Երեկ ԱԺ «Ժառանգություն» խմբակցության այլեւս նախկին ղեկավար Րաֆֆի Հովհաննիսյանի առաջարկությամբ «Ժառանգությունը» միաձայն խմբակցության ղեկավար է ընտրել պատգամավոր Արմեն Մարտիրոսյանին: «Արմենը խոստումնալից երիտասարդ լիդեր է, եւ ես վստահ եմ, որ այդ նոր կարգավիճակում ավելի օգտակար կլինի «Ժառանգությանն» ու նրա առաքելությանը»,- ասել է Ր. Հովհաննիսյանը: Ի դեպ, նա դարձել է կուսակցության հիմնադիր նախագահ:
կարդալ ավելինԱԺ նախագահ Տիգրան Թորոսյանը չի պատրաստվում հրաժարվել ԱԺ նախագահի պաշտոնից` իր տեղը զիջելով նորընտիր պատգամավոր Հովիկ Աբրահամյանին: Այսպիսով, երեկ` ԱԺ աշնանային նստաշրջանի մեկնարկի օրը, չիրականացան շատերի այն կանխատեսումները, թե Տ. Թորոսյանն` ընդառաջ գնալով ՀՀԿ գործադիր մարմնի կիրակի օրը կայացրած որոշմանը, ստիպված կլինի հրաժարական ներկայացնել: Հիշեցնենք, որ ՀՀԿ գործադիր մարմինը որոշում էր կայացրել, թե ՀՀԿ-ն այլեւս …
կարդալ ավելինԿիրակի օրը Երեւանի 4 համայնքներում կայացած ՏԻՄ ընտրություններն ապացուցեցին, որ փետրվարի 19-ի եւ մարտի 1-ի սինդրոմը դեռեւս հաղթահարված չէ: Դրա ամենախոսուն վկայությունն այն իրադարձություններն էին, որոնք տեղի ունեցան Արաբկիր համայնքում: Դրանց միայն պայմանականորեն կարելի է ընտրություններ անվանել, քանի որ ընտրական գործընթաց` որպես այդպիսին, տեղի չունեցավ: Հենց առավոտյան կատարված միջադեպից հետո, երբ թեկնածուներից մեկի` Ալբերտ Երիցյանի …
կարդալ ավելինԿիրակի օրը Երեւանի մի շարք համայնքներում անցկացվեցին ՏԻՄ ընտրություններ: Քանաքեռ-Զեյթուն համայնքում թաղապետի թեկնածու Մանուել Գասպարյանը համայնքում կայացած ընտրությունները որակեց՝ իբրեւ խայտառակ ընտրություններ: Հիշեցնենք, որ այս համայնքում թաղապետի երեք թեկնածու կար, սակայն հիմնական պայքարն ընթացավ Մ. Գասպարյանի եւ գործող թաղապետ Արայիկ Քոթանջյանի միջեւ: Երեկ լրագրողների հետ կայացած հանդիպման ժամանակ Մ. Գասպարյանը հայտարարեց, որ իրենք մեծ ընտրախախտումներ …
կարդալ ավելինԻնչպես եւ կանխատեսվում էր, կիրակի օրն Արաբկիր համայնքի ղեկավարի ընտրություններն անցան գերլարված մթնոլորտում: Ընտրական օրը մեկնարկեց արյունահեղությամբ: Առավոտյան ժամը 9-անց 20-ի սահմաններում, երբ Թբիլիսյան խճուղի 7 հասցեի շենքի տղաներից մի քանիսը պատրաստվել են քվեարկության գնալ 4/02 ընտրատեղամաս, հանկարծակի բակ է մտել 4 «Ջիպ» մեքենա: Մեքենաներից դուրս են եկել սպորտային կազմվածքով 10-15 երիտասարդներ եւ նախ` ռետինե …
կարդալ ավելինԱրաբկիր համայնքում սեպտեմբերի 7-ին տեղի ունեցած ընտրությունները «Ժառանգություն» կուսակցության պատգամավոր Ստեփան Սաֆարյանը երեկ «Ա1+»-ի թղթակցի հետ զրույցում գնահատել է՝ որպես թաղապետի թեկնածու Ալբերտ Երիցյանի կողմից կատարված «փողերի լվացք»: «Համայնքապետերի ընտրությունները շատ կարեւոր էին` հասկանալու համար, թե ո՞ւր է գնում հասարակությունը: Արաբկիրում թաղապետի ընտրությունները ցույց տվեցին մեր հասարակության եւ պետության իրական պրոֆիլը, որը ստեղծել են գործող …
կարդալ ավելինԿիրակի օրը`սեպտեմբերի 7-ին, Արաբկիր համայնքում կայացած թաղապետի «ընտրությունները», դրանցում տեղ գտած այլանդակությունների ձեւով ու ծավալով գերազանցեցին Հայաստանում տեղի ունեցած բոլոր տեսակի ընտրությունները: Փետրվարի 19-ի նախագահական ընտրություններից ու մարտի 1-ի ողբերգական իրադարձություններից հետո սեպտեմբերի 7-ի ընտրություններն առաջիններից էին, եւ դրանք անցան ոչ միայն լարված մթնոլորտում, այլեւ լուրջ միջադեպերով: Այս ընտրությունների ընթացքում արձանագրված գրեթե բոլոր խախտումներն ու …
