Արդեն մեկուկես ամիս է, ինչ Համաժողովրդական շարժման ակտիվիստները նստացույց են անում Հյուսիսային պողոտայում: Նստացույցի տարբեր օրերին տարբեր քանակի մարդիկ են մասնակցում` 30-100 հոգի: Նրանցից շատերն օրերով իրենց տուն չեն գնում, գիշերում են հենց Հյուսիսային պողոտայում: Ավելի վաղ սկսվել էին եւ մինչեւ հիմա էլ երեկոյան ժամերին շարունակվում են քաղաքական զբոսանքները: Այս մի քանի ամիսների ընթացքում պողոտան …
կարդալ ավելին– Պարոն Աբրահամյան, հայաստանյան քաղաքական դաշտում Դուք հայտնի եք որպես ստվերային լուրջ ազդեցության գործիչ։ Այժմ Դուք գալիս եք ամենահրապարակային քաղաքական դաշտ՝ խորհրդարան։ Մինչդեռ, որոշ վերլուծաբանների գնահատմամբ՝ Ձեր տիպի գործիչներն ուժեղ են հատկապես իրենց ստվերային ազդեցությամբ։ – Ես, իհարկե, հասկանում եմ, որ քաղաքական տարբեր վերլուծաբանների համար շատ ավելի հետաքրքիր է, եւ իր մեջ շատ ավելի մեծ …
կարդալ ավելինԱնհատապաշտությունն ընդգծված թուլություն է։ Մ. ՊՐԻՇՎԻՆ Մեր նոր հանրապետության քաղաքական կյանքը որքան էլ տեղատվությունների ու մակընթացությունների մեջ է, այնուամենայնիվ, այդ կյանքում ձեւավորվեցին քաղաքական դիմագիծ ունեցող գործիչներ, ովքեր ընդգծվում են իրենց անհատականությամբ ու կամային որակներով։ Որպես խարիզմատիկ առաջնորդներ՝ առանձնացան Կարեն Դեմիրճյանն ու Լեւոն Տեր-Պետրոսյանը, որպես հերոս՝ Վազգեն Սարգսյանը, իսկ իդեալը մարմնավորվեց Վանո Սիրադեղյանի մեջ։ Խարիզման հունարենից …
կարդալ ավելինՄինչ ես կարծում էի, թե «դժվար է ստեղծագործել մի երկրում, որտեղ բոլոր գլուխգործոցներն արդեն գրվել են, ազգի լավագույն հերոսներն արդեն նահատակվել են, խելքը գլխին մարդիկ արտագաղթել են, եւ պատմությունը կատարել է իր երաշխավորված պտույտը եւ սկսել է կրկնվել», Մանուի օրենքի 7-րդ գլխում հանդիպեցի հետեւյալ պահանջներին՝ նախատեսված սեփականատերերի համար. «դուք չպետք է ապրեք մի երկրում, որտեղ …
կարդալ ավելինԿԸՀ-ում «Ժառանգության» նորանշանակ անդամ Հովսեփ Խուրշուդյանը երեկ բաց նամակով դիմել է ՀՀ Ոստիկանության պետ Ալիկ Սարգսյանին, ՀՀ Ազգային անվտանգության ծառայության պետ Գորիկ Հակոբյանին, իսկ նամակի պատճեններն ուղարկել ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանին եւ ՀՀ նախագահի Վերահսկողության ծառայության ղեկավար Հովհաննես Հովսեփյանին` տեղեկացնելով, որ Արաբկիր համայնքի ղեկավարի «հավանական» թեկնածու Ալբերտ Երիցյանը համատարած ընտրախախտումներ է իրականացնում համայնքում: Ըստ Հ. …
կարդալ ավելինՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը երեկ ցավակցական ուղերձ է հղել նաեւ Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլիին: Ցավակցական ուղերձում ասված է. «Հայ ժողովրդի եւ անձամբ իմ անունից անկեղծ ցավակցություն եմ հայտնում Վրաստանում տեղի ունեցած վերջին իրադարձությունների հետեւանքով բազմաթիվ զոհերի կապակցությամբ: Խնդրում եմ անկեղծ վշտակցության եւ զորակցության խոսքեր փոխանցել զոհվածների հարազատներին ու մտերիմներին: Հարեւան Վրաստանում մենք ցանկանում ենք խաղաղության …
կարդալ ավելինՀայաստանում ԱՄՆ նոր դեսպան Մարի Յովանովիչը Երեւան կժամանի սեպտեմբերի կեսերին: Այս մասին երեկվա ասուլիսում ասել է Հայաստանում ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատար Ջոզեֆ Փենինգտոնը` ավելացնելով, որ այդպիսով երկու երկրների հարաբերություններում հնարավոր կլինի քայլ առաջ արձանագրել: Անդրադառնալով վրաց-օսական հակամարտությանը` դիվանագետը նշեց, որ ամերիկյան կողմը ողջունում է բոլոր գործընկերների ջանքերը, որոնք մարդասիրական օժանդակություն են տրամադրում Վրաստանին, «եւ այն, …
