Բաց դռների օ՞ր

17/08/2008

Օգոստոսի 16-ին եւ 23-ին Հաղթանակի զբոսայգում կանցկացվեն Ոստիկանության բաց դռների օրեր` «Ոստիկանությունը եւ ժողովուրդը մեկ միասնություն են» կարգախոսի ներքո: ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի փոխանցմամբ՝ միջոցառումը կանցկացվի գրասենյակի տեղամասային ոստիկանության ստորաբաժանման եւ Արաբկիրի ոստիկանության բաժանմունքի համատեղ ծրագրի շրջանակներում: Միջոցառմանը կմասնակցեն ԵԱՀԿ Ոստիկանության հարցերով միջազգային փորձագետներ: Այսօր Տեղամասային ոստիկանությունը եւ Ճանապարհային ոստիկանության բաժանմունքը կհաղորդակցվեն հանրության հետ: Երեխաները հնարավորություն կունենան նստել ոստիկանական մեքենաներ, խաղալ ոստիկանական սարքավորումների հետ, նաեւ կստանան հուշանվերներ եւ կնկարվեն Ոստիկանության ծառայողների հետ: Օգոստոսի 23-ին Տեղամասային ոստիկանության ստորաբաժանումը` պարեկային ծառայության եւ հետաքննչական բաժանմունքների հետ միասին, կցուցադրեն իրենց հմտությունները: Երեխաներին հնարավորություն կընձեռվի օգտագործել պարեկային պարագաներ: