12-ին ծրագրված հանրահավաքը տեղի կունենա սեպտեմբերի 15-ին: «Համաժողովրդական մեր շարժման քաղաքական համառությունը պսակվեց լուրջ հաղթանակով: Իշխանությունները, թեեւ շինծու պատճառներով արգելել են սեպտեմբերի 12-ին մեր նախապես հայտարարված հանրահավաքը, սակայն ստիպված են եղել ի գիտություն ընդունել հանրահավաք անցկացնելու մեր հայտերից մեկը՝ սեպտեմբերի 15-ի համար»,- նշված է ՀԱԿ-ի տարածած հայտարարությունում։