կարդալ ավելինՍեպտեմբերի 7-ին Արաբկիրի թաղապետի ընտրությունների արդյունքները դեռ պաշտոնապես չհրապարակված` թաղապետի թեկնածու Ալբերտ Երիցյանն իր հաղթանակը տոնեց հրավառությամբ: Այդ նույն ժամանակ «Ժառանգություն» կուսակցության անդամ, թաղապետի թեկնածու Զոյա Թադեւոսյանի շտաբում հայտարարում էին, որ ընտրությունները կեղծվել են: Տիկին Թադեւոսյանն «A1+»-ի թղթակցին հիշեցրել է, որ հենց քարոզարշավի սկզբում նա բազմիցս հայտարարել է, որ թեկնածուների միջեւ մրցակցություն չկա, եւ օրենքը …
կարդալ ավելինԱրաբկիր համայնքի թաղապետի կիրակնօրյա ընտրություններն անցան բազմաթիվ վիճաբանությունների, ծեծկռտուքների, սպառնալիքների եւ այլ աղմկոտ միջադեպերի մթնոլորտում: Համայնքի գրեթե բոլոր 49 ընտրատեղամասերում էլ նման միջադեպեր տեղի են ունեցել: Եթե նույնիսկ որեւէ ընտրատեղամասում հարաբերական անդորր է եղել, ապա բակերում շատ լարված մթնոլորտ է տիրել: Ընդ որում, բոլոր ընտրատեղամասերում էլ հսկողություն էին իրականացնում մի քանի ոստիկաններ, որոնք մեծ մասամբ …
կարդալ ավելին– Պարո՛ն Նավասարդյան, Սերժ Սարգսյանն օրերս հանդիպեց մեր երկիրը ներկայացնող դիվանագիտական կորպուսի հետ: Նա որոշակի դժգոհություն հայտնեց, որ մեր դիվանագետներն անձնական նախաձեռնությունների առումով ակտիվ չեն: Արդյո՞ք դիվանագետների դերը նման հակամարտությունների դեպքում, որպիսին է, ասենք, ռուս-վրացականը, չափազանցված չէ: Այնուամենայնիվ, միջազգային կատակլիզմներն անխուսափելի երեւույթնե՞ր են, թե՞ դրանցից կարելի է խուսափել խելամիտ գործիչների, գրագետ դիվանագիտության շնորհիվ: – Դիվանագիտության …
կարդալ ավելինԱրդեն մի քանի ամիս է` մամուլում լուրեր էին շրջանառվում, թե ԱԺ աշնանային նստաշրջանը սկսվելու է առանց ԱԺ նախագահ Տիգրան Թորոսյանի: Սակայն երեկ ԱԺ-ում որեւէ արտառոց դեպք չի արձանագրվել, եւ ԱԺ նիստը սկսվել ու ավարտվել է ԱԺ նախագահ Տիգրան Թորոսյանի ղեկավարությամբ: Հիշեցնենք, որ կիրակի օրը ՀՀԿ գործադիր մարմինը նիստ էր գումարել եւ հայտարարություն էր տարածել, թե …
կարդալ ավելին«Ես հավատացած եմ, որ իմ այցը վերացրեց Կովկասում գոյություն ունեցող հոգեբանական պատնեշը: Եթե այս մթնոլորտը շարունակական լինի, ամեն ինչ առաջ կշարժվի ու կնորմալանա: Այցելությունս ավարտեցի դրական զգացումներով եւ մտքերով»,- Երեւանից Անկարա վերադարձի ճանապարհին, օդանավում լրագրողների հետ զրույցում հայտարարել է Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլը: Նա իր Երեւան կատարած այցը գնահատել է «արդյունավետ եւ խոստումնալի»` հույս հայտնելով, …
կարդալ ավելինԿոմունիստական եւ առհասարակ հետկոմունիստական շրջանի այլաբանություն սիրող բոլոր իշխանություններին հատուկ է լեզվական աճպարարությունը: Ինքնին դա հասկանալի երեւույթ է, քանի որ երբ մի ողջ հասարակարգ ու երկիր վերանում է իր գաղափարախոսությամբ, իրականության պատկերացմամբ, աշխարհագրական սահմաններով, ապրող բնակչությունը հայտնվում է մի վիճակում, որ մոտավորապես նմանվում է օտար լեզու սովորողի վիճակին. սովորում են բառերը (ասենք՝ ժողովրդավարություն, անկախություն, մարդու …
կարդալ ավելինՍեպտեմբերի լույս 7-ի գիշերը Հայաստանի եւ Թուրքիայի արտգործնախարարները մոտ երկուսուկես ժամ տեւած բանակցությունների ժամանակ արտահայտել են երկկողմ հարաբերությունների լիակատար կարգավորման իրենց վճռականությունը: Արտգործնախարարության Մամուլի եւ տեղեկատվության վարչության տարածած հաղորդագրության համաձայն, նախարարները նշել են, որ այդ ուղղությամբ «ձեռնարկվելու են հետեւողական քայլեր»: Հայաստանի արտգործնախարար Նալբանդյանը նշել է, որ հայկական կողմը մեծ կարեւորություն է տալիս Թուրքիայի նախագահի ղեկավարած …
կարդալ ավելինԵրեկ Երեւանի քաղաքապետարանը հերթական անգամ մերժել է ընդդիմության` սեպտեմբերի 12-ին Ազատության հրապարակում եւ Մատենադարանին հարող տարածքում հանրահավաք անցկացնելու վերաբերյալ հայտը: Ընդդիմությանն առաջարկվել է սեպտեմբերի 12-ին նախատեսված հանրահավաքն անցկացնել «Հրազդան» մարզադաշտի հարավային տրիբունայի հարեւանությամբ գտնվող տարածքում կամ «Դինամո» մարզահամալիրին հարող տարածքում:
կարդալ ավելինԹուրքական մի շարք ԶԼՄ-ներ ողջունում են Աբդուլլահ Գյուլի Երեւան այցը: Գյուլի քայլը քննադատել են միայն ընդդիմադիր կուսակցությունները, որոնց կարծիքով` նրա այցը բացասականորեն կանդրադառնա Թուրքիայի իմիջի վրա: Թուրքիայում հայտնի քաղաքագետ Սամսոն Օզարարատի խոսքով` Ա. Գյուլի Երեւան այցը կդառնա «մեծ քայլ, եթե նույնիսկ նախագահները միայն նստեն եւ դիտեն հանդիպումը»: Իսկ «Հյուրիեթը», որը ներկայացնում է թուրքական գործարար խավի …
կարդալ ավելինԵրեկ ԿԸՀ-ն գրանցել է օգոստոսի 24-ին թիվ 17 ընտրատարածքում պատգամավոր ընտրված Հովիկ Աբրահամյանին: ԿԸՀ նախագահ Գարեգին Ազարյանը տեղեկացրել է, որ իրենք ստացել են ՀՀ նախագահի` սեպտեմբերի 5-ի հրամանագիրը` Հ. Աբրահամյանին նախագահի աշխատակազմի ղեկավարի պաշտոնից ազատելու մասին: ԿԸՀ-ն երեկ գրանցել է նաեւ ՀՀԿ-ական Արայիկ Հովհաննիսյանին: Վերջինս ԱԺ պատգամավոր դարձավ ՀՀԿ-ական Վլադիմիր Բադալյանի փոխարեն, որն օգոստոսի 28-ին …
կարդալ ավելինԵվրամիության ընդլայնման հարցերով հանձնակատար Օլի Ռենը երեկ ողջունել է Երեւան այցելելու` Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլի որոշումը: «Ջերմորեն ողջունում եմ նախագահ Գյուլի որոշումը՝ ներկա գտնվելու ֆուտբոլի աշխարհի առաջնության ընտրական փուլի` շաբաթ օրը Երեւանում կայանալիք Հայաստան-Թուրքիա հանդիպմանը»,- ասված է հայտարարության մեջ: «Ճգնաժամը Վրաստանում ընդգծեց տարածաշրջանում բարիդրացիական հարաբերությունների կարեւորությունը, ներառյալ՝ Թուրքիա-Հայաստան հարաբերությունները»,- նշում է Եվրամիության հանձնակատարը: Նա հույս …
կարդալ ավելինՀՀ Հատուկ քննչական ծառայությունն ավարտել է մարտի 1-ին եւ դրան հաջորդած օրերին ձերբակալված եւ նախնական կալանքի տակ գտնվող 7 «մեղադրյալների» մասով նախաքննությունը եւ «ձեռք է բերել ապացույցներ» Մյասնիկ Մալխասյանի, Սասուն Միքայելյանի, Հակոբ Հակոբյանի, Ալեքսանդր Արզումանյանի, Շանթ Հարությունյանի, Գրիգոր Ոսկերչյանի եւ Սուրեն Սիրունյանի կողմից «քրեորեն հետապնդելի կոնկրետ գործողություններ» կատարելու վերաբերյալ: Հ. Հակոբյանին, Ա. Արզումանյանին, Շ. Հարությունյանին, …
կարդալ ավելինՍեպտեմբերի 4-ին ՀՀ ԱԳՆ կենտրոնական ապարատի եւ ՀՀ դիվանագիտական ներկայացուցչությունների ու հյուպատոսական հիմնարկների ղեկավարների հավաքի ժամանակ հայտարարել է, որ տարածաշրջանում ստեղծված իրավիճակն անմիջականորեն հարվածել է Հայաստանի տնտեսությանը: «Մենք բազմիցս շեշտել ենք, որ Հայաստանի տնտեսության զարգացման համար օդի պես անհրաժեշտ է խաղաղ տարածաշրջան: Մեր տարածաշրջանում կրկին արյուն հոսեց, տեղի ունեցավ իրավիճակի լարում, զոհվեցին բազմաթիվ անմեղ մարդիկ»,- …
կարդալ ավելին