կարդալ ավելինԵրեկ ընդդիմության հանրային հետաքննության կազմակերպած կլոր սեղանի համակարգող Հմայակ Հովհաննիսյանը հայտարարեց, թե մարտի 1-ի դեպքերը նաեւ սոցիալական բունտի հետեւանք էին, ինչին, սակայն, համաձայն չէր իրավապաշտպան Վարդան Հարությունյանը։ «Ես կարծում եմ՝ մարտի 1-ից առաջ կամ հետո սոցիալական բունտի նման ոչինչ չի եղել: Սոցիալական բունտի մասնակիցներին եթե երշիկ բաժանես, նրանք կգնան տուն, իսկ մեր ժողովուրդը պայքարում է …
կարդալ ավելինՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հինգշաբթի օրը հրավիրել է Ազգային անվտանգության խորհրդի նիստ, որտեղ քննարկվել է վերջին օրերին տարածաշրջանում ստեղծված իրավիճակը: Զեկույցներով հանդես են եկել Խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանը եւ ԱԳ նախարար Էդուարդ Նալբանդյանը: Ս. Սարգսյանը մտահոգություն է հայտնել ստեղծված իրավիճակի կապակցությամբ եւ ողջունել առկա կառուցողական դիրքորոշումները, որոնք ուղղված են տարածաշրջանում խաղաղության եւ կայունության հաստատմանը: Նշվել …
կարդալ ավելինԱյս օրերին Հայաստանի քաղաքական միտքը զբաղված է ռուս-վրացական հակամարտությունը վերլուծելով: Ընդ որում` վերլուծությունն ընթանում է մի քանի ուղղություններով` ի՞նչ զարգացում կունենա այդ հակամարտությունը, ի՞նչ ազդեցություն կունենա Հայաստանի ներքին ու արտաքին քաղաքականության վրա, ՀՀ իշխանություններն արդյո՞ք ճիշտ դիրքորոշում են որդեգրել հակամարտող երկրների նկատմամբ: Եվ այս հարցերի հետ կապված հնչում են միանգամայն տարբեր տեսակետներ: Կարծիք կա, որ …
կարդալ ավելինԱրդեն 28-րդ անգամ` քաղբանտարկյալների ազատ արձակման կապակցությամբ ՀՀ Գլխավոր դատախազության շենքի առջեւ բողոքի ակցիա է տեղի ունենում: Ակցիայի մասնակիցներն ապրիլ ամսից սկսած` յուրաքանչյուր ուրբաթ, ժամը 14:00-15:00-ն ընկած ժամանակահատվածում բողոքի ակցիա են կազմակերպում, նամակներ ուղարկում ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանին` պահանջելով ազատ արձակել քաղբանտարկյալներին: Նրանց նամակներին, սակայն, մինչ օրս ոչ մի պատասխան չի ստացվել` ո՛չ դրական, …
կարդալ ավելինՉնայած ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի պնդումներին, թե մարտի 1-ին Ոստիկանությունն ու բանակը չեն կրակել ժողովրդի վրա, Հայ ազգային կոնգրեսի անդամ Հրանտ Բագրատյանը վստահեցնում է, որ մարտի 1-ին պետական որեւէ համակարգ, այդ թվում՝ նաեւ ոստիկանները, զինվորներն ու հրամանատարները, որեւէ սայթաքում չեն ունեցել: «Մարտի 1-ի ամենազարմանալին այն էր, որ այդ ընթացքում իշխանության բոլոր կառույցներն իրենց պահեցին …
կարդալ ավելինՄարտի 1-2-ի դեպքերն ու դրանց պատճառներն ուսումնասիրող ԱԺ ժամանակավոր հանձնաժողովի երեկվա արտահերթ նիստում ՀՀ Ոստիկանության Փորձաքրեագիտական վարչության պետ Ստեփան Մանուկյանը` ներկայացնելով մարտի 1-ի առավոտյան Ազատության հրապարակում իր ղեկավարած կառույցի կողմից իրականացված աշխատանքները, մի շարք սենսացիոն հայտարարություններ է արել: Նախ՝ Ս. Մանուկյանը հայտարարել է, որ փորձագիտական գործողություն իրականացնելուն պատրաստ լինելու հրահանգն ինքը ստացել էր դեռեւս նախորդ …
կարդալ ավելինՄարդիկ, ովքեր թերթ չեն կարդում, հարկավոր է տեղնուտեղը բարոյապես սպանել: Օստապ Բենդեր Լրագրողները մի մեծ ողբերգություն ունեն. նրանք բոլորի եւ ամեն ինչի մասին գրում են, եւ չկա մեկը, որ նրանց մասին գրի: Մինչդեռ ես եղել եւ մնում եմ այն կարծիքին, որ հայաստանյան միջին մակարդակի լրագրողը մի քանի գլխով բարձր է իրենց քաղաքական գործիչ համարողներից: Այս …
կարդալ ավելինԹող քարկոծեն Վրաստանի նախագահ Սահակաշվիլիի բռնկուն բնավորությունը, նրա նյարդերի ամրությունը, ողջախոհությունը թող դրվի կասկածի տակ: Անկախ նրանից` ո՛ր երկրի նախագիծն է պարոն Սահակաշվիլին, միեւնույն է, նա իրեն զգում է հավասար աշխարհի հզորների հետ եւ գործում է որպես ազատ, անկախ երկրի նախագահ: Անգամ Ռուսաստանի անպարտելի բանակի դեմ նա, գուցե անհեռատեսության կամ տաքարյունության բերումով, սակայն հանդգնեց դուրս …
կարդալ ավելինՕգոստոսի 16-ին եւ 23-ին Հաղթանակի զբոսայգում կանցկացվեն Ոստիկանության բաց դռների օրեր` «Ոստիկանությունը եւ ժողովուրդը մեկ միասնություն են» կարգախոսի ներքո: ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի փոխանցմամբ՝ միջոցառումը կանցկացվի գրասենյակի տեղամասային ոստիկանության ստորաբաժանման եւ Արաբկիրի ոստիկանության բաժանմունքի համատեղ ծրագրի շրջանակներում: Միջոցառմանը կմասնակցեն ԵԱՀԿ Ոստիկանության հարցերով միջազգային փորձագետներ: Այսօր Տեղամասային ոստիկանությունը եւ Ճանապարհային ոստիկանության բաժանմունքը կհաղորդակցվեն հանրության հետ: Երեխաները հնարավորություն …
կարդալ ավելինԱյսօր մեր տարածաշրջանը կանգնած է աշխարհաքաղաքական նոր վերադասավորումների առաջ, որից մենք, անգամ մեծ ցանկության դեպքում, անմասն մնալ չենք կարող: Վերջին շրջանում Վրաստանի ձգտումներին` անդամագրվել ՆԱՏՕ-ին, պարբերաբար հակադրվում էր Ռուսաստանի տարակուսանքը, թե` ումի՞ց պաշտպանվելու համար է ցանկանում այդ անել, մի՞թե նա վերջինիս կողմից վտանգ է տեսնում: Իսկ այսօր «համոզիչ փաստարկները» ռուսական ինքնաթիռների տեսքով ռմբակոծում են վրացական …
կարդալ ավելինՍեպտեմբերի 7-ին Երեւանի Աջափնյակ, Արաբկիր, Էրեբունի, Մալաթիա-Սեբաստիա, Նուբարաշեն եւ Քանաքեռ-Զեյթուն համայնքներում կանցկացվեն ՏԻՄ հերթական ընտրությունները: Երեկ ավարտվել է թեկնածուների առաջադրման ժամկետը: ԿԸՀ նախագահի մամուլի քարտուղարի փոխանցմամբ` Նուբարաշեն համայնքում ավագանու պաշտոնի 11 տեղի համար առաջադրվել է 14 քաղաքացի, իսկ համայնքի ղեկավարի պաշտոնում առաջադրվել են Մհեր Հովհաննիսյանը (ԲՀԿ) եւ Գարիկ Հովսեփյանը (ՀՀԿ), Արաբկիր համայնքում ավագանու 15 տեղի …
կարդալ ավելին«Հայաստանի Հանրապետության արտաքին քաղաքական օրակարգում ԱՊՀ-ից դուրս գալու հարց չի կարող լինել»,- «Իտառ-Տասս»-ին ասել է ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Գեղամ Ղարիբջանյանը: Նա նաեւ ասել է, թե ԱՊՀ-ն Հայաստանի Հանրապետության երկարաժամկետ քաղաքական ընտրությունն է. «Համագործակցության շրջանակներում մենք հենց վերջին տարիներին իրականացնում ենք արդյունավետ ծրագրեր: Անցյալ տարի ընդունվել է ԱՊՀ-ի հետագա զարգացման հայեցակարգը»: Հիշեցնենք, որ նախօրեին Վրաստանի …
կարդալ ավելինՄինչեւ երեկ վրաց-հարավօսական կամ վրաց-ռուսական հակամարտության առնչությամբ Հայաստանն, ըստ էության, չեզոք դիրքորոշում էր պահպանում, ինչը տվյալ իրավիճակում ամենաարդարացված մոտեցումն էր: Սակայն երեկ այդ չեզոքությունը խախտվեց: ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը երեկ հեռախոսազրույց է ունեցել ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդեւի հետ, եւ ըստ նախագահի մամլո գրասենյակի հաղորդագրության՝ նախագահն «իր եւ հայ ժողովրդի անունից ցավակցություն է հայտնել Դմիտրի Մեդվեդեւին …
կարդալ ավելին