Հրաժարական չի տալու

12/09/2008

ԱԺ նախագահ Տիգրան Թորոսյանը չի պատրաստվում հրաժարվել ԱԺ նախագահի պաշտոնից` իր տեղը զիջելով նորընտիր պատգամավոր Հովիկ Աբրահամյանին: Այսպիսով, երեկ` ԱԺ աշնանային նստաշրջանի մեկնարկի օրը, չիրականացան շատերի այն կանխատեսումները, թե Տ. Թորոսյանն` ընդառաջ գնալով ՀՀԿ գործադիր մարմնի կիրակի օրը կայացրած որոշմանը, ստիպված կլինի հրաժարական ներկայացնել: Հիշեցնենք, որ ՀՀԿ գործադիր մարմինը որոշում էր կայացրել, թե ՀՀԿ-ն այլեւս «նպատակահարմար» չի գտնում Տ. Թորոսյանի պաշտոնավարումը, եւ փոխարենը` «նպատակահարմար» է գտնում Հ. Աբրահամյանի թեկնածությունը: Երեկ Տ. Թորոսյանը լրագրողների հետ զրույցում ակնարկել է, որ ինքը հրաժարականի դիմում չի գրելու: Ի դեպ, երեկ Հ. Աբրահամյանն ԱԺ չի գնացել: