Ուզում են երկարացնել

29/08/2008

Այսօր երրորդ անգամ Հատուկ Քննչական ծառայության դիմումով Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանում լսվելու է ԱԺ պատգամավորներ Մյասնիկ Մալխասյանի եւ Հակոբ Հակոբյանի խափանման միջոցը` կալանքը, եւս երկու ամսով երկարացնելու հայցը: Այդ մասին «Ա1+»-ին հայտնել է Մ. Մալխասյանի եւ Հ. Հակոբյանի պաշտպան Մելանյա Առուստամյանը: