քաղաքականություն

Նիկոյանը բարկացել էր

31.08.2008

Մարտի 1-2-ին տեղի ունեցած իրադարձությունների եւ դրանց պատճառների ուսումնասիրության խորհրդարանական ժամանակավոր հանձնաժողովի նախագահ Սամվել Նիկոյանը երեկ հայտարարեց, որ օգոստոսի 20-ին ՀՀ Գլխավոր դատախազությանն ուղարկած նամակի պատասխանը հանձնաժողովը դեռ չի ստացել, իսկ դրանից մեկ օր առաջ ՀՀ Ոստիկանության ուղարկած նամակը ստացել է 10 օր հետո, այն էլ՝ եղած պատասխանը չի համապատասխանում իրենց հարցադրմանը: Ոստիկանությունից հանձնաժողովը հետաքրքրվել …

կարդալ ավելին

Հերթը Շոթա Վարդանյանինն էր

31.08.2008

Մարտի 1-2-ին տեղի ունեցած իրադարձությունների եւ դրանց պատճառների ուսումնասիրության խորհրդարանական ժամանակավոր հանձնաժողովը երեկվա նիստին հրավիրել էր լսելու ՀՀ Առողջապահության նախարարության դատաբժշկական Փորձաքննությունների գիտագործնական կենտրոնի տնօրեն Շոթա Վարդանյանին: Վերջինս տեղեկացրեց, որ մարտի 1-2-ի դեպքերով կատարվել է ամբուլատոր եւ ստացիոնար փորձաքննություն: «Ամբուլատոր փորձաքննության է ենթարկվել՝ 125, ստացիոնար փորձաքննության`145 մարդ: Կատարվել է նաեւ 10 զոհվածների դիակների փորձաքննություն: Սակայն …

կարդալ ավելին

Հանրահավաքը հետաձգվել է

31.08.2008

Հայ Ազգային կոնգրեսը երեկ հայտարարություն է տարածել, որտեղ մասնավորապես ասված է. «Սեպտեմբերի 6-ին նշանակված Ֆուտբոլի աշխարհի առաջնության որակավորման փուլի Հայաստան-Թուրքիա խաղի եւ պաշտոնապես հայտարարված՝ Հայաստան 20-25.000 թուրք ֆուտբոլասերների ժամանման առիթով կառավարությունը կայացրել է մի ինչ-որ որոշում, որով մարդու իրավունքների եւ ազատությունների հակասահմանադրական սահմանափակումներ է մտցրել, ինչպիսիք Սահմանադրությամբ նախատեսվում են միայն արտակարգ դրության պայմաններում։ Միեւնույն ժամանակ …

կարդալ ավելին

ՕԵԿ-ը Գյուլի Հայաստան գալուն դեմ չէ

31.08.2008

ԱԺ «Օրինաց երկիր» խմբակցության անդամ Հովհաննես Մարգարյանը երեկ հայտարարել է, որ կոալիցիոն համաձայնությունը չի նշանակում, թե համաձայնագիր ստորագրած կուսակցությունները միացել են միմյանց: Ըստ նրա` ստորագրվել է փաստաթուղթ, որտեղ չորս կուսակցություններ իրենց միասնական մոտեցումներն են արտահայտել երկրի զարգացման վերաբերյալ, եւ այդ ուղղությամբ համատեղ աշխատանքի համար դրել են իրենց ստորագրությունը: Ի դեպ, Հ. Մարգարյանը երեկ հայտարարել է, …

կարդալ ավելին

«Մինչ նամակիս բուն բովանդակությունը…»

31.08.2008

1996-ից այս կողմ Հայաստանի իշխանությունների հիմնական ռեսուրսներն ուղղված են եղել ներքին կայունության ապահովմանը: Նախագահներն իրենց ողջ էներգիան ուղղել են ժողովրդին իրենց լեգիտիմությունն ապացուցելուն, ներքին դժգոհության մեղմմանը: Եվ թերեւս սա է պատճառը, որ Հայաստանի վարած արտաքին քաղաքականությունը հիմնականում եղել է ֆրագմենտալ, ոչ համակարգված, իսկ որոշ վերլուծաբանների կարծիքով՝ նման քաղաքականություն առհասարակ չի եղել: Վկան այն իրավիճակն է, …

կարդալ ավելին

«Մեդվեդեւի որոշումն էլ ավելի կբարդացնի Ռուսաստան-Արեւմուտք հարաբերությունները»

31.08.2008

– Ես հավատացած եմ, որ մենք չենք կարողանա ճիշտ դիրքորոշում ընդունել, եթե օբյեկտիվ գնահատական չտանք ներկայիս իրականությանը: Խոսքն Աբխազիայի կամ Օսիայի մասին չէ: Խոսքը Ռուսաստան-ԱՄՆ եւ Ռուսաստան-Եվրոպա հարաբերությունների մասին է: Բանն ազդեցության գոտիների բաշխման մեջ է: Նախորդ օրը տեղի ունեցածն ընդամենը մի փոքր մաս է կործանարար հետեւանքներով հղի մի մեծ առճակատման: Սա է այն խնդիրը, …

կարդալ ավելին

Կոմունիստների կոչը

31.08.2008

«Գլխավորն ազգերի ինքնորոշման եւ ոչ թե տարածքային ամբողջականության սկզբունքն է: Եթե լինեի ՀՀ նախագահ` անկասկած կկանգնեի Ռուսաստանի կողքին»,- երեկվա ասուլիսում հայտարարել է ՀԿԿ Կենտկոմի առաջին քարտուղար Ռուբեն Թովմասյանը` անդրադառնալով վրաց-օսական հակամարտությանը: Ըստ նրա` տարածաշրջանը գտնվում է լարված եւ ճգնաժամային իրավիճակում, իսկ դրա ելքը Հայաստանի պարագայում` Ռուսաստանի կողքին կանգնելն է: Ռ. Թովմասյանը ժողովրդին կոչ է արել …

կարդալ ավելին

Չեզոքություն

29.08.2008

Պատասխանելով «Ռեգնում» գործակալության հարցին, թե ինչպիսի՞ դիրքորոշում ունի Հայաստանը Աբխազիայի եւ Հարավային Օսեթիայի անկախության ճանաչումից հետո, ՀՀ ԱԳՆ լրատվամիջոցների հետ կապի բաժնի վարիչ Տիգրան Բալայանն ասել է. «Հայաստանը միշտ կողմնակից է եղել եւ շարունակում է համոզված մնալ, որ հակամարտությունների լուծման ռազմական ճանապարհն անհեռանկար է: Նմանատիպ կոնֆլիկտները պետք է կարգավորվեն ժողովուրդների կամքի ազատ արտահայտության հիման վրա»:

կարդալ ավելին

Դատապարտել է

29.08.2008

ԵԽ ԽՎ նախագահ Լուիս Մարիա դե Պուչը երեկ դատապարտել է Ռուսաստանի կողմից Հարավային Օսիայի եւ Աբխազիայի անկախության ճանաչումը: «Դառնալով ԵԽ անդամ` Ռուսաստանը պարտավորվել է հարգել հարեւան երկրների ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը: Այսօր արված հայտարարությունը ջարդուփշուր արեց այդ խոստումը»,- հայտարարել է Պուչը: «Խոսքը միջազգային իրավունքի, ինչպես նաեւ ԵԽ հիմնական սկզբունքի ակնհայտ ու միտումնավոր խախտման մասին է: …

կարդալ ավելին

Մերժել է

29.08.2008

Երեկ Վերաքննիչ դատարանը մերժել է դատախազ Կորյուն Փիլոյանի հայցադիմումն ընդդեմ Սեւանի ԵԿՄ կառույցի անդամ Ավետիք Ներսիսյանի արդարացման դատավճռի: Հիշեցնենք, որ Ավետիք Ներսիսյանին եւս մեղադրանք էր առաջադրվել Քր.օր. 316 հոդվածի 1-ին մասով՝ իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն կիրառելու համար, իսկ դատավոր Ռուբեն Ափինյանը հունիսի 13-ին արդարացման դատավճիռ էր կայացրել:

կարդալ ավելին

Ուզում են երկարացնել

29.08.2008

Այսօր երրորդ անգամ Հատուկ Քննչական ծառայության դիմումով Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանում լսվելու է ԱԺ պատգամավորներ Մյասնիկ Մալխասյանի եւ Հակոբ Հակոբյանի խափանման միջոցը` կալանքը, եւս երկու ամսով երկարացնելու հայցը: Այդ մասին «Ա1+»-ին հայտնել է Մ. Մալխասյանի եւ Հ. Հակոբյանի պաշտպան Մելանյա Առուստամյանը:

կարդալ ավելին

«Ձեռքերը ծալած նստած չէ»

29.08.2008

«Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանն «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցում համոզմունք է հայտնել, թե իշխանություններն ամեն ինչ անում են, որպեսզի պաշտպանության նախկին փոխնախարար Մանվել Գրիգորյանին հեռացնեն ԵԿՄ նախագահի պաշտոնից` ԵԿՄ-ի փոխարեն՝ «վերահսկելի», «ենթակա» հասարակական կազմակերպություն ունենալու նպատակով: «Սա միանշանակ ասում է այն մասին, որ Մանվել Գրիգորյանը վերջին գործընթացներում իրեն պահել է դրական առումով, եւ դա է …

կարդալ ավելին

Իշխանությունները շարունակում են նույն գիծը

29.08.2008

Եվրախորհրդի մարդու իրավունքների հարցերով հանձնակատար Թոմաս Համարբերգի ու ԵԽ ԽՎ նախագահ Լուիս Մարիա դե Պուչի Հայաստան կատարած այցերից հետո անցել է ավելի քան 1 ամիս, ու մինչեւ ԵԽ ԽՎ Մոնիտորինգի հանձնաժողովի նիստը` սեպտեմբերի 11-ը, մնացել է մոտ 2 շաբաթ: Եվրախորհրդի պաշտոնյաները Հայաստանի իշխանությունների հետ իրենց հանդիպումների ժամանակ անդրադարձել են ԵԽ ԽՎ 1609 եւ 1620 բանաձեւերում …

կարդալ ավելին

«Ո՞վ իրականում քարուքանդ արեց Ցխինվալին»

29.08.2008

«Մոտ օրերս Ռուսաստանն անսպասելի քայլ կանի` պայմանագիր կկնքի Հարավային Օսեթիայի եւ Աբխազիայի հետ` նաեւ ռազմական ոլորտում, ու այնտեղ ռազմական բազաներ կհիմնի»,- երեկ նման կանխատեսում արեց «Գլոբալիզացիայի եւ տարածաշրջանային համագործակցության» վերլուծական կենտրոնի ղեկավար Ստեփան Գրիգորյանը: Ռուսաստանի` Հարավային Օսեթիայի եւ Վրաստանի միջեւ ծագած կոնֆլիկտի լիարժեք կողմ դառնալը Ս. Գրիգորյանը բացատրեց նրանով, որ Ռուսաստանը փորձում է ստրատեգիական մի …

կարդալ ավելին

ԵԽ ԽՎ բանաձեւի հիմնական պահանջը կատարված չէ

29.08.2008

«Հելսինկյան կոմիտեի» նախագահ Ավետիք Իշխանյանը համոզված է, որ սեպտեմբերի 11-ին ԵԽ ԽՎ մոնիտորինգի նիստի ժամանակ համազեկուցողները շեշտադրում են անելու հատկապես քաղբանտարկյալներին ազատ արձակելու վերաբերյալ իրենց պահանջի կատարման վրա: Իսկ թե ինչպիսին է լինելու ՀՀ իշխանությունների պատասխանն ու համազեկուցողների եզրակացությունը` նա դժվարանում է ասել: Դեռեւս հունիս ամսին տեղի ունեցած Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովի նստաշրջանի ժամանակ Հայաստանի պատվիրակության …

կարդալ ավելին

Նստվածք մնաց

29.08.2008

Երկու օր առաջ Ռուսաստանի նախագահ Դ.Մեդվեդեւը ճանաչեց Հարավային Օսեթիայի եւ Աբխազիայի անկախությունը: Եթե հաշվի առնենք, որ մի քանի ամիս առաջ Միացյալ Նահանգները ճանաչեցին Կոսովոյի անկախությունը, ապա կարելի է փաստել, որ 15-ամյա ընդմիջումից հետո վերսկսվեց աշխարհի քաղաքական քարտեզի նոր վերաձեւումը: Մեր սերունդն իր «մաշկի վրա է» զգացել, որ դա բավականին ցավոտ պրոցես է: Առավել եւս, երբ …

կարդալ ավելին

Պետք չէ շտապել

29.08.2008

Անդրադառնալով Ռուսաստանի կողմից Հարավային Օսեթիայի եւ Աբխազիայի անկախության ճանաչման վերաբերյալ հարցին, երեկ ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանն ասել է. «Մեզ համար բարդ կացություն է։ Ինքնորոշման իրավունքը մեզ համար հարգելի է, մենք պաշտպանել եւ պաշտպանելու ենք իր ճակատագիրը սեփական կամքով տնօրինելու Ղարաբաղի ժողովրդի իրավունքը։ Հարավային Օսեթիայի եւ Աբխազիայի անկախությունը ճանաչել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող, մեր …

կարդալ ավելին

Կանգնենք Ռուսաստանի կողքի՞ն

29.08.2008

Հայաստանի երիտասարդական կուսակցությունը (ՀԵԿ) երեկ հանդես է եկել հայտարարությամբ, համաձայն որի` կուսակցությունը կոչ է անում ՀՀ իշխանություններին՝ կոշտացնել Հայաստանի դիրքորոշումը Վրաստանի նկատմամբ եւ ավելի մեծ օժանդակություն ցուցաբերել Ռուսաստանին` Հարավային Կովկասում խաղաղության հաստատման գործում: Հայաստանի երիտասարդական կուսակցության նախագահ Վահան Բաբայանը երեկ կայացած մամուլի ասուլիսի ժամանակ նշել է, որ այն, ինչ տեղի ունեցավ Հարավային Օսեթիայում, ԱՄՆ-ի եւ …

կարդալ ավելին

Ուղարկել են դատարան

29.08.2008

Մարտի 1-ի առավոտյան ձերբակալված ընդդիմադիր Մուշեղ Սաղաթելյանի գործն ուղարկվել է Երեւանի Քրեական դատարան: Հիշեցնենք, որ Մուշեղ Սաղաթելյանը մեղադրվում է Քրեական օրենսգրքի 316 հոդվածի 1-ին (Իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն կիրառելը) եւ նույն հոդվածի 2-րդ մասով (Իշխանության ներկայացուցչի նկատմամբ վտանգավոր բռնություն գործադրելը) եւ 235 հոդվածի 4-րդ մասով (Սառը զենք կրելը): Ի դեպ, զանգվածային անկարգությունների ժամանակ ոստիկանների նկատմամբ …

կարդալ ավելին

Հավաքել են վրանները

29.08.2008

Ըստ «Ա1+»-ի` Հյուսիսային պողոտայում նստացույց հայտարարածները երեկ իրենց օրը սկսեցին պողոտայից իրենց ներքնակներն ու ծածկոցները հավաքելով: Ոստիկանները նախօրեին, ուշ երեկոյան նստացույցի մասնակիցներին մինչեւ երեկ առավոտյան 9:00-ն ժամանակ էին տվել` պաստառներն ու վերմակները դուրս բերելու համար: Հակառակ դեպքում ոստիկանները սպառնացել էին ուժի կիրառմամբ պողոտան ազատել եւ՛ ցուցարարներից, եւ՛ նրանց պատկանող իրերից: Հետեւելով Համաժողովրդական շարժման առաջնորդների կոչին` …

կարդալ ավելին