Ավարտել են

06/09/2008

ՀՀ Հատուկ քննչական ծառայությունն ավարտել է մարտի 1-ին եւ դրան հաջորդած օրերին ձերբակալված եւ նախնական կալանքի տակ գտնվող 7 «մեղադրյալների» մասով նախաքննությունը եւ «ձեռք է բերել ապացույցներ» Մյասնիկ Մալխասյանի, Սասուն Միքայելյանի, Հակոբ Հակոբյանի, Ալեքսանդր Արզումանյանի, Շանթ Հարությունյանի, Գրիգոր Ոսկերչյանի եւ Սուրեն Սիրունյանի կողմից «քրեորեն հետապնդելի կոնկրետ գործողություններ» կատարելու վերաբերյալ: Հ. Հակոբյանին, Ա. Արզումանյանին, Շ. Հարությունյանին, Գ. Ոսկերչյանին, Ս. Սիրունյանին առաջադրվել են մեղադրանքներ` Քր.օր-ի 225-րդ հոդվածի 3-րդ եւ 300-րդ հոդվածի 1-ին մասերով: Մ. Մալխասյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ Քր. օր-ի 225-րդ հոդվածի 3-րդ, 300-րդ հոդվածի 1-ին եւ 38-316-րդ հոդվածի 2-րդ մասերով, Ս. Միքայելյանին` Քր.օր-ի 225-րդ հոդվածի 3-րդ, 300-րդ հոդվածի 1-ին, 235-րդ հոդվածի 1-ին եւ 2-րդ մասերով: